Jump to content

Պենտագոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պենտագոն
Նկարագրություն
ՏեսակԳլխավոր շտաբ (զինվորական), կառավարական կառույց, գրասենյակային շենք, տեսարժան վայր և groundscraper?
ՏեղագրությունԱրլինգտոն
Հասցե1400 Defense Pentagon[1]
Վարչական միավորԱրլինգտոն[2][3][4][…]
Գտնվում է ափինՊոտոմակ
Երկիր ԱՄՆ[2][4][5]
Կառուցվածսեպտեմբերի 11, 1941[6]
ՃարտարապետGeorge Bergstrom?[3][7][5]
Անվանված էՀնգանկյուն
Շինանյութբետոն[5] և Indiana limestone?[5]
Բարձրություն21,6 մետր
Ճարտարապետական ոճStripped Classicism?
Ունի ձևpentagonal prism?
Օգտագործում5[5]
Բացման օրհունվարի 15, 1943
Ընթացիկ
սեփականատեր
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություն
Իրադարձություններսեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներ և Pentagon Renovation Program?
Կայքpentagontours.osd.mil/Tours/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 The Pentagon Վիքիպահեստում
Պենտագոնի շենքը (հունվար, 2008 թ.)

Պենտագոն (անգլ.՝ Pentagon, հուն․՝ πεντάγωνον — հնգանկյուն), ԱՄՆ պաշտպանության նախարարության հնգանկյուն շենքը Վաշինգտոնում (Վիրջինիա նահանգ), Պոտոմակ գետի ափին։ Լայն առումով այն երկրի ռազմական գերատեսչությունն է, որը մեծ ազդեցություն է գործում պետության արտաքին և ներքին քաղաքականության վրա։

Պենտագոնի ղեկավարը ԱՄՆ պաշտպանության նախարարն է, ով Ազգային անվտանգության խորհրդի անդամ է։

Շենքի նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պենտագոն
Տեսքը վերևից

Պենտագոնը ( անունը ստացել է պլանային հնգանկյուն ձևի պատճառով) աշխարհի ամենախոշոր գրասենյակային շենքն է, որը պատկանում է մեկ սեփականատիրոջ (այս դեպքում ԱՄՆ պաշտպանության նախարարություն)։ Աշխարհի խոշորագույն շենքերի և կառույցների ցանկում (զբաղեցրած տարածքով) գրավում է 14-րդ հորիզոնականը։ Պենտագոնի շինարարությունը, որտեղ տեղակայված է ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը, իրականացվել է 1941-1943 թվականներին

