Դարմշտադտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Դարմշտադտ
գերմ.՝ Darmstadt
Դրոշ Զինանշան
Hissflagge der Stadt Darmstadt.svg Wappen Darmstadt.svg

Residenzschloss Darmstadt 539-Gdh.JPG
Կոորդինատներ: 49°52′0″ հս․ լ. 8°39′0″ ավ. ե. / 49.86667° հս․. լ. 8.65000° ավ. ե. / 49.86667; 8.65000
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Հիմնադրված է1330 թ.
Մակերես122,09 կմ²
ԲԾՄ144 մետր
Բնակչություն157 437 մարդ (դեկտեմբերի 31, 2016)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ06151, 06150 և 06159
Փոստային ինդեքսներ64283–64297
Ավտոմոբիլային կոդDA
Պաշտոնական կայքdarmstadt.de
##Դարմշտադտ (Գերմանիա)
Red pog.png

Դարմշտադտ (գերմ.՝ Darmstadt), քաղաք Գերմանիայում` Հեսսենի երկրամասի հարավային մասում: 1997 թվականին ստացել է «գիտությունների քաղաքի» պաշտոնական կարգավիճակ (գերմ.՝ Wissenschaftsstadt):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը Darmundestat անունով առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարի վերջին:

Տեղի բնակիչները ենթադրում են, որ քաղաքի անվանումը ծագում է Դարմբախ (գերմ.՝ Darmbach) անվանումից, որ քաղաքի տարածքով երբեմնի հոսող գետի անվանումն է եղել[2]: Սակայն փաստն այն է, որ վտակն է իր անունը ստացել քաղաքից, ոչ թե հակառակը[3]:

Դրամշտադտը քաղաքի կարգավիճակ պաշտոնապես ստացել է 1330 թվականին կայսր Լյուդվիգ IV Բավարացու օրոք` դառնալով Կատցենելբոգեն կոմսության (գերմ.՝ Grafschaft Katzenelnbogen), իսկ հետագայում` Հեսսենի կոմսության մաս (գերմ.՝ Landgrafschaft Hessen): 1806 թվականից Հեսսենի մեծ կոմսերի նստավայրն է:

Ինդուստրացման դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի ընթացքում քաղաքի բնակչությունն արել է` 15.000-ից դառնալով 72.000: 1877 թվականին ի հայտ է գալիս տեխնիկական առաջին դպրոցը, որ հետագայում վերածվում է տեխնիկական համալսարանի:

20-րդ դարում Դարմշտադտը դառնում է գեղարվեստական մոդեռն ուղղության կենտրոն (գերմ.՝ Jugendstil): Ամենամյա տարբեր նախագծերի համար քաղաքում կառուցվեցին այդ շրջանի ճարտարապետական նշանավոր մի շարք շինություններ: 1937 թվականին քաղաքի տարածքն ընդարձակվել է շրջակա մի շարք բնակավայրերի հաշվին:

Երրորդ ռայխ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարմշտադտի բնակիչներն ակտիվորեն աջակցելենն նացիստներին. այդ շրջանում քաղաքը դարձել է հիտլերյան ռեժիմի հիմնական հենարաններից մեկը: Դարմշտադտը գերմանական առաջին քաղաքներից էր, ուր Հիտլերի` իշխանության գալուց հետո փակվեցին հրեաների խանութները: Քաղաքի հրեա բնակիչներից մոտ 3.000 մարդ ուղարկվել են մահվան ճամբարներ[4]: Քաղաքի կենտրոնը և նրա զգալի մասը ավերվել են 1944 թվականի սեպտեմբերի 11-ի` բրիտանացիների հրետակոծումից. դրա արդյուքում զոհվել է քաղաքի 12.300 բնակիչ, իսկ 66.000 բնակիչ զրկվել են արյունից[5]:

