Bocca Baciata

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bocca Baciata
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1859
բարձրություն32,1 սանտիմետր[1]
լայնություն27 սանտիմետր[1]
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[1] և փայտե տախտակ
գտնվում էԲոստոնի գեղարվեստի թանգարան[1]
հավաքածուԲոստոնի գեղարվեստի թանգարան
Ծանոթագրություններ
 Bocca Baciata by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

«Bocca Baciata», անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը, որը ստեղծվել է 1859 թվականին[2]։ Այս ստեղծագործությունը դարձավ Ռոսսետտիի կողմից ստեղծված առաջին միայնակ կնոջ դիմանկարը, հենց դա էլ դարձավ նրա ստեղծագործական կենսագրության շրջադարձային կետը[3]։ Նկարի բնատիպարուհին դարձավ Ֆաննի Կորնֆորտը։ Այժմ նկարը գտնվում է Բոստոնի գեղարվեստի թանգարանում[4]։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Bocca Baciata»-ն Դանթե Գաբրիել Ռոսսետտիի արվեստում սկիզբ դրեց կանանց դիմանկարների շարքին[5]։ Ջոն Էվերեթ Միլլեյի կողմից ստեղծված Սոֆի Գրեյի դիմանկարը կարելի է համարել ոգեշնչման աղբյուրներից մեկը, որի տարբերվող գիծը համարվում է բնորդուհու զգացմունքների հաղորդումը:Նկարի անվանումը բառացիորեն նշանակում է «շուրթեր, որոնց համբուրել են», բառերը վերցրված են իտալիական առածից, որը մատնանշված է նկարի շուրջ[6]։

Bocca baciata non perde ventura, anzi rinnova come fa la luna.

շուրթերը համբույրից հետո չեն կորցնում իրենց համը, ընդհակառակը՝ թարմանում են ինչպես լուսինը։

Ռոսսետտին, լինելով միջնադարյան իտալիական գրականության ճանաչված թարգմանիչ, ամենայն հավանականությամբ այս տողը վերցրել էր Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոն»-ից։

Իր նամակներից մեկում Ռոսսետտին պարզաբանեց, որ այս նկարի ստեղծման ժամանակ նա փորձեց ինչպես կարող է գեղեցիկ նկարել հերոսուհու մարմինը, որը իր կարծիքով բավականաչափ մշակված չէ շատ այլ արվեստի ստեղծագործություններում, այդ թվում նաև նախառաֆայելականների և ծեր վարպետների աշխատանքներում՝ նկարում մարմնի վրա ավելի խնամքով տարված աշխատանքը կարող էր օգնել առաջ գնալ գեղանկարչության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.mfa.org/collections/object/bocca-baciata-lips-that-have-been-kissed-34360
  2. Tate Gallery, Millais, 2007, p.134
  3. Letter to Thomas Combe, 12 February 1860, quoted in Laurence des Cars, The Pre-Raphaelites: Romance and Realism (New Horizons translation, 2000)
  4. «Bocca Baciata». Rossetti Archive (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
  5. Giovanni Boccaccio, Decameron, tr. by Cormac Ó Cuilleanáin and John Payne (Ware, Herts: Wordsworth Editions, 2004), p. lix.
  6. Decameron, II.7.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hilto, Timoth (1970). The Pre-Raphelites. London: Thames and Hudson, New York: Abrams.
  • Ash, Russell. (1995) Dante Gabriel Rossetti. London: Pavilion Books.
  • Todd, Pamela (2001). Pre-Raphaelites at Home, New York: Watson-Giptill Publications.