Հուսահատ ռոմանտիկներ
Ժանր | դրամա |
---|---|
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Ջեննի Ժակ[1] |
Երաժշտություն | Դաբիել Փեմբերթոն |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 6 |
Էկրաններին է | հուլիսի 21, 2012-ից օգոստոսի 25, 2009[2]-ը |
Հեռուստաալիք | BBC Two |
Պաշտոնական կայքէջ |
«Հուսահատ ռոմանտիկներ» (անգլ.՝ Desperate Romantics), բրիտանական դրամատիկ սերիալ, որը նվիրված է պրեռաֆայելիտ նկարիչների կյանքին և ստեղծագործությանը։ Առաջին ցուցադրությունը իրականացվել է BBC Two հեռուստաալիքով 2009 թվականի հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 25-ը[3]։
Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոնդոն, 19-րդ դարի կեսեր։ Սկսնակ նկարիչներ Դանթե Գաբրիել Ռոսսետտին, Ուիլյամ Հոլման Հանտը, Ջոն Էվերեթ Միլլեն և լրագրող Ֆրեդ Ուոլթերսը կազմավորում են «Պրեռաֆայելիտների եղբայրություն» միավորումը, որը հակադրվում էր Գեղարվեստի թագավորական ակադեմիային։ Որպեսզի հասնեն հաջողությունների և ճանաչման, երիտասարդ գեղանկարիչները ունեն բարձր հասարակության օժանդակության կարիքը, ինչպիսին գտնում են հանձին Ջոն Ռասկինի։
Այդ ժամանակ Ֆրեդ Ուոլթերսն իր ընկերներին ծանոթացնում է Էլիզաբեթ Սիդալի՝ գլխարկների խանութի վաճառողուհու հետ, որն իդեալական ձևով համապատասխանում էր պրեռաֆայելիտների ապագա աշխատանքներում բնորդուհու դերին։ Ինքը Ֆրեդը համակրանք է զգում Լիզի հանդեպ, սակայն աղջիկը նախընտրությունը տալիս է խռովարար Ռոսսետտիին։
Ուիլյամ Հանտը հրավիրում է Էննի Միլլերին՝ կեցվածք ընդունելու իր նոր աշխատանքի համար, սիրահարվում է նրան և առաջարկություն անում։ Սակայն նկարիչն ստիպված է լինում մի քանի տարով մեկնել Պաղեստին՝ թողնելով Էննիին Ուոլթերսի խնամքի տակ։
Միլլեն իր «Օֆելյա» նկարի հաջողությունից հետո ստանում է Ռասկինի հովանավորության առաջարկը և հաճախ է այցելում նրա տուն, որտեղ մտերմանում է հովանավորի կնոջ՝ Էֆֆի Գրեյի հետ, որը դժգոհ էր ամուսնությունից և համակրում է երիտասարդ նկարչին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 http://dbpedia.org/resource/Desperate_Romantics
- ↑ «Desperate Romantics - BBC»։ Արխիվացված է օրիգինալից 19 April 2010-ին։ Վերցված է 22 July 2009
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Հուսահատ ռոմանտիկներ Վիքիպահեստում |
---|
- «Հուսահատ ռոմանտիկներ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Հուսահատ ռոմանտիկներ»(անգլ.) BBC Two կայքում
- The Pre-Raphaelite Online Resource Archived 2009-05-29 at the Wayback Machine. The largest online collection of Pre-Raphaelite art
|