Rosa Triplex
Rosa Triplex | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1874 |
բարձրություն | 77,5 սանտիմետր |
լայնություն | 88,3 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
հավաքածու | անհայտ |
Ծանոթագրություններ | |
Rosa Triplex Վիքիպահեստում |
«Rosa Triplex», անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի ջրաներկ նկարը՝ ստեղծված 1874 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է մասնավոր հավաքածուում։
Տեղեկություն նկարի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Եռակի դիմանկարները հանդիսանում են արվեստի պատմության հնագույն ավանդույթներից մեկը, դրանցից պատվիրել են Չարլզ I Ստյուարտը և կարդինալ Ռիշելյոն, որպեսզի հետագայում դրանց հիման վրա կարողանան աշխատել քանդակագործները[1]։ Ռոսսետտին ծանոթ էր Անտոնիս վան Դեյքի և Ֆիլիպ դե Շամպանի այս հայտնի աշխատանքներին, սակայն նրա եռակի կանացի դիմանկարները ունեցել են այլ նպատակ՝ ցույց տալ նույն կնոջ գեղեցկությունը տարբեր դիտանկյուններից[1]։ Բացի դրանից աշխատանքը զուգորդվում է նաև դիցաբանական կանանց հետ՝ երեք քարիտներ, երեք մոյրաներ[1]։ Եռակիության թեման առաջին անգամ չէ իր արտահայտությունը գտել Ռոսսետտիի աշխատանքներում․ 1852 թվականին նա ստեղծել է «Երեք Մարիամներ խաչի պատվանդանին», իսկ 1854 թվականին՝ «Էլֆական ժողովրդի կույսեր» նկարը՝ որպես Ուիլյամ Ալինգամի բալլադի նկարազարդում երեք էլֆերով[1]։
Ջրաներկ նկարի բնորդուհին եղել է Մեյ Մորիսը[1]։ Գոյություն ունի 1867 թվականի գունամատիտային նկարը, որի համար կեցվածք է ընդունել Ալեքսա Ուայլդինգը[2]։ 1874 թվականին Ռոսսետտին դժվարություններ է ունեցել, որպեսզի շարունակի ստեղծել Ուայլդինգի դիմանկարը, այդ իսկ պատճառով Մեյ Մորիսին է խնդրել կեցվածք ընդունել[1]։ Ուշ տարբերակում բացակայում է նկարի դինամիկան, որը կար 1867 թվականին գունամատիտային նկարում։ Հենց վաղ տարբերակը արվեստաբան Հենրի Մարիլյերը բնութագրել է որպես «ամենաանկեղծը» գոյություն ունեցող չորս կամ հինգ վերարտադրանկարներից[3]։ Նկարչի եղբայրը՝ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին, գրել է, որ ջրաներկ նկարը պիտի լիներ լրացում «Երեկվա վարդը» և «Տիբուլլուսի վերադարձը Դելիա» նկարների համար (երկու նկարներն էլ ձեռք է բերել Ֆրեդերիկ Կրեյվենը)[4]։
1867 թվականի տարբերակը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահում, 1874 թվականի ջրաներկ նկարը 2014 թվականի հունիսի 17-ին 1,5 միլիոն դոլլարով վաճառվել է Քրիստիս աճուրդում[5]։
-
Անտոնիս վան Դեյք. «Չարլզ I-ը երեք կողմերից» (1635—1636)
-
Ֆիլիպ դե Շամպան. «Կարդինալ Ռիշելյոյի դիմանկարը» (1642)
-
«Երեկվա վարդը» (1865)
-
«Տիբուլլուսի վերադարձը Դելիա» (1868)
-
«Rosa Triplex», 1867, Թեյթ բրիտանական պատկերասրահ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Rosa Triplex». Rossetti Archive (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Rosa Triplex». Rossetti Archive (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 156.
- ↑ William Michael Rossetti Dante Gabriel Rossetti as Designer and Writer. — Cassell & Company, Limited, 1889. — С. 75.
- ↑ «Dante Gabriel Rossetti (1828-1882), Rosa Triplex: A triple portrait of May Morris». Christie’s. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.