Մերի Շելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
MaryShelley.jpg

Մերի Շելլի (անգլ.՝ Mary Shelley; ի ծնե՝ մերի Ուոլսթոնքրաֆթ Գոդվին, անգլ.՝ Mary Wollstonecraft Godwin) (1797թ. օգոստոսի 30, Լոնդոն - փետրվարի 1 1851թ., Լոնդոն), անգլիական գրող, Պերսի Բիշի Շելլիի կինը, «Ֆրանկենշթեյն կամ Ժամանակակից Պրոմեթևս» (Frankenstein։ or, The Modern Prometheus, 1818) վեպի հեղինակ։ Նրա հայրը քաղաքական փիլիսոփա Վիլիամ Գոդվինն էր, մայրը ֆեմինիստ Մարի Վոլստոնքրաֆտը: Մերիի մայրը մահանում է, երբ նա տասնմեկ տարեկան էր: Նրան ու խորթ քրոջը մեծացրել է հայրը: Գոդվինը աղջկան ապահովում է բարձր և խրախուսում նրա ազատ քաղաքական հայացքները: 1814 թվականին Մերի Գոդվինը ռոմանտիկ հարաբերություններ է սկսում հոր քաղաքական հետևորդներից մեկի Փերսի Շելլիի հետ, ում հետ էլ հետագայում ամուսնանում է: Նրանք միասին Մերիի քրոջ հետ մեկնում են Ֆրանսիա: Այնտեղից ճամփորդում են ամբողջ Եվոպայով: Անգլիա վերադառնալու ժամանակ նա արդեն Փերսիի երեխային էր սպասում: Հաջորդ երկու տարիների ընթացքում նա ու Փերսին բազմաթիվ խնդիրների են բախվում. շարունականան, պարտքեր, բնակության վատ պայմաններ,մահանում է նրանց վաղաժամ ծնված դուստրը: Նրանք ամուսնացել էին 1816 թվականին, Փերսիի առաջին կնոջ ինքնասպանությունից հետո: 1816 թվականի ամառը զույգը անցկացնում է Բայրոնի ու Ջոն Վիլիամ Պոլիդերի հետ Ջենովայի մոտ, Շվեցարիայում, որտեղ էլ Մերի Շելլին հղանում է «Ֆրանկենշտեյն» վեպի գաղափարը: 1818 թվականին Շեյլիները մեկնում են Իտալիա, որտեղ մահանում են նրանց երկրորդ և երրորդ երեխաները և ծնվում Փերսի Ֆլորենս Շելլին, չորրորդ երեխան: 1822 թվականին մահանում է նրա ամուսինը, խողդվելով փոթորկի ժամանակ: Մի տարի անց Մերի Շելլին վերադառնում է Անգլիա և ամբողջովին նվիրվում տղայի դաստիարակությանն ու գրական կյանքին: Կյանքի վերջին տարիներին տառապում էր ուղեղի ուռուցքով, ինչն էլ դառնում է հիսուներեք տարեկանում մահվան պատճառ: «Ֆրանկենշտեյն» վեպը գրելիս Մերի Շեյլին ընդամենը տասնութ տարեկան էր: Մերի Շելլին մահացել է 1851 թվականի փետրվարի մեկին: Ջեյն Շելլիի հավաստմամբ Մերի Շելլին ուզում էր որ իրեն թաղեն մոր ու հոր կողքին, բայց Ջեյնն ու Փերսին որոշում են նրան հուղարկավորել իրենց տան մոտ Բոսկոմբում: Մերի Շելլիի մահվան հինգերորդ տարելիցի ժամանակ որդին ու հարսը բացում են նրա անձնական իրերի արկղը, որտեղ գտնում են մահացած երեխաների մազափնջերը, իր և ամուսնու նոթատետրը: