Ալջերնոն Չառլզ Սուինբյորնի դիմանկար
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1861 |
բարձրություն | 18,2 սանտիմետր |
լայնություն | 15,8 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | դիմապատկեր |
գտնվում է | Ֆիցվիլյամ թանգարան |
հավաքածու | Ֆիցվիլյամ թանգարան |
հիմնական թեմա | Ալջերնոն Չարլզ Սուինբեռն |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Ալջերնոն Չառլզ Սուինբյորնի դիմանկար» (անգլ.՝ Algernon Charles Swinburne), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1861 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Ֆիցվիլյամի թանգարանի հավաքածուում[1]։
Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարում պատկերված է Ռոսսետտիի մտերիմ ընկերը՝ բանաստեղծ և դրամատուրգ Ալջերնոն Չառլզ Սուինբյորնը[2]։ Բանաստեղծն ու նկարիչն իրար հանդիպել են Օքսֆորդում, որտեղ Ռոսսետտին այլ պրեռաֆայելիտների հետ զբաղվում էր որմնանկարչությամբ[2]։ Ռոսսետտին հիացած էր իր «փոքրիկ նորթումբերլենդցի ընկերոջով» (հնարավոր է, որ մականունն առաջացել է Սուինբյորնի ցածր հասակի պատճառով)[3]։ Ռոսսետտին կնոջ՝ Էլիզաբեթ Սիդալի մահից հետո Սուինբյորնի հետ որոշ ժամանակ ապրել է նույն տանը[2]։
Սուինբյորնի դիմանկարն ստեղծվել է որպես Ռոբերտ Բրաունինգի դիմանկարի լրացում, որը ևս կատարվել է խառը տեխնիկայով և համանման գունային գամմայով[1]։ Վերին աջ անկյունում գտնվում են Ռոսսետտիի անվանատառերը և ստեղծման տարեթիվը[4]։ Ռոսսետտին նկարը նվիրել է Ֆաննի Կորնֆորտին, իսկ նա ավելի ուշ վաճառել է այն լորդ Բաթերսին, ապա այն գնել է Չառլզ Ֆեյրֆաքս Մյուրեյը, հենց նա էլ փոխանցել է նկարը Ֆիցվիլյամի թանգարանին[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Algernon Charles Swinburne» (անգլերեն)։ The Fitzwilliam Museum, University of Cambridge, UK։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-06-ին։ Վերցված է 2017-04-24
- ↑ 2,0 2,1 2,2 Glenn Everett։ «A. C. Swinburne: Biography» (անգլերեն)։ Victorian Web
- ↑ Edmund Gosse The Life of Algernon Swinburne. — Կաղապար:Нп3, 1917. — С. 258. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-12-ին։ Վերցված է 2017-04-24
- ↑ «Algernon Charles Swinburne»։ Rossetti Archive (անգլերեն)