Հետպատերազմական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո Դարմշտադտը դանդաղ վերականգնվում էր ճարտարապետական պարզ ոճով: Քաղաքում հաստատվեցին գիտահետազոտական, բիոտեխնոլոգիական, տպագրական արդյունաբերության, հեռակապի բնագավառի շատ ընկերություններ` Դարմշտադտին «գիտությունների քաղաքի» հռչակ հաղորդելով: Դարմշտադտի տեխնոլոգիական համալսարանը հայտնի է ամբողջ աշխարհում: Համալսարանի` մեծ թվով ուսանողներ բնակություն են հաստատում քաղաքում. 2004 թվականին գրանցվել է ավելի քան 33.547 ուսանող:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թվաքանակ
1570 1220
1676 1790
1772 9800
1816 15 391
դեկտեմբերի 3 1846 26 300
դեկտեմբերի 3 1861 28 526
դեկտեմբերի 3 1864 29 225
դեկտեմբերի 1 1871 33 800
դեկտեմբերի 1 1875 37 273
դեկտեմբերի 1 1880 41 199
դեկտեմբերի 1 1885 43 146
դեկտեմբերի 1 1890 55 883
դեկտեմբերի 2 1895 63 168
Տարի Թվաքանակ
դեկտեմբերի 1 1900 72 381
դեկտեմբերի 1 1905 83 123
դեկտեմբերի 1 1910 87 089
դեկտեմբերի 1 1916 71 410
հոկտեմբերի 8 1919 82 367
հունիսի 16 1925 89 465
հունիսի 16 1933 93 222
մայիսի 17 1939 115 196
դեկտեմբերի 31 1945 69 539
սեպտեմբերի 13 1950 94 788
սեպտեմբերի 25 1956 123 306
հունիսի 6 1961 136 412
դեկտեմբերի 31 1965 140 066
Տարի Թվաքանակ
մայիսի 27 1970 141 224
դեկտեմբերի 31 1975 137 018
դեկտեմբերի 31 1980 138 201
դեկտեմբերի 31 1985 134 181
մայիսի 25 1987 134 272
դեկտեմբերի 31 1990 138 920
դեկտեմբերի 31 1995 138 980
դեկտեմբերի 31 2000 138 242
դեկտեմբերի 31 2005 139 103
դեկտեմբերի 31 2007 141 058[6]
դեկտեմբերի 31 2011 143 276

Կրթություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարմշտադտի համայնապատկեր, 2003
Կիրառական գիտությունների համալսարան
ESOC-ի շենքը
  • Դարմշտադտի տեխնիկական համալսարան (գերմ.՝ Technische Universität Darmstadt, TU Darmstadt), մեծ հռչակ վայելող տեխնիկական համալսարան է, համարվում է Գերմանիայի լավագույն ինը համալսարանների (TU9) անդամ[7]: Աշխարհում առաջին բարձրագույն դպրոցն է եղել, որ 1882-1883 ուստարում առաջարկել է կուրսեր էլեկտրատեխնիկայի բնագավառում: Հիմնադրման տարեթիվը համարվում է 1877 թվականի հոկտեմբերի 10-ը:
  • Կիրառական գիտությունների համալսարան (գերմ.՝ Fachhochschule Darmstadt, University of Applied Sciences), Հեսսենի խոշորագույն համալսարաններից է, հայտնի է ինժեներության և ինֆորմատիկայի բնագավառում ունեցած իր ձեռքբերումներով: Համալսարանը հիմնադրվել է 1971 թվականին, ունի մոտ 11.000 ուսանող[8]:
  • Լեզվի և գրականության գերմանական ակադեմիա (գերմ.՝ Deutsche Akademie für Sprache und Dichtung), նախատեսված է գերմաներեն սովորող գիտնականների, լեզվաբանների համար[9]:
  • Դարմշտադտի ջազի ինստիտուտ (գերմ.՝ Jazz-Institut Darmstadt), հաստատություն, ուր գտնվում է ջազին նվիրված մեծագույն հավաքածուներից մեկը Եվրոպայում[10]:
  • Դարմշտադտի երաժշտության ինստիտուտ (գերմ.՝ Internationales Musikinstitut Darmstadt), ունի հետպատերազմյան երաժշտության ամենամեծ հավաքածուն[11]: Ինստիտուտի կամի մեջ է մտնում Նոր երաժշտության ամառային դպրոցը (գերմ.՝ Ferienkurse für Neue Musik): Ավանգարդիզմի շատ կոմպոզիտորներ, այդ թվում` Շառլ Մեսսիանը, Դյորդ Լիգետին, Կառլհայնց Շտոքհաուզենը, Լուչանո Բեիոն, Ջոն Քեյջը, Մաուրիսիո Կագելը այնտեղ դասախոսություն են կարդացել: 1946 թվականից Ամառային դպրոցը Դարմշտադտում կազմակերպում է ժամանակակից երաժշտության միջազգային երաժշտական փառատոն:
  • Ծանր իոնների հետազոտման կենտրոն (գերմ.՝ Gesellschaft fur Schwerionenforschung, GSI): Այստեղ առաջին անգամ սինթեզվել է քիմիական տարր, որ 110 համարի ներքո մտել է քիմիական տարրերի պարբերական աղյուսակի մեջ` ստանալով դարմշտադտիում անունը: Այդպիսով, Դարմշտադտը Գերմանիայի միակ և աշխարհում վեց քաղաքներից մեկն է, որի անունով պարբերական աղյուսակում տարր է անվանվել:
  • Տիեզերական թռիչքների կառավարման եվրոպական կենտրոն (ESOC), ղեկավարում է արբանյակներ:

