Միսիս Ջեյմս Լիթարթ
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1862 |
բարձրություն | 31,8 սանտիմետր |
լայնություն | 26,7 սանտիմետր |
նյութ | յուղաներկ |
հավաքածու | անհայտ |
Ծանոթագրություններ |
«Միսիս Ջեյմս Լիթարթ» (անգլ.՝ Mrs. James Leathart), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1862 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է մասնավոր հավաքածուում։
Տեղեկություն նկարի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Լիթարթը (1820-1895) եղել է մետալուրգիական ձեռնարկության սեփականատեր և պրեռաֆայելիտների եղբայրության նկարիչների հովանավոր։ Դանթե Գաբրիել Ռոսսետտին ծանոթացել է նրա հետ Ուիլյամ Բելլ Սքոթի միջոցով 1857 թվականին, երբ Լիթարթը ցանկացել է իր համար ձեռք բերել Ռոսսետտիի աշխատանքներից մեկը[1]։ 1859 թվականին նա գնել է «Սուրբծննդյան երգ» նկարը[1]։ Ավելի ուշ՝ 1862 թվականին ձեռնարկատերը նկարչին պատվիրել է իր կնոջ՝ Մարիայի դիմանկարը։ Ռոսսետտին ստեղծել է այն 1862 թվականի վերջին (ստորագրության կողքի միացագրերից մեկը նշանակում է, որ աշխատանքն ստեղծվել է Սուրբ ծնունդին)[2]։ Գնորդին նկարը ցույց է տվել հաջորդ տարվա հունվարին[1]։ Իր նամակներում Ռոսսետտին Մարիա Լիթարթին անվանել է «բարիագույն և ամենակենսուրախը բնորդուհիների մեջ»[3]։ Նկարչի նամակներից նաև հայտնի է դառնում, որ հասմիկ ծաղիկը, որը նա ցանկացել է պատկերել բնորդուհու ձեռքին մասամբ արտանկարել է արհեստական ծաղկից, մասամբ՝ գրքային նկարազարդումներից, քանի որ ձմռանը նա չէր կարող գտնել թարմ ծաղիկ։ Ռոսսետտին նամակում առաջարկել է ավելի ուշ վերանկարել ծաղիկը, Լիթարթների տուն իր ամառային այցելություններից մեկի ժամանակ[3]։ Աշխատանքը ստեղծվել է ոչ առաջին իսկ փորձից, նկարիչը հրաժարվել է նախորդ տարբերակներից, քանի որ նրա կարծիքով իրեն չի հաջողվել ստանալ Մարիա Լիթարթի հետ նմանություն[3]։ Դիմանկարի վերջնական տարբերակի մասին Ռոսսետտին Ջեյմս Լիթարթին գրված նամակում ասել է, որ գույների առումով այն իր ստեղծած աշխատանքների մեջ լավագույնն է[3]։
Նկարը ժառանգությամբ փոխանցվել է և ներկայումս շարունակում է գտնվել Ջեյմս Լիթարթի սերնդի մոտ։ 1923 թվականին այն ցուցադրվել է Թեյթ պատկերասրահում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Mrs. James Leathart». Rossetti Archive (անգլերեն).
- ↑ 2,0 2,1 «Mrs. James Leathart». Rossetti Archive (անգլերեն).
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 The Correspondence of Dante Gabriel Rossetti: The Chelsea years, 1863-1872, prelude to crisis : 1863-1867. — Boydell & Brewer[en], 2002. — С. 23.