Թռիչք կկվի բնի վրայով (ֆիլմ)
Նույնանուն վեպի համար տե՛ս Թռիչք կկվի բնի վրայով (վեպ)
Թռիչք կկվի բնի վրայով անգլ.՝ One Flew Over the Cuckoo's Nest | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա, բժշկական դրամա, ֆիլմ բանտի մասին, վեպի մոտիվներով ֆիլմ և կինոկատակերգություն |
Հիմք | Թռիչք կկվի բնի վրայով |
Թվական | 1975 և մարտի 18, 1976[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Միլոշ Ֆորման |
Պրոդյուսեր | Սոլ Զենց և Մայքլ Դուգլաս |
Սցենարի հեղինակ | Բո Գոլդման և Լոուրենս Հաուբեն |
Դերակատարներ | Ջեք Նիկոլսոն[2], Լուիզա Ֆլետչեր[2], Ուիլյամ Ռեդֆիլդ, Բրեդ Դուրիֆ[2], Դենի Դե Վիտո[2], Սիդնի Լեսիք, Քրիստոֆեր Լլոյդ[2], Ուիլ Սեմփսոն[2], Սքեթմեն Քրոթերս[2], Մայքլ Բերրիման[2], Նաթան Ջորջ[2], Վինսենթ Սկիավելլի[2], Անժելիկա Հյուսթոն, Ուիլյամ Դյուել, Դին Բրուքս, Փիթեր Բրոկկո[2], Լուիզա Մորից, Ֆիլիպ Ռոթ, Թեդ Մարքլենդ[2], Օդրի Լանդերս, Մյուզ Սմոլ, Թոմ ՄակՔոլ և Սոլ Զենց[2] |
Օպերատոր | Հասքել Ուեքսլեր |
Երաժշտություն | Ջեկ Նիցշե |
Մոնտաժ | Շելդոն Կան |
Պատմվածքի վայր | Օրեգոն |
Նկարահանման վայր | Oregon State Hospital?, Depoe Bay? և Ֆեյեթվիլ |
Կինոընկերություն | Fantasy Films Productions? |
Տևողություն | 133 րոպե |
One Flew Over the Cuckoo's Nest (film) Վիքիպահեստում |
Թռիչք կկվի բնի վրայով (անգլ.՝ One Flew Over the Cuckoo's Nest), 1975 թվականին ռեժիսոր Միլոշ Ֆորմանի նկարահանած գեղարվեստական ֆիլմը՝ նկարահանված Կեն Կիզի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Չիկագոյի կինոփառատոնում 1975 թվականի նոյեմբերի 19-ին։
Օսկարի պատմության մեջ 3 ֆիլմի՝ «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (1934 թ.), «Թռիչք կկվի բնի վրայով» և «Գառնուկների լռությունը» ֆիլմերն են արժանացել 5 «մեծ Օսկարի» (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի անվանակարգերում)։ Նման ցուցանիշ ֆիլմը կրկնել է նաև Ոսկե Գլոբուս մրցանակների արժանանալով, ինչը միակն է այդ մրցանակի պատմության մեջ։
Ֆիլմը գրեթե ամբողջապես (չհաշված մի քանի տեսարան) նկարահանվել է Օրեգոն նահանգի հոգեբուժարաններից մեկում։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել ինչպես կինովարձույթում, այնպես էլ կինոքննադատների շրջանում, մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային կինոյի վրա, ստացել է բազմաթիվ մրցանակներ։ Շատ տպավորիչ են ճիշտ ընտրված դերասանների վարպետորեն կերտած հերոսները, նրանց խաղը և ռեժիսորական բարձրակարգ ձեռագիրը ֆիլմի անսպասելի ավարտով, այս ամենի արդյունքում ֆիլմը կինոդիտողի մոտ թողնում է իրական հոգեբուժարանի շատ ազդեցիկ տպավորություն։
«Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը դասվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի շարքին։
Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը բանտից հոգեբուժարան տեղափոխված արկածախնդիր Ռենդլ ՄակՄյորֆիի (ում վարպետորեն մարմնավորել է Ջեք Նիկոլսոնը) մասին է, ով ընդվզում է հոգեբուժարանի գլխավոր բժշկուհու՝ Ռետչեդի (Լուիզա Ֆլեթչեր) սահմանած կանոնների դեմ և ցանկանում է, այսպես ասած, «հեղափոխություն» մտցնել հիվանդների կյանքում։ Մի քանի անգամ փախուստի դիմելով՝ ՄակՄյորֆին պարզում է, որ հիվանդների մեծ մասը ինքնակամ է եկել հոգեբուժարան՝ բուժվելու, ինչը խիստ զարմացնում է կրակոտ բնավորություն ունեցող ու կենսախինդ նախկին բանտարկյալին։
ՄակՄյորֆին փոխում է հիվանդների ռեժիմը՝ նրանց հետ միասին տարբեր ազարտային խաղեր խաղալով և հեռուստացույց դիտելով։ Մեկ անգամ նույնիսկ, հիվանդներից մի քանիսի հետ փախչելով, մեկնում է ձկնորսության՝ անընդհատ խնդիրներ ունենալով Ռետչեդի և հիվանդանոցի հսկիչ-սանիտարների հետ։
Նա ընկերանում է հիվանդանոցի՝ հսկա մարմնով, խուլ ձևացող, «առաջնորդ» մականունով հիվանդի հետ և ծրագրում փախուստ կազմակերպել նրա հետ։ Փախուստի գիշերը ՄակՄյորֆին, կաշառելով օրվա հսկիչին, երեկույթ է կազմակերպում հիվանդների համար՝ հիվանդանոց բերելով ալկոհոլային խմիչք և իր ընկերուհիներին։ Սակայն ալոկոհոլի ազդեցության տակ ՄակՄյորֆին և մյուս հիվանդները չեն կարողանում շուտ արթնանալ և փախուստը չի հաջողվում...
