Sancta Lilias
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1874[1] |
բարձրություն | 45,7 սանտիմետր[1] |
լայնություն | 48,3 սանտիմետր[1] |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Թեյթ Բրիտանիա և Թեյթ[1] |
հավաքածու | Լոնդոնի ազգային պատկերասրահ և Թեյթ[1] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Sancta Lilias», անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1874 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահի հավաքածուում։
Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
«Sancta Lilias»-ը հանդիսանում է «Երանելի կույսը» նկարի ավելի վաղ անավարտ տարբերակը[2]։ Կտավն ստեղծվել է որպես 1850 թվականին Ռոսսետտի գրած սոնետի նկարազարդում (հետագայում դա դարձել է «Երանելի կույսը» նկարը[2]): Բանաստեղծության սյուժեի համաձայն մահացած աղջիկը երկնքից նայում է իր սիրեցյալին։
Ռոսսետտին նկարի վրա աշխատել սկսել է 1873 թվականին, սակայն նկարելով գլուխը՝ կտրել է կտավը մինչև այժմյան չափսը[2]։ Աղջկա ձեռքի հիրիկները և ոսկեզօծված ֆոնն ավելացվել են հետագայում[3]։ Դիցաբանության մեջ հիրիկները եղել են ծիածանի աստվածուհու խորհրդանշանները, որը կապում էր երկիրը և երկինքը։ Նկարում դրանք կարող են խորհրդանշել այդպիսի կապը նկարչի և նրա մահացած կնոջ՝ Էլիզաբեթ Սիդալի միջև։ Նկարի անավարտ մասերին հակակշիռ են կազմում մանրամասնությամբ պատկերված դեմքը և մազերը, ոսկեզօծ ֆոնը և աղջկա հագուստը, որոնք նկարին տալիս են սրբապատկերային տպավորություն և որոշակի նմանություն բյուզանդական գեղանկարչության հետ[3]։
Ռոսսետտին կտավը նվիրել է իր հովանավոր Ուիլյամ Կաուպեր-Թեմփլին և նրա կնոջը՝ որպես նրանց կալվածք այցելության ժամանակ հյուրընկալության համար շնորհակալության նշան[3]։ 1909 թվականին նրանց որդեգրած դուստրը նկարը փոխանցել է Թեյթ բրիտանական պատկերասրահին։