Ֆացիոյի սիրուհին (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ֆացիոյի սիրուհին
Dante Gabriel Rossetti - Aurelia (Fazio's Mistress).jpg
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1863
բարձրություն36,8 սանտիմետր[1]
լայնություն43,2 սանտիմետր[1]
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյություղաներկ և կարմրափայտ ծառ
գտնվում էԹեյթ Բրիտանիա
հավաքածուԹեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ
կայք
Aurelia (Fazio's Mistress) Վիքիպահեստում

«Ֆացիոյի սիրուհին» (ինչպես նաև «Աուրելիա»), պրեռաֆայելիտ անգլիացի նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի յուղաներկով նկարած նկարներից, ստեղծվել է 1863 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահում։

Նկարը շարունակում է 1860-ական թվականներին «Bocca Baciata» նկարից սկսած Ռոսսետտիի շիկահեր, զգացմունքային կանացի կերպարների շարքը[2]։ Ստեղծագործության անվանումով հղում է կատարվում 14-րդ դարի իտալացի բանաստեղծ Ֆացիո դելի Ուբերտիի ստեղծագործությանը, որը Ռոսետին թարգմանել է անգլերեն[3]։ Ստեղծագործության մեջ տեղ են գտել փոքրիկ դետալներ՝ Ֆացիոյի բանաստեղծություններից մեկից, որը նկարագրում է լիրիկական հերոսի սիրուհուն՝ ներառյալ հերոսուհու մատին գտնվող մատանին[3]։ Բանաստեղծությունը շոշափում է վտանգավոր կանացի գեղեցկության թեման, որի առջև անզոր են տղամարդիկ, այսպիսով, Ռոսետին նորից անդրադառնում է ճակատագրական կնոջ կերպարին[2]։ 1869 թվականին նկարիչը որոշել է անվանափոխել նկարը՝ անվանելով այն «Աուրելիա»՝ հղում կատարելով հերոսուհու խարտյաշ վարսերին (լատ.՝ Aurelii «ոսկե»)[3], նա չէր ցանկանում նաև, որ նկարը զուգակցվի միայն Վենեցիայի և իտալական մշակույթի հետ[4]։ Այդ ժամանակ Ֆացիոյի բանաստեղծության տողերը հանվել են նկարի շրջանակից[5]։ «Աուրելիա» անվանումը հղում է կատարում նաև 1855 թվականին Ժերար դը Ներվալիայի համանուն նովելին, որը գրելու ընթացքում հեղինակը ներշնչվել է Դանթե Ալիգիերիի՝ «Նոր կյանք» բանաստեղծությունից, իր հերթին այս բանաստեղծությունը աղբյուր է հանդիսացել Ռոսետիի նկարների սյուժեի համար՝ ողջ կյանքի ընթացքում[5]։ Նկարը գնող կոլեկցիոներ Ջորջ Ռեյը ցանկացել է պահել առաջին անվանումը[6]։

Նկարի համար բնորդուհի է դարձել Ֆանի Կորնֆորտը[4]։ Տասնամյակներ անց՝ 1873 թվականին, նկարը վերափոխվել է, սակայն Կորնֆորտի դեմքն անփոփոխ է մնացել (իր աշխատանքներում Ռոսետին հաճախ է փոփոխել Ֆանի Կորնֆորտի դեմքը՝ այն փոխարինելով Ալեքս Ուայլդինգի դեմքով)[7]։ Նկարներում գույների ընտրության հարցում Ռոսետին առավելություն էր տալիս Տիցիանին և վենետիկյան գեղանկարչությանը[4]։ Մշակութագետ Ալիստեր Գրիվը զուգահեռներ է անցկացնում «Ֆացիոյի սիրուհու», Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի՝ «Սիմֆոնիան՝ № 2 սպիտակի մեջ» և Տիցիանի՝ «Կինը հայելու առաջ» նկարների միջև[2][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.tate.org.uk/art/artworks/rossetti-aurelia-fazios-mistress-n03055
  2. 2,0 2,1 2,2 «Dante Gabriel Rossetti — Aurelia (Fazio’s Mistress) 1863–1873» (անգլերեն)։ Tate Gallery։ Վերցված է 2016-09-30 
  3. 3,0 3,1 3,2 «'Fazio's Mistress (Aurelia)', Dante Gabriel Rossetti» (անգլերեն)։ Walker Art Gallery։ Վերցված է 2016-09-30 
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Fazio's Mistress»։ Rossetti Archive (անգլերեն)։ Վերցված է 2016-09-30 
  5. 5,0 5,1 «Fazio’s Mistress»։ Rossetti Archive (անգլերեն)։ Վերցված է 2016-09-30 
  6. Marillier Henry Currie. (1899)։ Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life։ George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co.։ էջ 132 
  7. Surtees, Virginia The Paintings and Drawings of Dante Gabriel Rossetti: A Catalogue Raisonné (1971) p.99