Jump to content

Բանականության խաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանականության խաղեր
անգլ.՝ A Beautiful Mind
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա[1][2][3][…]
ԹեմաՋոն Նեշ[4], մաթեմատիկա[4], համալսարան[4], շիզոֆրենիա[4] և Պատկերների ճանաչման տեսություն[4]
ՀիմքԲանականության խաղեր[5]
Թվական2001
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոն Հովարդ[6][1][2][…]
ՊրոդյուսերԲրայան Գրեյզեր[7] և Ռոն Հովարդ[7]
Սցենարի հեղինակԱկիվա Գոլդսման
ԴերակատարներՌասսել Քրոու[6][2][3][…], Էդ Հարիս[6][3][8][…], Ջենիֆեր Քոնելի[6][8][9], Փոլ Բեթանի[8], Վիվյեն Կարդոն[8], Քրիստոֆեր Փլամեր[8], Ադամ Գոլդբերգ[8], Ջոշ Լուկաս[8], Էնթոնի Ռեփ[8], Ջադ Հիրշ[8], Օսթին Փենդլթոն[8], Ռոյ Թինես[8], Ջեյսոն Գրեյ-Սթենֆորդ[10], Ջոշ Փեյս[10], Ռոն Հովարդ[10], Ալեսանդրո Տանակա[10], Ռենս Հովարդ[10], Ռեգի Օսթին[10] և Բրայս Դալաս Հովարդ[10]
ՕպերատորՌոջեր Դիկինս
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
ՄոնտաժՄայք Հիլ
Պատմվածքի վայրՆյու Ջերսի
Նկարահանման վայրՆյու Ջերսի և Փրինսթոնի համալսարան
ԿինոընկերությունUniversal Studios[6], DreamWorks և Imagine Entertainment
Տևողություն135 րոպե
Բյուջե58 000 000 $[11]
Շահույթ313 500 000 $[12]
Պաշտոնական կայքէջ

Բանականության խաղեր (անգլ.՝ A Beautiful Mind - «Հիանալի խելք» (բանականություն)[13]), Սիլվիա Նազարի համանուն գրքի հիման վրա Ռոն Հովարդի կողմից նկարահանված կենսագրական դրաման տնտեսագիտության բնագավառում նոբելյան մրցանակակիր Ջոն Նեշի մասին[14]։ Գիրքը 1998 թվականին ներկայացվել է Պուլիտցերյան մրցանակի։ Ֆիլմի սցենարը գրել է Ակիվա Գոլդսմանը։ Գլխավոր դերերում հանդես է գալիս Ռասել Քրոուն։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ջենիֆեր Քոնելին, Էդ Հարիսը, Քրիստոֆեր Պլամմերը և Պոլ Բետանին։ Ֆիլմն արժանացել է չորս Օսկարի (լավագույն ֆիլմ, լավագույն ադապտացված սցենար, լավագույն ռեժիսոր, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Ջենիֆեր Քոնելի), մեկ «Ոսկե գլոբուս» (մրցանակն ստացել է Ռասել Քրոուն տղամարդու լավագույն դերակատարման համար) և մի քանի BAFTA մրցանակների։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2001 թվականի դեկտեմբերի 21-ին ԱՄՆ-ում[15]։ Ֆիլմն արժանացել է քննադատների դրական գնահատականին և ունեցել ավելի քան 300 մլն դոլարի շահույթ ամբողջ աշխարհում։

Երիտասարդ հանճար Ջոն Նեշի մոտ դեռ վաղ տարիքում սկսում է զարգանալ պարանոիկ շիզոֆրենիա, որն ուղեկցվում էր հալյուցինացիաներով։ Հիվանդությունը զարգանում է և սկսում վտանգ ներկայացնել նրա աշխատանքի և կնոջ ու ընկերների հետ հարաբերությունների համար։

Ֆիլմը քննադատվել է էկրանին Նեշի կյանքի որոշ բնագավառների ոչ ճիշտ ներկայացման համար։ Ֆիլմում ցուցադրվում են Նեշի ինչպես լսողական, այնպես էլ տեսողական հալյուցինացիաները, այնինչ իրականում դրանք եղել են բացառապես լսողական[16]։

