Կինը դեղինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Կինը դեղինով
Dante Gabriel Rossetti - Woman in Yellow.jpg
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1863
բարձրություն40,6 սանտիմետր
լայնություն30,5 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրդիմապատկեր
նյութջրաներկ և թուղթ
գտնվում էԹեյթ Բրիտանիա
հավաքածուԹեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաԷննի Միլլեր

«Կինը դեղինով» (անգլ.՝ Woman in Yellow), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի ջրաներկ նկարը՝ ստեղծված 1863 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահի հավաքածուում։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրաներկ նկարի բնորդուհին եղել է Ուիլյամ Հոլման Հանտի սիրեցյալը՝ Էննի Միլլերը[1][2]։ Ի տարբերություն Հոլման Հանտի («Արթնացած ամոթխածություն»)՝ Ռոսսետտին ստեղծել է Էննիի ավելի բանաստեղծական և ռոմանտիկ կերպար, որի ստեղծման ձևը նման է Վերածննդի դարաշրջանի գեղանկարչությանը[2]։ «Կինը դեղինով» նկարը կարելի է տեղակայել Ռոսետտիի այնպիսի դիմանկարի շարքում, որտեղ նա պառկերել է մարմնի գեղեցկությունը՝ «Ֆացիոյի սիրուհին», «Լեդի Լիլիթ», «Մոննա Վաննա» և այլն (ի հակադրություն հոգու գեղեցկությանը)[2]։ Ավելի ուշ Էննի Միլլերը կեցվածք է ընդունել Ռոսսետտիի մոտ Հեղինե Տրոյացու կերպարի համար։

Ջրաներկ նկարը պատկանում է այն շրջանին, երբ Դանթե Գաբրիել Ռոսսետտին ուսումնասիրել է գույնը՝ որպես ստեղծագործության կոմպոզիցիայի աղբյուր[1]։ Արվեստաբան Հենրի Մարիլյերը այս աշխատանքն անվանել է տպավորիչ էսքիզ և հատուկ առանձնացրել ջրաներկի ֆոնի և բնորդուհու մազերի գունային նուրբ անցումները[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Woman in Yellow»։ Rossetti Archive (անգլերեն) 
  2. 2,0 2,1 2,2 «Woman in Yellow» (անգլերեն)։ Tate Gallery 
  3. Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 131.