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բունդեսլիգայում հանդես է գալիս «Դարմշտադտ 98» թիմը:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդերի այգի
  • Դարմշտադտի պալատ, գտնվում է քաղաքի կենտրոնում: Եղել է Հեսսենի հերցոգների նստավայրը: Քաղաքի հարավային մասում վեր է խոյանում Ֆրանկենշտեյն (գերմ.՝ Frankenstein) ամրոցը, որ Հեսսենի տունը ձեռք է բերել 1662 թվականին: Հավանաբար Մերի Շելլին իր «Ֆրանկենշտեյն» վեպի անունը վերցրել է հենց այս դղյակից. վեպը գրելուց առաջ նա ճանապարհորդել է այս վայրերով:
  • Սուրբ Մարիամ Մագթաղինացու ռուսական ուղղափառ եկեղեցի
  • «Նկարիչների գաղութ» - գերմանական մոդեռնի ոճով ճարտարապետական համալիր, որի մեծ մասը նախագծել է Յոզեֆ Օլբրիխը:
  • Վարդերի այգի (գերմ.՝ Rosenhöhe), 19-րդ դարի անգլիական զբոսայգի, քաղաքացիների հանգստի սիրելի վայրը:
  • «Անտառային պարույր», ավստրիացի ճարտարապետ Ֆրիդենսրայխ Հունդերտվասերի նախագծով կառուցված բնակելի համալիր (1998-2000), որ պարույրի տեսք ունի:
  • Վասերտուրմ, նախկինում ջրաճնշումային աշտարակ, ուր ներկայումս պատկերասրահ է և ռեստորան:
  • Լուիզայի հրապարակ, ձևավորում է քաղաքի կենտրոնը:

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի` հուլիսի սկզբին, Հերցոգի պալատի շրջակայքում կազմակերպվում է Հայներֆեստ (գերմ.՝ Heinerfest) փառատոնը: Նույն տեղում մայիսիսն կազմակերպվում է Շլոսգրաբենֆեստ (գերմ.՝ Schloßgrabenfest) փառատոնը: Այս երկու փառատոները համապատասխանաբար գրավում են ավելի քան 700.000 և 400.000 այցելուներ:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դարմշտադտում զարգացած է քիմիական և դեղագործական արտադրությունը, մասնավորապես գործում են Merck KGaA ընկերության գործարանները, որոն ունեն մոտ 8.000 աշխատակից և գրասենյակ քաղաքում: Գործարանը Դարմշտադտի ամենախոշոր գործատուն է:

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարմշտադտի քաղաքապետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անուն
1945—1950 Լյուդվիգ Մետցգեր¹
1951—1971 Լյուդվիգ Էնգել¹
1971—1981 Հայն Վինֆրեդ Սաբայս¹
1981—1993 Գյունտեր Մետցգեր¹
1993—2005 Պետեր Բենց¹
2005—2011 Վալտեր Հոֆման¹
2011 թվականից Յոհան Պարչ²

¹ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն ² կանաչների կուսակցություն

Դավանանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավանանք Թվաքանակ Տոկոսայաի հարաբերություն¹
Ավետարանական քրիստոնյաներ 49.762 35,7 %
Կաթոլիկներ 27.591 19,8 %
Այլ 61.786 44,4 %

¹ 2006 թվականի 31.12.2006 աղբյուր (գերմ.՝ Darmstadt Datenreport 2006)

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.destatis.de/DE/ZahlenFakten/LaenderRegionen/Regionales/Gemeindeverzeichnis/Administrativ/Aktuell/05Staedte.html
  2. DarmStadtBach (renaturation project website of the city authorities, in German)
  3. Wo kommt er her, wo will er hin? — Darmstaedter Echo, 2007-12-03, in German. Retrieved 2008-01-05.)
  4. Darmstädter Stadtgeschichte 20. Jahrhundert (from the official city website, in German, less detailed also in English)
  5. Darmstadt history (from the website of the Technical University of Darmstadt)
  6. http://redaktion.dafacto.com/imperia/md/content/pdf/wirtschaft/statistik/12.pdf
  7. TU9 Official Site (in German)
  8. Website of the department of Electrical Engineering (http://www.etit.tu-darmstadt.de)
  9. Deutsche Akademie für Sprache und Dichtung (official academy website, in German)
  10. Jazz-Institut Darmstadt (official institute website)
  11. Internationales Musikinstitut Darmstadt (official institute website, in German)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]