Տաղավար մարգագետնի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Տաղավար մարգագետնի վրա
Dante Gabriel Rossetti - The Bower Meadow.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի 1872
բարձրություն 86,3±0,1 սանտիմետր
լայնություն 68±1 սանտիմետր
նյութ յուղաներկ և կտավ
գտնվում է Մանչեստրի պատկերասրահ
հավաքածու Մանչեստրի պատկերասրահ

«Տաղավար մարգագետնի վրա», անգլիացի նկարիչ-պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի յուղաներկից վրձնած նկարը, հեղինակն այն ստեղծված 1850-1866-ից մինչև 1872 թվականը, ներկայումս նկարը գտնվում է Մանչեստրի գեղարվեստի պատկերասրահում:

Նկարիչը նկարի հիմնապաստառը սկսել է նկարել դեռևս 1850 թվականին՝ Կենտում՝ Ուիլյամ Հոլման Հանտի ընկերակցությամբ: Սկզբում պլանավորվել էր, որ կենտրոնական ֆիգուրներ են հանդիսանալու երկնքում պատկերվող Դանթեն և Բեատրիչեն, սակայն շուրջ 20 տարի նկարիչը չի անդրադարձել նկարին և այն մնացել է առանց գլխավոր հերոսների[1]: Նա վերսկսել է աշխատանքը 1871 թվականին:

Նկարի առաջին պլանում պատկերված են երկու կանայք, որոնք նվագում են երաժշտական գործիքներով. նկարվել է նկարի վրա աշխատանքը սկսելուց 20 տարի անց: Այս ընթացքում նախնական մտադրությունը փոխվել է, և ներշնչվելով Ջեյն Մորիսի հետ ունեցած իր իր սիրավեպից, Ռոսետին ցանկացել է պատկերել ավելի թեթև և մելանխոլիկ կերպարներ[2]: Նկարի համար բնորդուհիներ են դարձել Մարիա Սպարտալի Ստիլմանը (ձախից) և Ալեկսա Ուսյլդինգը (աջից)[3][2]: Կանայք հագել են երկար շրջազգեստ և իրենցից ներկայացնում են նախառաֆայելական շրջանում հաճախակի պատկերվող գեղեցկության տիպարներ: Հետևի պլանում պատկերված են պարող կերպարներ, որոնց շրջազգեստները համաչափ անդրադարձնում են առաջնային պլանում պատկերված ֆիգուրների հագուստի և մազերի գույները, հեռվում պատկերված է նաև մի կին, որը տանում է մրգերով լցված զամբյուղ[1][2]: Քննադատները նշում են, որ նկարում առկա են սյուռեալիզմի տարրեր, մասնավորապես, նկարի վերևի աջ անկյունում առկա տարօրինակ բարձր շինությունը[1]:

Ռոսետին հաճախ է պատկերել կանանց, որոնք նվագում են երաժշտական գործիքներ: Բնանկարի այս տեսակը շատ հայտնի էր և հետաքրքրություն էր առաջացնում գնորդների շրջանում: 1872 թվականին հեղինակը կրկնել է այս սյուժեն գունամատիտե նկարում, սակայն կանանց արանքում նկարել է նետով հրեշտակ[4]: Մեկ այլ նկարում հրեշտակն իր ձեռքում բռնել է թռչուն, որը կարող է խորհրդանշել երկրային և երկնային երաժշտություն, մարդկայինի և աստվածայինի միաձուլում[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «The Bower Meadow — Rossettiarchive.org» (անգլերեն)։ Վերցված է 2016-05-09 
  2. 2,0 2,1 2,2 «The Bower Meadow» (անգլերեն)։ Manchester Art Gallery։ Վերցված է 2016-05-09 
  3. Kern Stephen (1996)։ Eyes of love: the gaze in English and French paintings and novels, 1840-1900։ London: Reaktion Books։ էջ 274։ ISBN 978-0-948462-83-2  Книга на googlebooks
  4. «The Bower Meadow — Rossettiarchive.org» (անգլերեն)։ Վերցված է 2016-05-09 
  5. «Art-prints-on-demand.com» (անգլերեն)։ Վերցված է 2016-05-09