Սիրո գավաթը (կտավ)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1867[1] |
բարձրություն | 66 սանտիմետր |
լայնություն | 45,7 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Արևմտյան արվեստի ազգային թանգարան[1] |
հավաքածու | Արևմտյան արվեստի ազգային թանգարան[1] |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Սիրո գավաթ» (անգլ.՝ The Loving Cup), անգլիացի նկարչի` Դանթե Գաբրիել Ռոսսետտի կողմից 1867 թվականին ստեղծված յուղաներկ նկար։ Այժմ ստեղծագործությունը գտնվում է Տոկիոյի Արևմտյան արվեստի ազգային թանգարանում։
Համաձայն անգլիական միջնադարյան ավանդույթի՝ սիրո գավաթը շնորհվել է դատական մրցումներին մասնակցելու համար, այդ թվում նաև կանանց, ովքեր ստացել են «Սիրո և գեղեցկության թագուհի» կոչում»[2]։ Սիրո բաժակը կոչվում էր աման, որից ավանդույթի համաձայն, մտերիմներն ու ընկերներն խմում էին իրենց հերթին [3]։
Մեկ այլ վարկածի համաձայն՝ «սիրո գավաթը» խորհրդանշում էր հաշտություն և վստահություն, քանի որ խմողը ստիպված էր մի ձեռքով պահել բաժակը, և այդպիսով չէր կարող զենք վերցնել։ Նկարը պատկերում է մի գեղեցիկ երիտասարդ կնոջ` մտածկոտ տխուր արտահայտությամբ, հաստ շագանակագույն մազերով, կարմիր զգեստ հագած, ոսկե գավաթը շրթունքներին։ Շրջանակի վրա փորագրված է ֆրանսերեն (ֆր.՝ Խաղաղ գիշեր և ուրախալից գիշեր/ Հիանալի սիրո ասպետ), թերևս խոսքը բաժակաճառ է իր սիրեկանի փառքին ուղղված, որ ռազմի դաշտ էր մեկնել[3]։ Նկարի ֆոնի վրա ժանյակով կտոր է, չորս բրոնզե ափսե` սյուժեներով, որոնց թվում է Ադամ ու Եվան, Հուսեն և Հիսուս Նավին, որոնք վերադառնում են Ավետյաց երկրից` խաղողի փնջով [3]։
Աղջկա ետևի փորագրությունում պատկերված են բաղեղի տերևներ` որպես հավատարմության խորհրդանիշ [3]։
Նկարի համար նախատեսված մոդելն էր Ալեքսա Ուայլդինգը։ Նույն տարում ավելի ուշ, Ռոսսեթին ստեղծում է ստեղծագործության ջրաներկ վերարտադրություն, որտեղ ներկայացվել է մեկ այլ մոդել` Էլեն Սմիթը [2]։
Նկարը գնվել է կոլեկցիոներ Ֆրեդերիկ Լեյլանդի կողմից [2]։
Որոշ ժամանակ համարվում էր, որ նկարը անհայտացել է [2]։ Որոշ մարդիկ կարծում էին, որ նկարը կորել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[2]։ Այժմ նկարը գտնվում է Տոկիոյի Արևմտյան արվեստի ազգային թանգարանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://collection.nmwa.go.jp/en/P.1984-0005.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «The Loving Cup»։ Rossetti Archive (անգլերեն)։ Վերցված է 2016-10-31
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «The Loving Cup» (անգլերեն)։ The National Museum of Western Art։ Վերցված է 2016-10-31