Ժաննա դ’ Արկը համբուրում է ազատագրության սուրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ժաննա դ’ Արկը համբուրում է ազատագրության սուրը
Joan of Arc Kissing the Sword of Deliverance.jpg
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1863
բարձրություն61,2 սանտիմետր
լայնություն53,2 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և կտավ
գտնվում էMusée des Beaux-Arts de Strasbourg?
հավաքածուՍտրասբուրգի ժամանակակից արվեստի թանգարան
կայք
Joan of Arc by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

«Ժաննա դ’ Արկը համբուրում է ազատագրության սուրը» (անգլ.՝ Joan of Arc Kissing the Sword of Delivrance), անգլիացի նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը։ Հեղինակն այն վրձնել է 1863 թվականին։ 1996 թվականից նկարը գտնվում է Ստրասբուրգի ժամանակակից արվեստի թանգարանում՝ 55.996.8.1 ինվենտար համարի ներքո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրաներկ 1864 թվական

1862 թվականին փաստաբան Ջեյմս Անդերսոն Ռոուզը Ռոսսետտին նկար ստեղծելու պատվեր է տվել[2]։ Որպես բնորդուհի նկարիչն ուզում էր ընտրել մի կնոջ, որն արտաքնապես տղամարդու նման կլիներ. այդպիսին դարձել է Բեյեր ազգանունով մի գերմանուհի[3], սակայն մի քանի աղբյուրներում որպես բնորդուհի նշվում է Ագնես Մանետին[4]։ Նկարիչը գոհ էր իր ստեղծագործությունից[4]։ Նկարի սյուժեն հանրահայտ էր, և Ռոսսետտիին մի քանի օրինակ էին պատվիրել։ Դրանց մեջ էր 1864 թվականի ջրաներկով նկարը, որը պատվիրել էր Էլեն Հիթոնը։ Ռոսսետտին պատվիրատուին ուղղված իր նամակում գրել է, որ ջրաներկը կատարողական վարպետության տեսանկյունից և կոլորիտայնությամբ գերազանցել է բնօրինակին[4], սակայն նրա կարծիքն ուրիշները չեն կիսել, օրինակ նկարչի եղբայրը՝ քննադատ Ուիլյան Մայքլ Ռոսսետտին, կարծում էր, որ բնօրինակն անգերազանցելի է[2]։ Այդ կարիծիքի օգտին հաճախ համեմատել են Ռոսսետտիի ավելի ուշ շրջանի «Ժաննա դ’Արկ» նկարը, որն ավարտվել էր նկարչի մահից քիչ առաջ[3]։

Նկարն ունեցել է մի շարք տերեր։ 1996 թվականից այն գտնվում է Ստրասբուրգի ժամանակակից արվեստի թանգարանում։ Նկարը ցուցադրվել է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 JocondeLab — 2014.
  2. 2,0 2,1 William Michael Rossetti Dante Gabriel Rossetti as Designer and Writer. — Cassell & Company, Limited, 1889. — С. 40.
  3. 3,0 3,1 Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 125.
  4. 4,0 4,1 4,2 «Joan of Arc»։ Rossetti Archive 
  5. «Cross-channel: British art in French public collections. Jeanne d'Arc embrassant l'épée de la délivrance»։ Louvre