Էլիզաբեթ Սիդալի դիմանկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Էլիզաբեթ Սիդալի դիմանկար
Portrait-of-elizabeth-siddal.jpg
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1854
ժանրդիմապատկեր
նյութջրաներկ
գտնվում էԴելավերի գեղարվեստի թանգարան
հավաքածուԴելավերի գեղարվեստի թանգարան
հիմնական թեմաԷլիզաբեթ Սիդալ

«Էլիզաբեթ Սիդալի դիմանկար» (անգլ.՝ Elizabeth Siddal), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի ջրաներկ նկարը՝ ստեղծված 1854 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Դելավերի գեղարվեստի թանգարանի հավաքածուում։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Սիդալը կարևոր կերպար է համարվում ոչ միայն Դանթե Գաբրիել Ռոսսետտիի կյանքում, այլև ձևավորման ընթացքում վաղ շրջանի ամբողջ պրեռաֆայելիտական շարժման համար[1]։ Ռոսսետտին և Էլիզաբեթը նշանվել են 1850-ական թվականների սկզբին, սակայն ամուսնության օրինականացումը հետաձգել են գրեթե 10 տարի։ Նա ոգեշնչել է նկարչին՝ ստեղծելու բազմաթիվ նկարներ, որոնք դարձրել են նրան նշանակալի. դրանցից է «Երանելի Բեատրիչեն» կտավը, որն ստեղծվել է Էլիզաբեթի մահից հետո[1]։ Էլիզաբեթ Սիդալի այս փոքր դիմանկարը կատարվել է 1854 թվականին ջրաներկային տեխնիկայով, որը բևեռում է դիտողի ուշադրությունը աղջկա խիտ կարմիր մազերի և նրա դժգույն մաշկի հակադրությանը։ Պրեռաֆայելիտները հաճախ են պատկերել կարմրահեր աղջիկների, դրա համար էլ Էլիզաբեթ Սիդալը դարձել է ոչ միայն Ռոսսետտիի, այլ նաև նրա պրեռաֆայելիտ եղբայրակիցների բնորդուհիներից մեկը[2]։ Ջրաներկը ցուցադրվել է Թեյթ բրիտանական պատկերասրահում (1923) և Էշմոլի թանգարանում (1991)[3]։ Այժմ նկարը գտնվում է Դելավերի գեղարվեստի թանգարանում, որտեղ հայտնվել է 1985 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Elizabeth Siddal»։ Rossetti Archive (անգլերեն) 
  2. «Elizabeth Siddal» (անգլերեն)։ Delaware Art Museum։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-06-ին։ Վերցված է 2020-09-25 
  3. «Elizabeth Siddal»։ Rossetti Archive (անգլերեն)