Մղամուճի կախումը
Մղամուճի կախումը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1860 |
բարձրություն | 32,7 սանտիմետր |
լայնություն | 27 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
նյութ | յուղաներկ և փայտե տախտակ |
հավաքածու | անհայտ |
Ծանոթագրություններ | |
Hanging the Mistletoe by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում |
«Մղամուճի կախումը» կամ «Ֆերմերի աղջիկը», անգլիացի նկարիչ-պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1960 թվականին։ Ներկայումս գտնվում է մասնավոր հավաքածուում։
Սուրբծննդյան սյուժեով նկարում պատկերված է աղջիկ, որը մղամուճի ճյուղեր է կախում առաստաղից[1]։ Սուրբծննդյան մղամուճը Անգլիայում հիմնական ավանդական զարդարանքն էր մինչև 19-րդ դարի երկրորդ կեսին սուրբծննդյան եղևնու տարածումը․ ըստ ավանդույթի՝ մղամուճի կախված ճյուղի տակ պատահաբար հայտնված աղջկան թույլատրվում էր համբուրել ցանկացած մարդու[2][3]։ Նկարի վրա կա ստորագրություն «Սուրբ ծնունդ 1860-61» ամսաթվով[4]։ Կտավը ստեղծվել է Ռոսսետտիի և Էլիզաբեթ Սիդալի՝ որպես ամուսիններ առաջին միասնական Սուրբ ծննդին։ Հավաստիորեն հայտնի չէ, թե ով է եղել նկարի բնորդուհին, բայց կա հավանականություն, որ դա եղել է Սիդալը․ աղջկա վզնոցը նման է Սիդալի հարսանեկան «Regina Cordium» դիմանկարում պատկերվածին[5]։ Արվեստաբան Հենրի Մարիլլերը հաստատում է, որ այս աշխատանքը էսքիզ է հանդիսանում «Գտնված» նկարի համար։ 1862 թվականին «Մղամուճի կախումը» «Հիասքանչ Ռոզամունդ»-ի հետ միասին ուղարկվել է Էդինբուրգի Շոտլանդական թագավորական ակադեմիայի ցուցահանդեսին, բայց այստեղ դրանք առանձնապես ուշադրություն չեն գրավել և չեն վաճառվել[6]։ 1868 թվականի դեկտեմբերի 6-ին Ռոսսետտին ստեղծել է էսքիզ (գունամատիտով՝ թղթի վրա) նմանատիպ սյուժեով և այն նվիրել է իր ընկերոջը՝ Ջորջ Բոյսին[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Hanging the Mistletoe». Pre-raphaelite Sisterhood. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Mabel Peacock The Calenig or Gift (und) // Folklore. — 1902. — Т. 13. — № 2. — С. 202—203.
- ↑ Margaret Dean Smith The Kissing (und) // Folklore. — 1956. — Т. 67. — № 3. — С. 178—179.
- ↑ 4,0 4,1 «The Farmer's Daughter». Rossetti Archive (անգլերեն).
- ↑ «Hanging the Mistletoe». The Kissed Mouth — Pre-Raphaelite and Victorian Art for all.
- ↑ Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 108.