Իմ կանաչաթև լեդի (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1859 |
բարձրություն | 31,1 սանտիմետր |
լայնություն | 18,5 սանտիմետր |
գտնվում է | Բրիտանական թանգարան |
հավաքածու | Բրիտանական թանգարան |
Ծանոթագրություններ |
«Իմ կանաչաթև լեդի» (անգլ.՝ My Lady Greensleeves), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի ջրաներկ նկարը՝ ստեղծված 1859 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Բրիտանական թանգարանի հավաքածուում։ Գոյություն ունի Ռոսսետտիի համանուն կտավը, որն ստեղծվել է յուղաներկով 1863 թվականին՝ բոլորովին այլ կոմպոզիցիայով և հերոսուհու կերպարով։
Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերոսուհու կերպարը և նկարի անվանումը վերցված է անգլիական բանահյուսական «Կանաչ թևեր» բալլադից, որը հայտնի է եղել 16-րդ դարից։ Վերևի աջ անկյունում նկարիչւ դրել է այդ երգի նոտաները և երկու տող[1]։
Ջրաներկի վրա աշխատանքն ավարտել է 1859 թվականին։ Հենրի Մարիլյեն Ռոսսետտիի կյանքի և ստեղծագործության մասին իր գրքում գրել է, որ Ռոսսետտին այնքան է սրտնեղել՝ կարդալով իր աշխատանքի մասին որոշ քննադատների կարծիքները, որ արդյունքում ներկել է դրա ֆոնը՝ այդպիսով «փչացնելով հիասքանչ աշխատանքը»[1][2]։ Նկարի հակառակ կողմում կա կնոջ գլխի մատիտով ուրվանկար[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «My Lady Greensleeves»։ Rossetti Archive
- ↑ Marillier, Henry Currie Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 101.