Շենքի հինգ կողմերից յուրաքանչյուրի երկարությունը 281 մ է, շրջագիծը մոտ 1405 մ է, միջանցքների ընդհանուր երկարությունը, 28 կմ, հինգ հարկանի շինություն է` 604.000 մ² մակերեսով։ Շենքը ունի հինգ վերգետնյա և երկու ստորգետնյա հարկեր, վերգետնյա հատվածի բարձրությունը 23.5 մ է[8]:Շենքը ունի 7754 պատուհան։ Աշխատակիցների թիվը հասնում է 26000-ի ։ Պենտագոնը զբաղեցնում է 116.000 մ² (28.7 ակր) տարածք, և բացի այդ, գավիթը զբաղեցնում է 21.000 մ 2 (5.1 ակր)։ Հնգանկյուն շինությունն ունի հինգ ճակատներ։ Հյուսիսային կողմից առևտրային ելքի շարքն է, հաջորդը նայում է դեպի գետը, մետրոյի կայարանի կողմի ճակատ, հարավային ճակատը ավտոկանգառով և ուղղաթիռային հարթակի ճակատով սահմանափակվում է։ Շինության հյուսիսային հատվածում գտնվում է առևտրի բաժինը, որտեղ կա նաև առևտրի պատկերասրահ, որտեղից էլ ձգվում է 180 մետր երկարությամբ երկար դահլիճ, որն օգտագործվում է արարողությունների անցկացման համար։   Շենքը նախագծվել է ամերիկյան ճարտարապետ Ջորջ Բերգստրոմի (1876-1955թթ.) կողմից, իսկ շինարարությունը իրականացվել է Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիա նահանգ) Ջոն Մաքշեյնայի շինարարական ընկերության կողմից։ Նախագիծը պատվիրել էր բանակի հրամանատարությունը։ Գեներալ Բրեհոն Սոմերվալի պահանջով պետք է արագացվեր շենքի շինարարությունը, ավարտին հասցվեր 1943 թ. Հունվարի 15-ին, մինչդեռ աշխատանքներն սկսվել էին 1941 թվականի սեպտեմբերի 11-ին։ Բանակի կողմից շինարարական աշխատանքների հսկողությունն իրականացնում էր գնդապետ (1942 թվականի սեպտեմբերի 17-ից), ԱՄՆ բանակի շինարարական զորքերի հրամանատար, Մանհեթենի ծրագրի տեխնիկական գծով տնօրեն Լեսլի Գրովեսը։ Ոչ պաշտոնական տվյալներով, Պենտագոնն ունի ստորգետնյա 10 հարկեր, որոնցից դուրս են գալիս տասնյակ կիլոմետրերով ձգվող բազմաթիվ թունելներ։ Յուրաքանչյուր հարկ բաղկացած է 5 համակենտրոն հնգանկյուն կամ «օղակաձև» կառույցներից և 11 շփման միջանցքներից, որոնց միջոցով 7 րոպեում կհասնես կառույցի ցանկացած հեռավոր բաժանմունք։ Իսկ աշխատավայրին հասնելու համար աշխատողները պետք է անցնեն 2 հեկտար մարգագետինների կողքով։ Պենտագոնի շինարարության ընթացքում 1942 թվականին կառուցվել են սպիտակամորթների և սևամորթների համար առանձին զուգարաններ, որով և սահմանվել են առանձին սանիտարական չափանիշներ։ Ճիշտ է, «սպիտակների համար» և «գունավորների համար» առանձին ցուցատախտակներ չեն կախվել, ի շնորհիվ Ֆրանկլին Ռուզվելտի[9][10]։ Շինության բակի կենտրոնական հատվածը հանձնվել է սրճարանին, որը ևս ունի հնգանկյան տեսք, և, ոչ պաշտոնապես կոչվում է «Cafe Ground Zero» (անգլերենից `« Սրճարան Էպիկենտրոն »)[11]։ Այսպիսի անվանում այս հատվածն ստացել է I Սառը պատերազմի տարիներին, ենթադրելով, որ ԽՍՀՄ-ի ռազմական ղեկավարության տեսանկյունից թվում է ինչպես ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի ստորգետնյա բունկեր մուտք, այնպես էլ համարվում է միջուկային հարվածի առաջնային թիրախ[11].:

2001 թ. Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թ. սեպտեմբերի 11-ին, ժամը 9:37:46-ին, ենթարկվել է ահաբեկչական հարձակման` Boeing 757-200 (77 American Airlines չվերթի ) մխրճվեց Պենտագոնի ձախ թևի մեջ, որտեղ տեղակայված էր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարությունը։ Պայթյունի և հրդեհի հետևանքով Պենտագոնը մարդկայն զոհեր և մեծ վնասներ կրեց, շենքի մի մասը փլվեց[12]։ Կործանումը տեղի է ունեցել շենքի այս հատվածի վերանորոգման և վերականգնման աշխատանքների ավարտից անմիջապես հետո, երբ տեղադրվել էր նաև նոր հակահրդեհային համակարգ։ Մահապարտ-ահաբեկիչների խումբը գրավել էր քաղաքացիական ինքնաթիռ և այն ուղարկել էր դեպի Պենտագոն։ Ահաբեկչության զոհ դարձան 125 մարդ և 64 ուղևորներ[13]։

