Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս
Frankenstein
Frankenstein 1818 edition title page.jpg
Ենթավերնագիր The Modern Prometheus
Հեղինակ Մերի Շելլի
Տեսակ գիրք
Ժանր ֆանտաստիկ վեպ, գիտաֆանտաստիկ վեպ, գոթական վեպ և նամակավեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Կերպար(ներ) Վիկտոր Ֆրանկենշթեյն և Ֆրանկենշթեյն
Ստեղծման տարեթիվ 1816
Նախորդ History of a Six Weeks' Tour
Հաջորդ Valperga
Երկիր Անգլիա
Հրատարակման տարեթիվ մարտի 11, 1818
Պարգև(ներ) NPR 100 գիտաֆանտաստիկ և ֆանտաստիկ գրքերի ցանկ
Frankenstein Վիքիպահեստում

Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս անգլիացի գրող Մերի Շելլիի վեպն է, որը պատմում է երիտասարդ գիտնական Վիկտոր Ֆրանկենշթեյնի պատմությունը, ով ստեղծում է մի անճոռնի արարած՝ հրեշ, որն էլ իր հերթին ի վերջո հանդիսանում է Վիկտորի և նրա ընտանիքի դժբախտությունների և կործանման պատճառը։ Շելլին սկսել է գրել վեպը՝ երբ նա դեռ 18 տարեկան էր և առաջին անգամ վեպը տպագրվել է 1818 թվականին Լոնդոնում, սակայն այդ հրատարակության վրա չի եղել հեղինակի անունը։ Շելլիի անունը, որպես հեղինակ, առաջին անգամ հայտնվել է 1823 թվականին Ֆրանսիայում լույս տեսած գրքի երկրորդ հրատարակության մեջ։

Շելլին ճամփորդել է Եվրոպայով 1814 թվականին, Հռենոս գետի շուրջ ճամփորդելիս նա եղել է նաև Գերնշեյմում, որը միայն 17 կիլոմետր է հեռու Ֆրանկենշթեյն դղյակից, որտեղ 2 դար առաջ մի ալքիմիկոս կատարել է իր փորձերը[1][2][3]։ Հետագայում նա եղել է Ջենեվայում, որտեղ էլ տեղի են ունենում վեպի հիմնական գործողությունները, այստեղ նրա և իր ուղեկիցների՝ Պերսի Բիշի Շելլիի, Ջորջ Բայրոնի և Ջոն Պոլիդորիի միջև եղել են բազմաթիվ զրույցներ գալվինիզմի և նմանատիպ օկուլիստական թեմաների շուրջ, նրանք վիճել են թե իրենցից ով կգրի լավագույն սարսափ պատմությունը։ Մի քանի օր թեմայի մասին մտածելով Շելլին ի վերջո երազում տեսել է մի գիտնականի, ով կյանք է տվել մի արարածի, և սարսափել է իր արածի ահավորությունից, Շելլի երազը հետագայում ծնունդ տվեց վեպի հիմնական սյուժեին։

Վեպը իր մեջ պարունակում է ինչպես գոթիկ ժանրի այնպես էլ ռոմանտիկ ժանրի մասեր, և այն կարելի է համարել գիտա-ֆանտաստիկ ժանրի առաջին նմուշներից մեկը։ Վեպը լայնածավալ ազդեցություն է թողել ինչպես գրական աշխարհում, նաև դրա շրջաններից դուրս և վեպի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր։ Վեպը հիմնականում ներկայացված և գրված է նամակների տեսքով։

Վեպի հիման վրա նկարահանված առաջին ֆիլմը ստեղծվել է 1910 թվականին «Ֆրանկենշթեյն» անվան ներքո, և նրա տևողությունը 16 րոպե է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hobbler, Dorthy and Thomas. The Monsters: Mary Shelley and the Curse of Frankenstein. Back Bay Books; August 20, 2007
  2. Garrett, Martin. Mary Shelley. Oxford University Press, 2002
  3. Seymour, Miranda. Mary Shelley. Atlanta, GA: Grove Press, 2002. pg 110-111