Պերսի Բիշի Շելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերսի Բիշի Շելլի
անգլ.՝ Percy Bysshe Shelley
Ծնվել էօգոստոսի 4, 1792(1792-08-04)[1][2][3][…]
ԾննդավայրՀորշամ, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5][6][…]
Վախճանվել էհուլիսի 8, 1822(1822-07-08)[2][3][7][…] (29 տարեկան)
Վախճանի վայրՍպեցիա, Լիգուրիա, Իտալիա,
  • Լերիչի, Սպեցիա, Լիգուրիա, Իտալիա[8] կամ Վիարեջո, Լուկա, Տոսկանա, Իտալիա[9]
  • ԳերեզմանՀռոմի ոչ կաթոլիկական գերեզմանատուն
    Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ, վիպասան և գրող
    Լեզուանգլերեն
    Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
    ԿրթությունՀամալսարանի քոլեջ[10] և Իթըն քոլեջ[10]
    Ժանրերromantic poetry?
    Գրական ուղղություններռոմանտիզմ
    Ուշագրավ աշխատանքներOzymandias?, Love's Philosophy?, The Cloud? և Prometheus Unbound?
    ԱմուսինՄերի Շելի[11] և Harriet Westbrook?[11]
    ԶավակներIanthe Eliza Shelley?[2][11], Charles Bysshe Shelley?[2][11], William Shelley?[2][11], Փերսի Ֆլորենս Շելլի[2][11], Clara Everina Shelley?[11] և Clara Shelley?[11]
    Изображение автографа
    Պերսի Բիշի Շելլի Վիքիքաղվածքում
    Պերսի Բիշի Շելլի Վիքիդարանում
     Percy Bysshe Shelley Վիքիպահեստում

    Պերսի Բիշի Շելլի (անգլ.՝ Percy Bysshe Shelley, օգոստոսի 4, 1792(1792-08-04)[1][2][3][…], Հորշամ, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5][6][…] - հուլիսի 8, 1822(1822-07-08)[2][3][7][…], Սպեցիա, Լիգուրիա, Իտալիա, Լերիչի, Սպեցիա, Լիգուրիա, Իտալիա[8] և Վիարեջո, Լուկա, Տոսկանա, Իտալիա[9]), նշանավոր անգլիացի բանաստեղծ։

    Մերի Շելլիի ամուսինը։

    Հարել է ռոմանտիզմին։ Շելլիի մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են հայերեն և հրատարակվել[16][17][18]։

    Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    Մերի Շելլի

    Շելլին ծնվել է 1792 թ. Ֆիլդ-Փլեյսում, արիստոկրատական ընտանիքում։ Նրա հայրը պառլամենտի գործիչ էր։ Շելլին սովորել է Իտոնի արտոնյալ քոլեջում, ապա Օքսֆորդի համալսարանում, որը սակայն չի ավարտել։ Այնտեղից վտարվել է իր աթեիստական հայացքների համար։ Նա լույս է ընծայում «Աթեիզմի անհրաժեշտության մասին» գրքույկը, որի մեջ Շելլին հավաքել էր անգլիական ու ֆրանսիական փիլիսոփա-մատերիալիտների բոլոր պատճառաբանությունները, ի ապացույց այն թեզի, որ Աստված գոյություն չունի։ Շելլին կարդում էր ֆրանսիական լուսավորիչներին, հատկապես Հելվեցիուսին, Ռուսսոյին։ Համալսարանից վտարվելը զայրացնում է Շելլիի հորը և նա զրկում է որդուն ընտանիքի օգնությունից։ Շելլին միանում է բոհեմական երիտասարդների մի խմբի, որոնց անդամներին միավորում էր դժգոհությունը իրենց ընտանիքներից, իրենց միջավայրից։ Նա լինում է Իռլանդիայում, վերադառնում է, իսկ երբ ծանոթանում է Վիլյամ Գոդվինի հետ, լինում է նրանց տանը, սիրահարվում է նրա աղջկան՝ Մերիին և ամուսնանում նրա հետ։ Հասարակական կարծիքն ուղղվում է Շելլիի դեմ։ 1814 թ. Շելլին թողնում է Անգլիան և հեռանում, վերադառնում է 1816 թ., իսկ 1818 թ. նա վերջնականապես լքում է իր հայրենիքը, մեկնում է Իտալիա և իր կյանքի մնացած տարիներն անց է կացնում այնտեղ։ 1822 թ. Լիվոռնոյից Լերիչի վերադառնալու ճանապարհին Շելլիի մակույկը շրջվում է, և նա զոհվում է։ Նրա հուղարկավորությանը մասնակցած սակավաթիվ բարեկամների թվում էր նաև նրա մահից ցնցված Բայրոնը։

    Շելլիի հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

    Շելլիի հայացքները հակասական են, նրա փիլիսոփայության մեջ առկա են և՛ մատերիալիստական, և՛ իդեալիստական տարրեր։ Նա աթեիստ էր, բայց մյուս կողմից էլ աստվածացնում էր բնությունը՝ պանթեիստ էր։ Ըստ Շելլիի, բնությունը ներդաշնակ է, իսկ սոցիալական հարաբերությունների մեջ մշտական աններդաշնակություն է տիրում։ Շելլին լավատես էր, նրա հայացքներն ուտոպիական էին։

    Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

    Թագուհի Մաբ[խմբագրել | խմբագրել կոդը]

    Շելլին իր ստեղծագործության առաջին շրջանում գրել է «Թագուհի Մաբ» պոեմը, որը Գոդվինի ուտոպիական ուսմունքի բանաստեղծական շարադրանքն է։ Այստեղ արտահատված են մարդկության անցյալը, ներկան և ապագան, այսինքն՝ պոեմը տիեզերական ընդգրկում ունի։ Շելլին պատկերում է, թե ինչպես փերիների թագուհին՝ Մաբը, այցելում է քնած Դանթեին և նրան տանում ամպերից վեր։ Աղջկա հայացքի առջև բացվում են մարդկության անցյալը, ներկան և ապագան։ Շելլին գրում է, որ անցյալում եղել են նվաճումներ, ստեղծվել են կոթողներ, բայց անցյալը նաև չարագործությունների, պատերազմների պատմություն է։ Ներկան ևս սփոփիչ չէ, որովհետև գահերի վրա են թագադրված չարագործներ։ Այժմ ամեն ինչ վաճառվում է, անգամ սերը, պատիվը։ Բայց Շելլին իր բոլոր հույսերը կապում է ապագայի հետ և ցույց է տալիս, որ կգա այն երանելի ժամանակը, երբ կլինի ազատություն, և մարդը կվերափոխի աշխարհը։ Պոեմում արտահայտված է Շելլիի պատմական խոր լավատեսությունը։

    Իսլամի ապստամբությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

    Առաջին շրջանում Շելլին գրում է նաև «Իսլամի ապստամբությունը» պոեմը։ Այն հեռավոր ձևով հիշեցնում է ֆրանսիական մեծ հեղափոխության իրադարձությունները։ Սկզբում ներկայացնում է այլաբանական մի տեսարան՝ արծվի և օձի պայքարը։ Արծիվը չարի մարմնացումն է, օձը՝ բարու։ Հաղթում է արծիվը, բայց հայտնվում է փերին, որը վերցնում է վիրավոր օձին, որպեսզի նրան ապաքինի և վերստին կյանքի կոչի։ Ապա Շելլին ներկայացնում է մի ապտամբութուն, որը տեղի է ունենում Իսլամ կոչված երևակայական երկրում։ Այստեղ ժողովրդական զանգվածները սիրող զույգի՝ Լաոնի և Սիտնայի գլխավորությամբ գահընկեց են անում երկրի բռնակալին, սակայն խնայում են նրան և ողջ թողնում։ Բայց շուտով այդ բռնակալը, դաշնակցելով օտար ուժերի հետ, ճնշում է հեղափոխությունը և մահապատժի ենթարկում առաջնորդին։ Զոհվում են Լաոնը և Սիտնան։ Կարևորը այն է, որ ժողովուրդը, որ մեկ անգամ արդեն ճաշակել է ազատ լինելու հաճույքը, կշարունակի պայքարել։ Այստեղ Շելլին այն եզրակացությունն է անում, որ ժամանակին յակոբինյան տեռորը բավականաչափ ուժեղ չէր, որպեսզի կարողանար հեղափոխության արդյունքները պահպանել։

    Քաղաքական բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

    Շելլին իր լավագույն ստեղծագործությունները գրել է 1817-1821 թթ.: 1819 թ. Անգլիայի որոշ շրջաններում, հատկապես Պիտերֆիլդում գործազուրկների բողոքի ցույցեր եղան։ Կառավարությունը արյունոտ հաշվեհարդար տեսավ ցույցերի մասնակիցների հետ. այդ դեպքերը կոչվեցին Պիտերլոու։ Այդ դեպքերի ազդեցությամբ Շելլին գրեց իր քաղաքական բանաստեղծությունները՝ «Անարխիայի դիմակահանդես», «Անգլիան 1819 թ.», «Նոր ազգային հիմնը», «Անգլիայի զավակներին», «Երկու քաղաքական գործիչ» և այլն, որոնք գրված են հռետորական դիմումի ձևով և որոնց մեջ Շելլին դատապարտում է կառավարող շրջաններին՝ նրանց վարած անգութ քաղաքականության համար։ Միաժամանակ դիմում է Անգլիայի զավակներին, մարդկանց՝ ասելով, թե ինչու են նրանք օրնիբուն աշխատում այն ծույլ բոռերի համար, որոնք ոչ միայն նրանց աշխատանքի արդյունքն են յուրացնում, այլև ժողովրդի արյունն են ծծում։

    Ազատագրած Պրոմեթևսը[խմբագրել | խմբագրել կոդը]

