Իթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Իթոն
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01753
Փոստային դասիչSL4
Պաշտոնական կայքetontowncouncil.org.uk
Իթոն (Միացյալ Թագավորություն)##
Իթոն (Միացյալ Թագավորություն)

Իթոն (անգլ.՝ Eton. /ˈtən/ EE-tən), քաղաք Անգլիայում՝ Բերքշիր կոմսությունում, Թեմզա գետի ափին, Վինձոր քաղաքի դիմաց, որի հետ կապված է Վինձորյան կամրջով։ Համարվում է քաղաքացիական ծուխ, որի մեջ ներառվում է նաև Իթոն Ուիք գյուղը։ 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 4.692[1]: 1972 թվականին ընդունված տեղական կառավարման մասին օրենքի համաձայն՝ Բաքինգեմշիր պատմական կոմսության սահմաններում 1974 թվականից Բերքշիրի վարչական տարածքի մաս է կազմել[2]։ 1998 թվականից մտել է Վինձորի և Մեյդենհեդի թագավորական բորոյի (շրջանի) կազմի մեջ՝ որպես ունիտար միավոր։ Իթոնը առավելապես համբավվել է իր նշանավոր քոլեջով, որտեղ ուսանել են բազմաթիվ անվանի մարդիկ, նրանց թվում՝ արքյազններ Ուիլյամն ու Հարրին։

Քաղաքի «Օլդ Իթոնիանս» ֆուտբոլային թիմը 19-րդ դարում երկու անգամ նվաճել է Անգլիայի գավաթը։

Իթոնում է գործում կարապների փրկության նպատակով հիմնադրված բարեգործական հնագույն կազմակերպությունը, որն առաջին հերթին զբաղվում է Թեմզայի, նրա հովտի ու շրջակա տարածքների վիրավորված կան հիվանդացած կարապների բուժումը ապահովելու աշխատանքներով։ Այդ կազմակերպության հովանավորներն են Ջորջ Մայքլը և Մայքլ Փարքինսոնը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Իթոնի քոլեջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Civil Parish population 2011». Neighbourhood Statistics. Office for National Statistics. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  2. Cite legislation UK |type=act |year=1972 |chapter=70 |schedule=1 |act=Local Government Act 1972 |date=26 October 1972 |accessdate=27 December 2021

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իթոն» հոդվածին։