Սուրբ Գրաալի կույսը (1857)
Սուրբ Գրաալի կույսը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1857 |
բարձրություն | 34,9 սանտիմետր |
լայնություն | 12,7 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
նյութ | ջրաներկ և թուղթ |
գտնվում է | Թեյթ Բրիտանիա |
հավաքածու | Թեյթ |
Ծանոթագրություններ |
«Սուրբ Գրաալի կույսը» (անգլ.՝ The Damsel of Sanct Grael), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի ջրաներկ նկարը՝ ստեղծված 1857 թվականին։ Գոյություն ունի համանուն յուղաներկ նկար, որը Ռոսսետտին ստեղծել է 1874 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահի հավաքածուում։
Տեղեկություն նկարի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրաներկ նկարի սյուժեն վերցված է արթուրյան լեգենդների շարքից, մասնավորապես Թոմաս Մելորիի «Արթուրի մահը» պոեմից։ Սուրբ Գրաալի կույսի կրպարը, որ Մելորիի ստեղծագործության մեջ էպիզոդիկ է եղել, Ռոսսետտիի գեղանկարչության մեջ բազմիցս ստացել է իր բացահայտումը[1][2]։ 1850-ական թվականներին և 1860-ական թվականների կեսերին Ռոսսետտին և մյուս պրեռաֆայելիտները հաճախ են անդրադարձել արթուրյան մոտիվներին։ «Արթուրի մահից» տեսարաններ Ռոսսետտին պատկերել՝ Օքսֆորդի միության սրահի ֆրեսկոներին։ 1856 թվականին Ուիլյամ Մորիսը Ռոսսետտիին պատվիրել է «Սուրբ Գրաալի կույսը» «Կապույտ պահարան» և «Յոթ աշտարակների մեղեդին» նկարների հետ[1]։
Ի տարբերություն 1874 թվականի նկարի՝ ջրաներկում առկա է ոճի պարզություն և որոշակի պրիմիտիվիզմ, որոնք աշխատանքի գունային կատարման հետ նրան նմանեցնում են Միջնադարի վարպետների աշխատանքներին, իսկ հերոսուհու պատկերը նման է սրբապատկերների կերպարներին[3]։ Աշխատանքն ունի պարզ կոմպոզիցիա և գույների պարզունակություն, որոնք բնութագրական են Ռոսսետտիի վաղ ջրաներկ նկարների համար, սակայն նրանում արդեն իսկ կան հեռացվածության և միստիցիզմի գծեր, որոնք բնորոշ են եղել նրա ավելի վաղ շրջանի կանացի դիմանկարներին[1]։ Արվեստաբան Հենրի Մարիլյերը, համեմատելով երկու համանուն աշխատանքները, նախընտրությունը տվել է ավելի վաղ ջրաներկին, համարելով, որ 1874 թվականի աշխատանքը Ռոսսետտին «փչացրել է» ավելորդ արդիականացմամբ[3]։
Ջրաներկ նկարում պատկերված են հաղորդության խորհրդանշանները։ Կույսը ձախ ձեռքում պահում է ոսկե գավաթ, որը լի է արյամբ, և հացի զամբյուղ, իսկ աջ ձեռքը բարձրացված է օրհնության շարժմամբ։ Աղջկա գլխին, որը լուսապսակով է, աղավնու տեսքով պատկերված է Սուրբ հոգին[1][2]։ Ռոսսետտին հավանաբար ցանկացել է համադրել կույսի հոգու մաքրությունը Գվինևրա թագուհու մեղսավորության հետ, որի կերպարը ևս առկա է նրա աշխատանքներում[2]։
Ենթադրվում է, որ Սուրբ Գրաալի կույսի կերպարի համար բնորդուհի է եղել Էլիզաբեթ Սիդալ, որը նախկինում այդ կերպարով արդեն իսկ կեցվածք էր ընդունել Ռոսսետտիի այլ աշխատանքների համար[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «The Damsel of the Sanct Grael». Rossetti Archive (անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «The Damsel of Sanct Grael». Tate Gallery.
- ↑ 3,0 3,1 Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 175.