Իթըն քոլեջ
| Տեսակ | մասնավոր դպրոց, անկախ դպրոց, գիշերօթիկ դպրոց, boys' school? և ոչ առևտրային կազմակերպություն |
|---|---|
| Կարգախոս | Floreat Etona |
| Հիմնադրված է | 1440[2] |
| Հիմնադրիր | Հենրի VI |
| Ուսանողներ | մոտ 1320 |
| Ընդհանուր անձնակազմ | ▼1212 մարդ (2025)[3] |
| Երկիր | |
| Տեղագրություն | Իթոն |
| Հասցե | Berkshire SL4 6DW England |
| Կայք | etoncollege.com(անգլ.) |
| 51°29′30″N 0°36′34″W / 51.491667°N 0.609444°W | |
Իթըն քոլեջ, Միացյալ Թագավորություն | |
Իթըն քոլեջ կամ Իթըն (անգլ.՝ Eton College), մասնավոր գիշերօթիկ դպրոց (միայն տղաների համար) Անգլիայի Բերկշիր նահանգում։ Հիմնվել է 1440 թվականին Հենրի VI-ի կողմից։ Քոլեջում կրթվում են միայն տղաներ, որոնց թիվը չի անցնում 1320-ից։ Համարվում է Անգլիայի ամենահին դպրոցներից մեկը։
Իթըն քոլեջը գտնվում է Լոնդոնից 30 կմ արևմուտք՝ Թեմզայի ափին։ Տեղակայված է Վինձորյան դղյակի հարևանությամբ։ Քոլեջի պաշտոնական կարգավիճակը՝ մասնավոր դպրոց, նախատեսված 13-18 տարեկան տղաների համար։ Ուսման վարձը՝ տարեկան 35,720 ֆունտ ստերլինգ է (55,630 ԱՄՆ դոլար)։ Իրենց լավ պահվածքի և ուսման մեջ մեծ առաջադիմության համար որոշ աշակերտներ չեն մուծում վարձը և սովորում են անվճար։
Իթըն քոլեջն ստեղծման օրվանից ի վեր ունեցել է 45 ռեկտոր։ Այժմ ռեկտորի պաշտոնում բարոն Ուիլյամ Ուոլդգրեյվն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.etoncollege.com/privacy-policy/
- ↑ Eton Established: A History from 1440 to 1860 — ISBN 978-0-7195-6052-1
- ↑ Charity Commission Register of Charities (բրիտ․ անգլ.) — (untranslated).
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իթըն քոլեջ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
