Պուլիցերյան մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պուլիտցերյան մրցանակից)
Ժոզեֆ Պուլիցեր

Պուլիցերյան մրցանակ (անգլ.՝ Pulitzer Prize), ամերիկյան ամենահեղինակավոր մրցանակներից, տրվում է գրականության, լրագրության, երաժշտության և թատրոնի ասպարեզներում հասած հաջողության համար։

Պատմությունը[խմբագրել]

1911 թվականին մահանում է հունգարական ծագումով ամերիկացի միլիոնատեր Ժոզեֆ Պուլիցերը (1847—1911)։ Ըստ նրա կտակի` այդ նպատակով թողնված 2 միլիոն դոլարով ստեղծվեց այս մրցանակի հիմնադրամը։
Մրցանակները հանձնում են 1917 թվականից, ամեն տարվա մայիսի առաջին երկուշաբթի օրը, Կոլումբիայի համալսարանի հոգեբարձուները Նյու Յորքում։
Մրցանակը 10000 ԱՄՆ դոլար է։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Պուլիցերյան մրցանակակիրները (անգլերեն)