Գեղարվեստի թանգարան (Բոստոն)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարվեստի թանգարան (այլ կիրառումներ)
Գեղարվեստի թանգարան | |
|---|---|
| Տեսակ | պատկերասրահ, ոչ առևտրային կազմակերպություն և թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Բոստոն |
| Կազմված է | Q99533722? |
| Ղեկավարության նստավայր | Բոստոն, ԱՄՆ[1] |
| Հասցե | Huntington Avenue 465 |
| Հիմնադրվել է | 1870[2] |
| Հիմնադիր | Martin Brimmer?[3] և Charles Callahan Perkins?[3] |
| Այցելուներ | 477 427 մարդ (2021)[4] |
| Տնօրեն | Matthew Teitelbaum?[5] |
| Կայք | mfa.org(անգլ.) |
![]() | |
![]() | |
Բոստոնի գեղարվեստի թանգարան (անգլ.՝ The Museum of Fine Arts)՝ ԱՄՆ-ի խոշորագույն կերպարվեստի թանգարաններից մեկն է[6]։
Հիմնադրվել է 1870 թվականին։ Մասնաճյուղ ունի Նագոյայում (Ճապոնիա)[7] :
Թանգարանի հավաքածուն իր մեծությամբ երկրորդն է Հարավային և Հյուսիսային Ամերիկայում, զիջելով Նյու Յորքի Մետրոպոլիտենին։ Ներկայումս թանգարանի տնօրենը Մալկոլմ Ռոջերսն է (անգլ.՝ Matthew Teitelbaum):
Թանգարանի շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը բացվել է 1876 թվականին նեոգոթիկյան շենքում, նախագծված Ջոն Ստուրգիսի կողմից։ Հավաքածուի հիմքում ընկած է Բոստոնի գրադարանի հավաքածուն[8]։
Ներկայիս շենքը, տեղափոխվել են 1909 թվականին, այն գտնվում է Հանտինգտոն ավենյուում (անգլ.՝ Huntington Avenue), կառուցվել է ճարտարապետ Հայ Լոուելի կողմից նեոդասական ոճով։ Թանգարանի նախագծման մեջ մասնակցել է նկարիչ Ջոն Սինգերը։ Թանգարանի հավաքածուի մեջ են գտնվում նրա առավել հայտնի աշխատանքները, այդ թվում 1882 թվականին վրձնած «Էդվարդ Դարլի Բոյտի դուստրերը» կտավը։
1970-ական թվականների վերջին, երբ ցուցադրանմուշների թիվը հատեց 450 հազարը, որոշում ընդունվեց կառուցել արևմտյան թևը։
Թանգարանի հավաքածուն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հին Արևելքի արվեստի ծավալուն հավաքածու (հատկապես եգիպտական)
- Էդվարդ Մորսի ճապոնական կերամիկայի հավաքածուն, որը նմանը չունի Ճապոնիայի սահմանից դուրս
- Ամերիկացի ռեալիստ և իմպրեսիոնիստների (Ուինսլոու Հոմեր, Ջոն Սինգեր Սարջենթ, Ջոն Կոպլի) աշխարհում լավագույն հավաքածուներից մեկը թանգարանին է փոխանցել կոլեկցիոներ Մաքսիմ Կարոլիկը։
- Ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստները և իմպրեսիոնիստները ներկայացված են Մոնե Կլոդի կտավների խոշոր հավաքածուներից մեկում, ինչպես նաև Էդուարդ Մանեի, Պիեռ-Օգյուստ Ռենուարի («Պար Բուժիվալաում» և այլն), Էդգար Դեգայի, Վան Գոգի, Պոլ Սեզանի, Պոլ Գոգենի («Որտեղի՞ց ենք մենք եկել։ Ովքե՞ր ենք մենք։ Ո՞ւր ենք գնում»)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.charitynavigator.org/ein/042103607
- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ 3,0 3,1 https://www.mfa.org/give/founders-and-benefactors
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
- ↑ Matthew Teitelbaum Appointed Director of Museum of Fine Arts, Boston — Museum of Fine Arts Boston, 2015.
- ↑ «Museum of Fine Arts Annual Report». Museum of Fine Arts. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Natasha. «John Singer Sargent Virtual Gallery». Jssgallery.org. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «An announcement was made...» (hathitrust.org). The Brickbuilder. Boston, MA: Rodgers & Manson. 8 (12): 237. 1899 թ․ դեկտեմբեր. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղարվեստի թանգարան (Բոստոն)» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||

