Սուրբ Գրաալի կույսը (1874)
Սուրբ Գրաալի կույսը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1874 |
բարձրություն | 0,92 մետր |
լայնություն | 0,58 մետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
նյութ | յուղաներկ և կտավ |
հավաքածու | անհայտ |
Ծանոթագրություններ | |
The Damsel of the Sanct Grael by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում |
«Սուրբ Գրաալի կույսը» կամ «Սուրբ Գրաալ» (անգլ.՝ The Damsel of the Sanct Grael), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1874 թվականին։ Գոյություն ունի Ռոսսետտիի համանուն ջրաներկ նկարը՝ ստեղծված 1857 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Էնդրու Լլոյդ Ուեբերի հավաքածուում։
Տեղեկություն նկարի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի սյուժեն վերցված է արթուրյան լեգենդների շարքից։ Նկարի շրջանակի վրա գրված են Թոմաս Մելորիի «Արթուրի մահը» պոեմից տողեր (XI գիրք)։ Կերպարը, որ Մելորիի ստեղծագործության մեջ էպիզոդիկ է եղել, գեղանկարչության մեջ ստացել է իր բացահայտումը[1]։
Ինչպես նշել է հենց Ռոսսետտին, ինքը 1874 թվականի ձմռանը շատ արագ է ստեղծել «Սուրբ Գրաալի կույսը» կտավը[2]։ Նկարի համար բնորդուհի է դարձել Ալեքսա Ուայլդինգը։ Գոյություն ունի վերարտադրանկար, որի համար կեցվածք է ընդունել Ֆաննի Կորնֆորտը։
«Սուրբ Գրաալի կույսը» կտավը տարբերվում է 1857 թվականի համանուն ջրաներկ փոքր նկարից։ Ավելի վաղ աշխատանքում առկա է ոճի պարզություն և որոշակի պրիմիտիվություն, որոնք գունային կատարման և գլխավոր հերոսուհի սրբապատկերային կատարման հետ նմանություն են ստեղծում Միջնադարի վարպետների աշխատանքների հետ[3]։ Երբ Ռոսսետտին 1874 թվականին վերադարձել է այս սյուժեին, նա ստեղծել է դիմանկար, որում առկա էին իր արվեստի ավելի ուշ շրջանին հատուկ ոճին։ Սուրբ Գրաալի խիստ կույսը փոխակերպվել է ավելի երկրային զգացմունքային գեղեցիկ աղջկա՝ արձակ մազերով, ալ շուրթերով, թախծագորով հայացքով[3]։ Եթե Մելորիի նկարագրությամբ Սուրբ Գրաալի կույսը լրիվ սպիտակ է հագած, ապա Ռոսսետտիի նկարում նա կարմիր է կրում։ Նույնիսկ աղավնու կերպարը, որը գեղանկարչության և պատկերագրության մեջ ավանդաբար զուգորդվում է Սուրբ Հոգու հետ, նրբագեղ կեցվածք է ընդունել և ներդաշնակ է աղջկա հետ, իսկ հենց Սուրբ Գրաալը պատկերված է ժամանակակից գավաթի տեսքով, ոչ թե երկար ոտքով հնատիպ անոթի, ինչպես 1857 թվականի աշխատանքում էր[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Damsel of the Sanct Grael». Rossetti Archive (անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «The Damsel of the Sanct Grael». Rossetti Archive (անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 175.