Ջոն Պոլիդորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Պոլիդորի
John William Polidori by F.G. Gainsford.jpg
Ծնվել էսեպտեմբերի 7, 1795(1795-09-07)[1][2][3][4][5]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանվել էօգոստոսի 24, 1821(1821-08-24)[1][3][4][5] (25 տարեկանում)
Վախճանի վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունգրող
Լեզուլատիներեն և անգլերեն[2]
ԱզգությունԱնգլիացիներ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԷդինբուրգի համալսարան և Ampleforth College?
Ուշագրավ աշխատանքներՎամպիրը
John William Polidori Վիքիպահեստում

Ջոն Ուիլյամ Պոլիդորի (անգլ.՝ John William Polidori, սեպտեմբերի 7, 1795(1795-09-07)[1][2][3][4][5], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - օգոստոսի 24, 1821(1821-08-24)[1][3][4][5], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), իտալական ծագմամբ անգլիացի գրող և բժիշկ: Հայտնի է որպես վամպիրի մասին պատմող առաջին գրական ստեղծագործության՝ «Վամպիրը» պատմվածքի (1819) հեղինակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Ուիլյամ Պոլիդորին ծնվել է 1795 թվականին Լոնդոնում: Եղել է իտալացի քաղաքական վտարանդի, գիտնական Գաետանո Պոլիդորիի և անգլիացի տնային դաստիարակչուհի Աննա Մարիա Փիրսի որդին և ունեցել է երեք եղբայր ու չորս քույր:

Ջոն Պոլիդորիի քույրը՝ Ֆրենսիս Պոլիդորին, ամուսնացած է եղել իտալացի գիտնակ Գաբրիել Ռոսետտիի հետ, և Ջոն Պոլիդորին եղել է Մարիա Ֆրանչեսկա Ռոսետտիի, Դանթե Գաբրիել Ռոսսետտիի, Ուիլյամ Մայքլ Ռոսետտիի և Քրիստինա Ռոսետտիի քեռին, թեև վերջիններս ծնվել են նրա մահվանից հետ:

1804 թվականից Ջոն Պոլիդորին եղել է Ամփլֆորտ քոլեջի առաջին աշակերտներից մեկը, իսկ 1810 թվականին ընդունվել է Էդինբուրգի համալսարան, որտեղ գրել է ատենախոսություն լուսնոտության վերաբերյալ և 1815 թվականի օգոստոսի 1-ին տասնինը տարեկան հասակում ստացել բժշկության դոկտորի գիտական աստիճան:

1816 թվականին Ջոն Պոլիդորին դարձել է լորդ Ջորջ Գորդոն Բայրոնի անձնական բժիշկն ու ուղեկցել նրան Եվրոպայում կատարած ճանապարհորդության ընթացքում: Նույն թվականին Դիոդատի վիլլայում (Շվեյցարիա) Բայրոնն ու Պոլիդորին հանդիպել են Մերի Գոդվինի, նրա քաղաքացիական ամուսին Պերսի Բիշի Շելլիի, ինչպես նաև նրանց ընկերակցող (Մերիի խորթ քույրը) Ջեյն Քլեր Քլերմոնտի հետ[6][7]:

Հունիսյան մի գիշեր՝ այն բանից հետո, երբ ընկերախումբը բարձրաձայն ընթերցել է «Ֆանտասնմագորիանա, կամ Ուրվականների, հոգիների, տեսիլքների և այլնի մասին պամությունների ժողովածուն» (1812 թվական), Բայրոնն առաջարկել է, որ ներկաներից յուրաքանչյուրը գրի «սարսափելի» պատմվածք։ Մերի Շելլին ստեղծել է իր «Ֆրանկենշթեյն կամ Ժամանակակից Պրոմեթևս» հայտնի վեպի նախնական ուրվագիծը։ Լորդ Բայրոնը գրել է պատմության մի հատված, որի գլխավոր հերոսն էր Ավգուստ Դարվելը, բայց շուտով հրաժարվել է այդ մտքից։ Բայրոնի այդ բանավոր պատմությունը Պոլիդորին պահել է մտքում, ապա զարգացրել այն ու դրա հիման վրա ստեղծել «Վամպիրը» ստեղծագործությունը (1819 թվական)[8][9], որը դարձել է առաջինը վամպիրիզմը պատմության մեջ, որ հրատարակվել է անգլերեն[10][11]:

