Մեյ Մորիսի դիմանկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեյ Մորիսի դիմանկար
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1872
ժանրդիմապատկեր
նյութchalk stick?
հավաքածուանհայտ
հիմնական թեմաՄեյ Մորիս
Ծանոթագրություններ

«Մեյ Մորիսի դիմանկար» (անգլ.՝ May Morris), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1872 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է մասնավոր հավաքածուում։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է Մեյ Մորիսը՝ դիզայներ և նկարիչ Ուիլյամ Մորիսի և նրա կնոջ՝ Ռոսսետտիի բնորդուհի և սիրեցյալ Ջեյն Մորիսի կրտսեր դուստրը։ Նկարի ստեղծման ժամանակ Մեյը եղել է 10 տարեկան։ Աղջիկը պատկերված է ալիքավոր երեսպատված շրջազգեստով, աջ ձեռքում պահում է եռագույն մանուշակի ծաղիկ։ Նկարչին դուր է եկել Մեյի և նրա ավագ քրոջ՝ Ջենիի հետ անցկացրած ժամանակը, որոնք լցրել են նրա կյանքի դատարկությունը՝ կապված սեփական երեխաներ չունենալու հետ[1]։ Դեռևս Մեյի մանուկ հասակում Ռոսսետտին նրա մեջ տեսել է նկարչուհու կարողություն։ Նա նաև կարծել է, որ աղջիկը ժառանգել է իր մոր գեղեցկությունը[1]։ Ռոսսետտին ստեղծել է Մեյի մի շարք դիմանկարներ. ի տարբերություն նկարների, որոնցում կեցվածք ընդունել էր աղջկա մայրը, Մեյի դիմանկարներն առանձնացել են նրբությամբ և նվազ անբնականությամբ[1]։ Ռոսսետտիի ստեղծագործություններում Մեյը դարձել է մաքրության և անմեղության մարմնավորումը, մինչդեռ նրա շատ այլ բնորդուհիներ առավել հաճախ պատկերվում էին որպես ճակատագրական կին՝ զգացմունքայնության և կրքի մարմնավորում[1]։

Դիմանկարը հիշատակվում է նկարչի՝ իր եղբորը՝ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին ուղղված նամակում։ Նկարիչը գրում է, որ դա «Մեյ Մորիսի չափազանց ճշգրիտ պատկերն է, որը հասնում է 100 գինեյի»[2]։ Ռոսսետտին Մեյի դիմանկարն ստեղծել է «Պրոզերպինա» կտավը նկարելու հերթական փորձի ընդմիջումների ընթացքում, երբ Ջեյն Մորիսը մրսած է եղել և որոշ ժամանակ չի կարողացել կեցվածք ընդունել[2]։

Ներկայումս նկարը գտնվում է անհայտ անձնական հավաքածուում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Dante Gabriel Rossetti, Portrait of May Morris». Sotheby’s.
  2. 2,0 2,1 William Michael Rossetti Dante Gabriel Rossetti. His Family-Letters with a Memoir (Volume Two). — AMS Press, 1970.
  3. «May Morris». Rossetti Archive.