Ամեն ինչ Եվայի մասին
Ամեն ինչ Եվայի մասին (անգլ.՝ All About Eve), 1950 թվականին ռեժիսոր Ջոզեֆ Լեո Մանկևիչի նկարահանած դրամա ժանրի ամերիկյան ֆիլմ՝ հիմնված է Մերի Օրրի «Եվայի իմաստությունը» պատմվածքի վրա (անգլ.՝ The Wisdom of Eve)։
Ֆիլմն արժանացել է 6 Օսկարի և ներկայացված է եղել ևս 14-ի, ինչը ռեկորդային է և նման հաջողության հասել է միայն 1997 թ. «Տիտանիկ» ֆիլմը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը սկսվում է թատերական հեղինակավոր մրցանակի հանձնման արարողությամբ, որը հանձնվում է երիտասարդ դերասանուհի Եվա Հերինգտոնին, որը սակայն սովորական կարիերայի միջոցով չի հասել այդ բարձունքին, ինչի մասին էլ պատմվում է ֆիլմում։
Եվան, պատահականորեն ծանոթանալով Բրոդվեյի տարեց աստղ Մարգո Չենինգի հետ, դառնում է նրա օգնականը, որը նրա կուռքն էր թատրոնում։ Մարգոն ամեն ինչ ունի՝ հարստություն, ճանաչում, ընկերներ, երիտասարդ սիրեկան։ Համեստ և աշխատասեր Եվան փորձում է ամեն կերպ դուր գալ իր տիրուհուն և երազում է դառնալ նրա նման ճանաչված։ Նրան օգնում է թատերական քննադատ Էդիսոն Դե Վիտը ...
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեթ Դևիս - Մարգո Չենինգ
- Էնն Բաքսթեր - Եվա Հերինգտոն
- Ջորջ Սանդերս - Էդիսոն Դե Վիտ
- Սելեստա Հոլմ - Կարեն Ռիչարդս
- Գերի Մերիլ - Բիլլ Սիմփսոն
- Հյու Մառլոու - Լլոյդ Ռիչարդս
- Գրեգորի Ռատոֆ - Մաքս Ֆաբիան
- Բարբարա Բեյթս - Ֆիբի
- Մերիլին Մոնրո - միսս Կասսուել (էպիզոդիկ դեր)
- Թելմա Ռիտեր - Բերդի
- Ուոլտեր Հեմպդեն - տարեց դերասան
- Բեթ Դևիս
- Էնն Բաքսթեր
- Ջորջ Սանդերս
- Սելեստա Հոլմ
- Գերի Մերիլ
- Հյու Մառլոու
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ստացել է 15 մրցանակ, ներկայացված է եղել ևս 15-ի, որոնց թվում
Օսկար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ներկայացվել է 14 Օսկարի, ինչը ռեկորդային է Օսկարի պատմության մեջ և նման հաջողության հասել է միայն Ջեյմս Քեմերոնի 1997 թվականին նկարահանված «Տիտանիկ» ֆիլմ աղետը։
Ստացել է 6 Օսկար հետևյալ անվանակարգերում.
- Օսկար լավագույն ֆիլմի համար
- Օսկար լավագույն ռեժիսորի համար - Ջոզեֆ Լեո Մանկևիչ
- Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - Ջորջ Սանդերս
- Օսկար լավագույն հանդերձանքի դիզայնի համար - Էդիթ Հեդ, Չառլա Լա Մեյր
- Օսկար լավագույն ադապտացված սցենարի համար - Ջոզեֆ Լեո Մանկևիչ
- Օսկար լավագույն ձայնային մոնտաժի համար - Ջոզեֆ Լեո Մանկևիչ
ներկայացված է եղել հետևյալ անվանակարգերում
- Օսկար լավագույն դերասանուհու համար - Բեթ Դևիս, Էննն Բաքսթեր
- Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար - Սելեստա Հոլմ, Թելմա Ռիտեր
- Օսկար լավագույն մոնտաժի համար - Բարբարա Մակլին
- Օսկար լավագույն բեմադրող նկարչի համար - Լիլ Ուելեր, Ջորջ Դևիս, Թոմաս Լիթլ, Վալտեր Մ. Սկոտ
- Օսկար լավագույն օպերատորական աշխատանքի համար - Միլտոն Կրասներ
- Օսկար լավագույն օրիգինալ երգի համար - Ալֆրեդ Նյուման
Ոսկե Գլոբուս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստացել է 1 Ոսկե Գլոբուս, լավագույն սցենարի համար (Ջոզեֆ Լեո Մանկևիչ), ներկայացված է եղել ևս 5-ի, որոնց թվում լավագույն դրամա ֆիլմ և լավագույն ռեժիսոր։
Կաննի կինոփառատոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացվել է Կաննի կինոփառատոնի 3 մրցանակի, ստացել 2-ը, լավագույն դերասանուհի (Բեթ Դևիս) և ժյուրիի հատուկ մրցանակ (Ջոզեֆ Լեո Մանկևիչ)։
Այլ մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստացել է նաև 1 BAFTA, 1 Բոդիլ, ԱՄՆ-ի գրողների գիլդիայի և ռեժիսորների գիլդիայի 1-ական մրցանակ և այլն
Վարկանիշային ցանկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված ցանկերում գտնվում է հետևալ տեղերում.
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր - 1997 թ. ցանկ 12, 2007 թ. ցանկ 28
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսներ - Եվա Հարինգտոն (Էնն Բաքսթեր), 23-րդ որպես բացասական հերոս
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքեր - Մարգո Չենինգի «Կապեք ամրագոտիները։ Սպասվում է կոշտ գիշեր» խոսքը 9-րդն է
250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով վարկանիշային ցանկում 88-րդ տեղում է (2012 թվականի հուլիս ամսվա դրությամբ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 FilmAffinity — 2002.
- 1 2 3 4 5 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 http://bbfc.co.uk/releases/all-about-eve-film-0
- 1 2 3 4 5 6 7 8 ČSFD (չեխերեն) — 2001.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 http://www.imdb.com/title/tt0042192/fullcredits
- 1 2 The Numbers — 1997.
- ↑ Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամեն ինչ Եվայի մասին(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ամեն ինչ Եվայի մասին»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- All About Eve Script Internet Movie Script Database կայքում
- «Ամեն ինչ Եվայի մասին»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Ամեն ինչ Եվայի մասին(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Filmsite.org կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամեն ինչ Եվայի մասին» հոդվածին։ |
| ||||||||||
- Սան Ֆրանցիսկոյում նկարահանված ֆիլմեր
- Կոնեկտիկուտում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Օսկարակիր ֆիլմեր
- 1950 ֆիլմեր
- 1950-ականների անգլերեն ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Ջոզեֆ Մանկևիչի ֆիլմեր
- Սև-սպիտակ ֆիլմեր
- Ֆիլմեր դերասանների մասին
- Ֆիլմեր թատրոնի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- 1950-ականների ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կոնեկտիկուտում
- 1950 դրամա ֆիլմեր