Նույն թվականին Բայրոնն աշխատանքից ազատել է Պոլիդորիին, և վերջինս մեկնել է ճանապարհորդելու Իտալիայում, ապա վերադարձել է Անգլիա, որտեղ հաստատվել է Նորվիչում։ Նա սկսել է զբաղվել բժշկությամբ, բայց հաջողություն չի ունեցել և վերադարձել է գրական աշխատանքին։ Նրա «ՎամպիրW վիպակը, որի գլխավոր հերոսը դարձել է լորդ Ռուտվենը, հրատարակվել է 1819 թվականի ապրիլին New Monthly Magazine-ում որպես Բայրոնի ստեղծագործություն։ Բայրոնին վրդովվեցրել է այդ հանգամանքը և նա բողոքի նամակ է ուղակել հրատարակչություն՝ ժխտելով իր հեղինակությունը։ Պոլիդորին ստիպված է եղել հրապարակայնորեն ներկայացնել մեծ հաջողության արժանացած երկի ստեղծման հանգամանքները։ Դրան ի պատասխան Բայրոնը հրատարակել է իր «Վեպի հատված» վիպակը։ Սակայն կարճ ժամանակ անց Ֆրանսիայում և Գերմանիայում լույս տեսած թարգմանություններում այդ ստեղծագործությունը շարունակել է վերագրվել Բայրոնին։

Ջոն Պոլիդորին մահացել է 1821 թվականի օգոստոսի 24-ին Լոնդոնում: Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնապես արձանագրվել է բնական մահ, տարածված է այն կարծիքը, թե նա ինքնասպան է եղել՝ ընդունելով թույն[12]:

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոդատի վիլլայում անցկացված հայտնի «գոթական» երեկոն բազմիցս պատկերվել է կինոէկրանին.

  • «Գոթիկա» (1986), ռեժսոր՝ Քեն Ռասել,
  • «Ուրվականների ամառը» (1988), ռեժիսոր՝ Իվան Պասեր
  • «Թիավարել քամու ուղղությամբ» (1988), ռեժիսոր՝ Գոնսալո Սուարես
  • «Գեղեցկուհի հրեշի համար» (2017), ռեժիսոր՝ Հաիֆա ալ Մանսուր

Դիոդատի վիլլայում տեղի ունեցած իրադարձությունները հիմք են ծառայել նաև Ֆեդերիկո Անդախազիի «Գթասրտություն» (իսպ.՝ Las Piadosas) վեպի համար, որը հրատարակվել է 1998 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118920774 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 NooSFere
  6. Gittings, Robert and Jo Manton Claire Clairmont and the Shelleys. — Oxford: Oxford University Press, 1992. — С. 33. — ISBN 0-19-818594-4
  7. Tony Perrottet (27 мая 2011)։ «Lake Geneva as Shelley and Byron Knew It» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2015-02-28 
  8. Fairclough, Peter Three Gothic Novels. — Penguin Books Limited, 1968. — ISBN 0-14-043036-9
  9. Sunstein, Emily W. Mary Shelley: Romance and Reality. — Baltimore: Johns Hopkins University Press, 1991. — С. 118-124. — ISBN 0-8018-4218-2
  10. http://www.enotes.com/nineteenth-century-criticism/polidori-john-william Accessed August 2009
  11. Three Gothic Novels, ed. Mario Praz. Penguin Classics, New York, 1968. p. xxxix. ISBN 0-14-043036-9
  12. Garnett R. Polidori, John William // Dictionary of National Biography, 1885—1900, Vol. 46.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Антонов С. А. Тонкая красная линия // Гость Дракулы и другие истории о вампирах. М., 2010.
  • Вацуро В. Ненастное лето в Женеве, или История одной мистификации // Бездна: "Я" на границе страха и абсурда. (АРС: Российский журнал искусств. Темат. вып.). СПб., 1992.
  • Nigel Leask, "Polidori, John William (1795–1821)", Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004 Retrieved 30 April 2006.
  • Rieger, James. "Dr. Polidori and the Genesis of Frankenstein." Studies in English Literature 3 (1963): 461-72. The origin of Frankenstein was in a conversation between John William Polidori and Percy Bysshe Shelley on June 15, 1816.
  • Rossetti, William Michael, The Diary of Dr. John William Polidori, Elkin Matthews, 1911 Retrieved 2 October 2015.
  • Stott, Andrew McConnell. "The Poet, the Physician and the Birth of the Modern Vampire", The Public Domain Review. Retrieved 7 August 2017.
  • Stott, Andrew McConnell. The Poet and the Vampyre: The Curse of Byron and the Birth of Literature’s Greatest Monsters. New York: Canongate/Pegasus, 2013.