Դերասանները[խմբագրել | խմբագրել կոդը]
դերասան | հերոս |
---|---|
Ջեք Նիկոլսոն | Ռենդլ Պատրիկ ՄակՄյորֆի |
Լուիզա Ֆլեթչեր | բուժքույր Միլտրեդ Ռետչեդ |
Ուիլյամ Ռեդֆիլդ | Դեյլ Հարդինգ |
Ուիլ Սիմփսոն | «առաջնորդ» Բրոմդեն |
Բրեդ Դուրիֆ | Բիլլի Բաբբիտ |
Սիդնի Լեսվիկ | Չառլի Չեսվիկ |
Դենի Դե Վիտո | Մարտինի |
Քրիստոֆեր Լլոյդ | Մաքս Թեյբեր |
Դին Ռ. Բրուքս | բժիշկ Ջոն Սպիվի |
Ուիլյամ Դուել | Ջիմ Սիֆելտ |
Վինսենթ Սկյավելլի | Ֆրեդրիկսեն |
Դելոս Բ. Սմիթ | Սկենլոն |
Մայքլ Բերրիման | Էլլիս |
Նեյթան Ջորջ | սանիտար Վաշինգտոն |
Միմի Սարկիսյան | բուժքույր Բիլբոու |
Սկետմեն Կրոտերս | Թյորքլ |
Իոսիպ Էլիկ | Բանչինի |
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր առմամբ ֆիլմը ստացել է 29 կինոմրցանակ և ներկայացված է եղել ևս 11 մրցանակների, որոնցից են.
- Օսկար- 9 անվանակարգերում, ստացել 5
- Ոսկե Գլոբուս - ներկայացվել 6 անվանակարգերում և ստացել է 6 մրցանակ
- BAFTA - ներկայացվել է 11 անվանակարգերում, ստացել 6
- ստացել է նաև Սեզար, Գրեմմի
- Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցուցակներում ֆիլմը գրավում է.
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկ - 1997 թվականին 20-րդ, իսկ 2006 թվականին 33-րդ
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկ - բուժքույր Ռետչեդ 5-րդ տեղ որպես բացասական հերոս
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 17-րդն է։
- 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում ֆիլմը 8-րդն է (2011 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ)
Հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոլիվուդյան դերասաններ Դենի Դե Վիտոյի, Վինսենթ Սկյավելլիի, Բրեդ Դուրիֆի և Քրիստոֆեր Լլոյդի համար այս ֆիլմը նորամուտային էր, ինչը և դարձավ նրանց համար շատ հաջողակ գործոն իրենց հետագա ֆիլմերի համար, իսկ Ջեք Նիկոլսոնը, ով մինչ այս 4 անգամ արդեն ներկայացվել էր Օսկարի, հենց ՄակՄյորֆիի դերի համար ստացավ իր առաջին Օսկարը։
- Գլխավոր դերի համար բացի Ջեք Նիկոլսոնից քննարկվել են նաև Մառլոն Բրանդոյի, Ջեյմս Կանի, Ջին Հեքմենի և Բերտ Ռեյնոլդսի թեկնածությունները։
- Բուժքույր Ռետչեդի դերի համար սկզբում քննարկվում էին Ջերալդինա Պեյջի, Էնն Բաքրոֆթի և Էլլեն Բերստինի թեկնածությունները, սակայն նկարահումներից ընդամենը մեկ շաբաթ անց դերը բաժին հասավ Լուիզա Ֆլեթչերին, ում համար դերը դարձավ աստղային և նրա խաղացած բոլոր դերերից ամենանշանավորը։
- Ֆիլմի էկրանավորման արտոնագիրը դեռ 1962 թվականից պատկանում էր Քըրք Դուգլասին, սակայն նախագիծը սկսում է նրա որդին՝ Մայքլ Դուգլասը, իսկ Քըրք Դուգլասը, այնուամենայնիվ, ֆիլմի շահույթից ստանում է տոկոսներ։ Նա նաև ցանկանում էր դեր ունենալ ֆիլմում, սակայն տարիքի պատճառով դա նրան չի հաջողվում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թռիչք կկվի բնի վրայով(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Թռիչք կկվի բնի վրայով»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- «Թռիչք կկվի բնի վրայով»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Թռիչք կկվի բնի վրայով»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Թռիչք կկվի բնի վրայով(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Օսկարակիր ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- 1975 ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Անգլերեն ֆիլմեր
- Միլոշ Ֆորմանի ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- United Artists ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիրներ