Գոթական վեպ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Ենթակատեգորիա | ֆանտաստիկ վեպ, գոթական գրականություն, վեպ | |
|---|---|---|
| Ժանր | գոթական գրականություն | |
Գոթական վեպ (անգլ.՝ Gothic novel) կամ «սարսափների վեպ», «սև վեպ», ձևավորվել է արևմտաեվրոպական և ամերիկյան գրականության մեջ տասնութերորդ դարի երկրորդ կեսին և տասն_ տասնիններորդ դարի սկզբին։
Գոթական գրականությունը բացահայտում է մարդու ներաշխարհը։
Գոթական վեպը հիշեցնում է ,որ նույնիսկ ամենամութ վայրերում կարող է թաքնված լինել լույս։
Ժանրի զարգացումը շարունակվեց 19-րդ դարում.
•Մերի Շելլիի "Ֆրանկենշտեյնը" պատմում է գիտնականի մասին ,ով ստեղծում է արարած ,բայց հենց իր ստեղծագործությունն էլ վերածվում է նրա վախերի մարմնավորման։
•Բրոմ Ստոքերի "Դրակուլան" դարձավ վամպիրական գրականության հիմքը `համադրելով սարսափը, մոգությունը և գեղեցկությունը։[1]
•Նույնիսկ Շառլոտա Բրոնտեի "Ջեյն Էյր"֊ը ունի գոթական տարրեր `մռայլ մթնոլորտ, գաղտնիքներ, ցավոտ սիրո պատմություն և մենության զգացում։[2]
Գոթական վեպի կառուցվածքը գրեթե միշտ նման է.կա հերոս կամ հերոսուհի, ով հայտնվում է օտար ու վտանգավոր միջավայրում, որտեղ ամեն ինչ կարծես շնչում է գաղտնիքով։[3]
Մթնոլորտը լարված է `քամիներ, մրրիկներ, ստվերներ և ընթերցողը զգում է, թե ինչպես է իրականությունն աստիճանաբար խառնվում անբացատրելի երևույթների հետ։[4]
Այս վեպերում հաճախ են հանդիպում սիմվոլներ ` մութ աշտարակներ, փակ դռներ, մոմի լույս, սառը քամի, որոնք արտացոլում են հերոսի հոգեկան վիճակը։[5]
Գոթական վեպը ձևավորել է գրականության շատ նոր ուղղություններ ` սարսափ վեպերից մինչև հոգեբանական դրամաներ։[6]
Այս ժանրը այսօր էլ գրավում է ընթերցողներին, որովհետև այն խոսում է մարդու ամենախորը վախերի և զգացմունքների մասին ։[7]
Գոթական վեպը հիշեցնում է, որ նույնիսկ ամենամութ վայրերում կարող է թաքնված լինել լույս, և որ մենք ամենից շատ վախենում ենք ոչ թե ուրվականներից ,այլ ինքներս մեզնից։[8]
Հարուստ է արտասովոր և սարսափազդու պատկերներով՝ բնորոշ մինչռոմանտիզմի շրջանին։ Անգլիայում սկզբնավորվել է Ջորջ Թոբայաս Սմոլեթի «Կոմս Ֆերդինանդ Ֆաթոմի արկածները» (1753 թ.) գրքով։ Առաջին գոթական վեպը համարվում է Հորաս Ուոլփոլի «Օտրանտո դղյակը» (1764 թ.)։ Առավել հետաքրքիր օրինակներ են Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» (1891 թ.), Աննա Ռադկլիֆի «Ուդոլֆյան գաղտնիքները» (1794 թ.) և «Իտալացին» (1797 թ.), Մեթյու Գրեգորի Լյուիսի «Վանականը» (1796 թ.), ավելի ուշ՝ Ջոն Պոլիդորիի «Վամպիրը» (1819 թ.)։ Ֆրանսիայում գոթական վեպին հետևել են Ժակ Կազոտը իր «Սիրահարված սատանա» վեպով (1772 թ.), Օնորե դը Բալզակը (վաղ շրջանի ստեղծագործություններում) և ուրիշներ։ Աննա Ռադկլիֆի վեպերը ազդել են Ջորջ Բայրոնի և Վալտեր Սքոթի վրա։ Գոթական վեպը մեծ դեր է խաղացել Եվրոպայում և Ամերիկայում ռոմանտիզմի ձևավորման գործում։
| ||||||