Boeing-757 ինքնաթիռը, որ վթարի էր ենթարկվել Պենտագոնում, հեռու էր Վաշինգտոնից մոտ 2.1 կմ (7000 ֆ.), 270 աստիճանով շրջադարձ կատարելով 805 կմ / ժ (500 մղոն) արագությամբ։ Շինությանը հարվածելուց 4 րոպե առաջ ինքնքթիռը ցած իջավ, շրջադարձ կատարեց 30 աստիճանով, մինչև 670 մետր, հարվածեց Պենտագոնին հորիզոնական ուղղությամբ (որպեսզի շինությանը մաքսիմալ վնաս հասցներ), այնքան քիչ բարձրությունից, որ վնասեց նաև մի քանի լուսավորության լապտերների սյուների[14]։ Ինքնաթիռը բախվել է շենքին 900 կմ / ժ (250 մ / վրկ) արագությամբ, ձախ թևով, և շենքի ճակատին՝ մոտավորապես 60 ° անկյան տակ։ Ինքնաթիռի  վառելիքի բաքի մեջ 20 հազար լիտր վառելիք կար։ Ինքնաթիռը 5 մ մխրճվել էր շենքի մեջ, դետալները մինչև 95 մետր խորությամբ տարածվել էին շենքի մեջ (ինքնաթիռի երկարությունը 47 մ)։ Քանդվել էր 50 բետոնե միջնապատ (30 ոչնչացված և 20 վթարված)։ Անվնաս էին մնացել միայն ղեկավարման անիվը և սև արկղը[15]։ Պենտագոնի վերականգնված թևում կառուցվել է Հուշահամալիր՝ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի զոհված աշխատակիցների և օդանավի ուղեւորների հիշատակին։ Պենտագոնի շենքի մոտ գտնվող հուշահամալիրը կառուցված է զբոսայգու ձևով, շենքի դիմաց 184 նստարաններով[16]։ Պենտագոնի վերանորոգման ընթացքում 2001-2002թթ., այն վայրում, որտեղ Boeing-757 վթարն էր տեղի ունեցել, կառուցվել է փոքրիկ ներքին մատուռ[16]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://pentagontours.osd.mil/Tours/contact.html
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. 3,0 3,1 National Register Information System
  4. 4,0 4,1 Geographic Names Information System
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Emporis (Firm) Emporis Building DirectoryDarmstadt: Emporis GmbH.
  6. Lange K. Pentagon History: 7 Big Things to KnowUnited States Department of Defense, 2019.
  7. Virginia Landmarks Register — 1965.
  8. «Facts & Figures: Land Area & Cost» (անգլերեն). The Pentagon. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  9. David Mikkelson (2014 թ․ հուլիսի 16). «A House Divided». Snopes.com (անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  10. Музей Фактов
  11. 11,0 11,1 «Pentagon Hot Dog Stand, Cold War Legend, to be Torn Down» (անգլերեն). United States Department of Defense. 2006 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին. «'It's rumored that a portion of their (Soviet) nuclear arsenal was directed at that building, the Pentagon hot dog stand,' tour guides tell visitors as they pass the stand. 'This is where the building earned the nickname Cafe Ground Zero, the deadliest hot dog stand in the world.'»
  12. «The Pentagon Building Performance Report» (PDF). American Society of Civil Engineers (ASCE). 2003 թ․ հունվար. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  13. «September 11 Memorial». CNN.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  14. (International Herald Tribune, 2001-10-17, стр. 8)
  15. Alfred Goldberg. Pentagon 9/11 //Government Printing Office, 2007, 280 стр.
  16. 16,0 16,1 «DefenseLINK News Photos — Pentagon's America's Heroes Memorial». Department of Defense. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 24 июля 2007-ին.
  17. «Flight 77, Video 2». Judicial Watch. Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 16, 2006-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)