Երեկվա վարդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեկվա վարդը
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1865
բարձրություն0,28 մետր
լայնություն0,39 մետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյութթուղթ
գտնվում էՈւիլմինգթոն
հավաքածուԴելավերի գեղարվեստի թանգարան
Ծանոթագրություններ

Երեկվա վարդը, անգլիացի նկարիչ-պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի ջրանկարը՝ ստեղծված 1865 թվականին։ Այս պահին ստեղծագործությունը գտնվում է Դելավերի գեղարվեստի թանգարանի հավաքածուում։

Ջրանկարի դիպաշարը վերցված է Հենրի Թեյլորի[1][2] «Ֆիլիպ վան Արտևալդե» ողբերգությունից։ Ֆիլիպ վան Արտևալդեն իրականում գոյություն ունեցող զինվորական և քաղաքական գործիչ է։ Պատկերված գործողությունը տեղի է ունենում XIV դարում Ֆլանդրիայում։ Երիտասարդ ազնվականը ավելի ցածր կարգավիճակ ունեցող կնոջ հետ, թվում էր թե, սկսում է անխոհեմ հարաբերություններ։ Ռոսետտին ջրանկարի վրա պատկերել է այն պահը, երբ Ելենան՝ հերոսուհին, որի մասին էլ հենց խոսքը գնում է, մտածմունքների մեջ է ընկնում իր կյանքի ուղու և կատարած որոշման[1] ճշտության մասին։ 2 տղամարդ վեգ են խաղում, նրանց սիրուհիները իրենց կողքին են գտնվում։ Նրանցից մեկը՝ Ելենան, ամոթից փակում է դեմքը, հենց նա է «երեկվա վարդը»[3]։ Նրանց լրացնում է անմեղ երեխայի պատկերը, որը երաժշտական գործիքի վրա նվագում է քոր եկող կապիկի[3] «դյուրերականը»։ Ընկած կանանց պատկերները նշանավոր տեղ են զբաղեցնում Ռոսետտիի ստեղծագործության մեջ, սակայն այս ջրանկարի մեջ այս կերպարները նա պատկերում է հեռավոր անցյալից[1]։

Կան այս աշխատանքի մի քանի տարբերակներ՝ ստեղծված Ռոսետտիի կողմից։ Ամենաառաջին նկարը ստեղծվել է 1853 թվականին, որը նա նվիրել է իր ընկերոջը և արհեստակից- պրեռաֆայելիտին՝ Ֆ. Սթիվենսին. այս պահին նկարը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահում[2]։ Եվս մեկ այլ ջրանկար է ստեղծվել 1871 թվականին։ Այն պատրաստվել է մեծ չափերով և ստացել է «Ելենայի նվագը» անունը։ Դրա գտնվելու վայրը հայտնի չէ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Hesterna Rosa» (անգլերեն). Delaware Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Hesterna Rosa». Rossetti Archive (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  3. 3,0 3,1 Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 41.