Դանթեի տեսիլքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Դանթեի տեսիլքը
Dante Gabriel Rossetti - Dante's Dream at the Time of the Death of Beatrice (1871).jpg
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1871
բարձրություն216 սանտիմետր
լայնություն312,4 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էWalker Art Gallery?
հավաքածուWalker Art Gallery?
կայք
Dante's Dream by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

Դանթեի տեսիլքը (նաև՝ Դանթեի տեսիլքը Բեատրիչեի մահվան ժամանակ), անգլիացի նկարիչ-պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի կտավը՝ նկարված 1871 թվականին։ Այժմ գտնվում է Լիվերպուլում՝ Ուոլկերի Արտ-պատկերասրահում։

Ռոսսետին ամբողջ կյանքում հետաքրքրվել է իտալացի բանաստեղծ Դանթե Ալիգիերիի ստեղծագործությամբ։ Ռոսսետին կտավը նկարել է Դանթեի «Նոր կյանք» բանաստեղծությամբ ոգեշնչվելով։ Նկարում Դանթեն ուզում է հայտնվել իր սիրելի Բեատրիչեի մահճի կողքին։ Դանթեն սև հագուստով կանգնած է մահացող Բեատրիչեի կողքին, երկու կին նրա գլխի վերևում պահում են ամպհովանի, իսկ հրեշտակը բռնել է Դանթեի ձեռքը և թեքվել է դեպի մահացողը։ Նկարում օգտագործված է մի քանի խորհրդանիշ՝ կանաչ հագուստը՝ որպես հույսի, առջնային պլանի գարնանային գույները՝ մաքրության և աղավնիները՝ սիրո նշան[1]։ Դանթեի տեսիլքը դարձել է Ռոսսետիի ամենամեծ ստեղծագործությունը[2]։ Բեատրիչեի կերպարի բնորդուհին դարձել է նկարչի կինը՝ Էլիզաբեթ Սիդալը։ Ուոլկերի Արտ-պատկերասրահը նկարը գնել է անմիջապես Ռոսսետիից 1575 ֆունտով[2]։

1897 թվականին կտավը լուսանկարելու համար ուղարկում են Բեռլին, ինչից հետո նշվում է, որ նրա վիճակն ավելի է վատացել։ 1908 թվականին նկարն ուղարկում են Լոնդոնի ազգային պատկերասրահ երեսպատելու նպատակով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարը թաքցրել են պատկերասրահի նկուղում։ Նկարը Շրոպիրշ ուղարկելուց հետո նշվում է, որ այն վնասվել է։ Նկարի վերականգնման աշխատանքները անցկացվել են 1960 և 1985 թվականներին[3]։ 2003 թվականին՝ մանրամասն ուսումնասիրությունից հետո, հաստատվում է այն, որ նկարը գտնվում է լավ վիճակում և նախորդ վնասվածքներից ոչ մի հետք չի մնացել[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]