    1819 թ. Շելլին գրում է ամբողջությամբ լավատեսությամբ համակված իր «Ազատագրած Պրոմեթևսը» դրամատիկական ստեղծագործությունը, որի մեջ օգտագործում է հին հունական առասպելը տիտան Պրոմեթևսի մասին, որը Օլիմպոսից հափշտակել էր աստվածային կրակը և նվիրել մարդկանց։ Այս առասպելը մ.թ.ա. V դարում մշակել է էսքիլեսը և նրա տրիլոգիայի պահպանված մասը՝ «Շղթայված Պրոմեթևսը», արտացոլում է տիտանի տառապանքները, բարբարոսության նկատմամբ քաղաքակրթության հաղթանակի մոտիվը, իսկ Շելլին շեշտը դնում է այն համընդհանուր ցնծության վրա, որի աղբյուրը բռնակալ իշխող ուժի՝ Յուպիտերի կործանում է։ Պրոմեթևսի կերպարում Շելլին մարմնավորել է մարդկային լավագույն հատկանիշները՝ արիությունը, հոգու մեծությունը, խիզախությունը։ Դա հերոս է, որի նպատակները ազնիվ են, բարոյական, իսկ ինտելեկտուալ ուժերը՝ կատարյալ։ Պրոմեթևսը իր սխրանքով մոտեցնում է պայծառ ապագան։ Նա մենակ չէ, նրան օգնում է բնությունը։ Շելլին ներմուծել է կերպարներ, որոնք չկային հին առասպելում։

    Չենչի[խմբագրել | խմբագրել կոդը]

    1819 թ. գրում է նաև «Չենչի» դրաման։ Այս առթիվ նա գրում է, որ եթե իր մինչ այդ գրած բոլոր գործերը պատկերում էին գեղեցիկը և բարին, ապա «Չենչին» դառը իրականույթունն է։ Այս ստեղծագործության թեման Շելլին վերցրել է իտալական հին քրոնիկներից, որոնցից մեկում ներկայացված է իտալական ամենահին արիստոկրատական ընտանիքներից մեկի՝ Չենչի ընտանիքի ողբերգական պատմությունը։ Շելլին պիեսում օգտագործել է շեքսպիրյան ավանդույթները, բայց չի հասել շեքսպիրյան կատարելության։ Հեղինակը արտահայտել է նաև իր հայացքները որբերգության և որբերգականի մասին։ Նա գրում է, որ որպեսզի ողբերգությունն ազդեցություն թողնի ընթերցողի վրա, պիտի ունենա ազգային և համազգային բովանդակություն։ Այն պիտի գրված լինի ժողովրդին հասկանալի լեզվով։ Նրանում արտահայտված բարոյախոսությունը չպիտի լինի սևեռուն։ Եվ վերջապես, ողբերգությունը պետք է ազդի մարդկանց հոգիների վրա, վերափոխի նրանց։ Շելլին նաև հրաշալի բանաստեղծ է. նրա քնարերգությունը կարող ենք կոչել «հիմն ինտելեկտուալ գեղեցկությանը»։ Նրա բանաստեղծությունները արտացոլում են կյանքի հավերժական շարժումը, փոփոխությունը։ Շելլին քամու, ամպի պատկերներով ցույց է տվել փոփոխությունը, կյանքի անցողիկությունը. այն ամենը՝ գեղեցկությունը, հմայքը, քնքուշ աչքերը և մազերը, ինչը այսօր կա, վաղը այլևս չի լինի։ Միայն փոփոխությունն ու շարժումն է հավերժական։

    Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
    2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Lundy D. R. The Peerage
    3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
    4. 4,0 4,1 4,2 Fragment: Is It That In Some Brighter Sphere - Poem by Percy Bysshe Shelley
    5. 5,0 5,1 5,2 Fragment: Satan Broken Loose - Poem by Percy Bysshe Shelley
    6. 6,0 6,1 6,2 The Boat On The Serchio - Poem by Percy Bysshe Shelley
    7. 7,0 7,1 7,2 Internet Speculative Fiction Database — 1995.
    8. 8,0 8,1 8,2 Portico View from Porto Venere — 2012.
    9. 9,0 9,1 9,2 Archivio Storico Ricordi — 1808.
    10. 10,0 10,1 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
    11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 Kindred Britain
    12. 12,0 12,1 https://doi.org/10.1093/oxfordhb/9780199558360.013.0031
    13. 13,0 13,1 https://www.bbc.co.uk/history/historic_figures/shelley_percy_bysshe.shtml
    14. 14,0 14,1 https://doi.org/10.2307/457789
    15. 15,0 15,1 https://etheses.whiterose.ac.uk/702/
    16. Չենչի = The Cenci / Պ. Բ. Շելլի; Անգլ. թարգմ.՝ Մ. Սողիկյան Խմբ.՝ Վ. Բաբայան. - Երևան։ Սովետական գրող, 1977. - 180 էջ։
    17. Ընտիր տողեր / Պ.Բ. Շելլի; Թարգմ. անգլ.՝ Է. Ավագյան. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 106 էջ։
    18. Ազատագրված Պրոմեթեոս։ Լիրիկական դրամա 4 արարով / Պ.Բ. Շելլի; Խմբ.՝ Խ. Դաշտենց. - Երևան։ Հայաստան, 1968. - 148 էջ։

    Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]