Մարիանա (նկար, Ռոսսետտի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Մարիանա
Dante Gabriel Rossetti - Mariana (1870).jpg
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1870
բարձրություն109,8 սանտիմետր
լայնություն90,5 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյություղաներկ և կտավ
գտնվում էԱբերդինի պատկերասրահ
հավաքածուԱբերդինի պատկերասրահ
Mariana by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

«Մարիանա» (անգլ.՝ Mariana), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1870 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Աբերդինի պատկերասրահում։

«Մարիանան» ստեղծվել է Ուիլյամ Շեքսպիրի «Չափ ընդ չափի» պիեսի հիման վրա, որտեղ Մարիանան պետք է ամուսնանար Անջելո անունով հերոսի հետ, սակայն մերժվում է, քանի որ նրա օժիտը նավաբեկության հետևանքով կորչում է։ Աղջիկը միայնակ կյանք է վարում՝ դեռևս կարոտելով իր սիրեցյալին։ Այնուամենայնիվ, պիեսի վերջում Անջելոն՝ կերպարներից ամենաբացասականը, որն իրական հանցագործություն է կատարում ընդդեմ գրավոր և չգրված օրենքների[1], ամուսնանում է Մարիանայի հետ։ 1850 թվականին Մարիանայի իր կերպարն է ստեղծել Ջոն Էվերեթ Միլլեն (կրկին կապույտ զգեստով)[2]։ Մարիանայի կերպարի համար բնորդուհի է ծառայել Ջեյն Մորիսը։ Նկարում Մարիանան շեղվել է ասեղնագործությունից՝ լսելով դրանիկի երգը։ Այդ երգի «Take, O take those lips away…» տողերը գրված են շրջանակի ներքևի հատվածում[3]։ Պաժի կերպարի համար կեցվածք է ընդունել Վիլլի Գրեմը՝ նկարի ապագա սեփականատեր Ուիլյամ Գրեմի որդին[3]։

Նկարիչն սկսել է աշխատել նկարի վրա 1870 թվականի ապրիլին Ռոբերտսբրիջի Բարբարա Բոդիչոնի քոթեջում։ 1870 թվականի ապրիլի 14-ին Բոդիչոնին գրված նամակում նա հայտնել է, նկարում է միսիս Մորիսի իր ստեղծած դիմանկարների մեջ լավագույնը[3]։ 1868 թվականին ստեղծվել են պաստեղային երկու էսքիզներ, որոնցից մեկը գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում[3]։ 1868 թվականին Ռոսսետտին սկսել է նկարել «Միսիս Ուիլյամ Մորիս» դիմանկարի կոմպոզիցիայի և գունային գամմային նման ստեղծագործություն[4]։ Ուիլյամ Գրեմը Ռոսսետտիից ցանկացել է պատվիրել այս դիմանկարի կրկնօրինակը. նկարիչը մերժել է, բայց որպես փոխզիջում նրա համար ստեղծել է «Մարիանա» նկարը[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Шекспировские Чтения, 1977»։ Վերցված է 2008-02-06 
  2. «'Mariana', Dante Gabriel Rossetti»։ Walker Art Gallery 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Mariana»։ Rossetti Archive 
  4. 4,0 4,1 Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 158.