1947 թվականին Ջոն Նեշը ժամանում է Փրինսթոնի համալսարան և այնտեղ նա հանդիպում է իր նման մի խումբ խոստումնալից մաթեմատիկոս ուսանողների՝ Ռիչարդ Սոլին, Էյնսլիին, Բենդերին և իր սենյակում բնակվող Շառլ Հերմանին, ով գրականություն էր սովորում։ Նեշը մշակում և հրապարակում է գիտական հոդված, որի շնորհիվ նա հրավեր է ստանում Մասսաչուսեթսի համալսարանից աշխատելու համար, որտեղ նրան են միանում Սոլը և Բենդերը։

Մի քանի տարի անց Նեշը Պենտագոնի կողմից հրավիրվում է աշխատանքի՝ թշնամու ծածկագրերը վերծանելու համար։ Որոշ ժամանակ անց նա նոր առաջադրանքներ է ստանում խորհրդավոր ղեկավարի՝ Վիլիամ Փարչերի կողմից, ով ներկայանում է որպես Ամերիկայի Միացյան Նահագների պաշտպանության դեպարտամենտի անդամ։ Աշխատանքը գնալով ավելի է գրավում Նեշին, իսկ այդ ընթացքում նա ամուսնանում է համալսարանում ուսանող Ալիսիա Լարդի հետ։ Ալիսիան ժամանակի ընթացքում նկատում է ամուսնու տարօրինակ պահվածքը, իսկ որոշ ժամանակ անց նրան հայտնում են, որ Նեշը տառապում է պարանոիկ շիզոֆրենիա կոչվող հիվանդությամբ։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

• Ռասսել Քրոու - Ջոն Ֆորբս Նեշ

• Էդ Հարրիս - Վիլիամ Փարչեր

• Ջենիֆեր Քոննելի - Ալիսիա Նեշ

• Փոլ Բեթանի - Չարլզ Հերման

• Քրիստոֆեր Պլամմեր - Ռուոզեն

• Ադամ Գոլդբերգ - Սոլ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 http://www.imdb.com/title/tt0268978/
  2. 1 2 3 http://www.filmaffinity.com/es/film326587.html
  3. 1 2 3 http://www.metacritic.com/movie/a-beautiful-mind
  4. 1 2 3 4 5 A Beautiful Mind — 2001.
  5. ↑ Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
  6. 1 2 3 4 5 http://stopklatka.pl/film/piekny-umysl
  7. 1 2 http://www.sinemalar.com/film/999/akil-oyunlari
  8. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 http://www.imdb.com/title/tt0268978/fullcredits
  9. ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=28384.html
  10. 1 2 3 4 5 6 7 ČSFD (չեխերեն) — 2001.
  11. ↑ https://web.archive.org/web/20120128123637/http://boxofficemojo.com/movies/?id=beautifulmind.htm
  12. ↑ Box Office Mojo — 1999.
  13. ↑ Назар, Сильвия. Прекрасный ум: жизнь математического гения и нобелевского лауреата Джона Нэша = Beautiful Mind: The Life of Mathematical Genius and Nobel Laureate John Nash. — Simon and Schuster Inc., 1999. — 464 с. — ISBN 0-7432-2457-4
  14. ↑ «John Nash» (անգլերեն). Официальный сайт Принстонского университета. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  15. ↑ «Box Office Film Search Results» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  16. ↑ Robert Whitaker. (03.03.2002). «Mind drugs may hinder recovery» (անգլերեն). USA Today. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Nasar, S. A Beautiful Mind: The Life of Mathematical Genius and Nobel Laureate John Nash. Simon and Schuster Inc. 1999. ISBN 0-7432-2457-4
  • Akiva Goldsman. A Beautiful Mind: Screenplay and Introduction. New York, New York: Newmarket Press, 2002. ISBN 1-55704-526-7

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]