Գեղեցիկ ձեռքեր
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1875 |
բարձրություն | 157,5 սանտիմետր |
լայնություն | 116,8 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Դելավերի գեղարվեստի թանգարան |
հավաքածու | Դելավերի գեղարվեստի թանգարան |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Գեղեցիկ ձեռքեր» (իտալերեն՝ «La Bella Mano»), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1875 թվականին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դանթե Գաբրիել Ռոսսետտին իր նամակներից մեկում պարզաբանել է, որ նկարի անվանումը վերցրել է բանաստեղծ Ջուստո դե Կոնտիի 1440 թվականի բանաստեղծությունների ժողովածուից[1]։ Նկարում պատկերված է սիրո աստվածուհի Վեներան, որը լվանում է ձեռքերը, և կարմիր թևերով երկու հրեշտակներ, որոնք պահում են սկուտեղը և սրբիչը[2]։ Գլխավոր հերոսուհու բնորդ ծառայել է Ալեքսա Ուայլդինգը, իսկ սկուտեղ պահող հրեշտակի պատկերման համար հավանաբար կեցվածք է ընդունել Մեյ Մորիսը՝ Ուիլյամ Մորիսի դուստրը և Ջեյն Մորիսը[3][4]։ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի արվեստի մասին իր գրքում Ալիսիա Քրեյգ Դեքսոնը նշում է նկարի դետալներում սիմվոլիզմի կիրառման մասին. հիրիկը և կիտրոնի ծառը համարվում են Աստվածածնի խորհրդանշանները, վարդը՝ ինչպես Աստվածածնի, այնպես էլ Վեներայի, սիրո աստավածուհու ատրիբուտ է համարվել խեցին, որի ձևով նկարում պատկերված է սկուտեղը[5]։ Ձեռքերը լվանալու գործընթացն ինքը խորհրդանշում է մաքրություն և անմեղություն[5]։ Գլխավոր հերոսուհու գլխին սրբապատկերի լուսապսակի տպավորություն է ստեղծում հայելին, որը գտնվում է նրա հետևում, իսկ հայելին արտացոլում է ննջարանի օթոց[2]։
Ինչպես իր շատ այլ աշխատանքների դեպքում, Դանթե Գաբրիել Ռոսսետտին գրել է նկարն ուղեկցող սոնետ։ «Գեղեցիկ ձեռքերը» երկու աշխատանքներից մեկն է («Պրոզերպինայի» հետ), որի համար հեղինակն սկզբում գրել է իտալերեն սոնետ, ապա թարգմանել այն անգլերեն[1]։
1875 թվականի ապրիլին Ռոսսետտին ավարտել է նկարի մատիտով էսքիզը, իսկ բուն նկարի աշխատանքներն ավարտել է ենթադրաբար մինչև հուլիսի 20-ը։ Նկարը գտնվել է նկարչի արվեստանոցում մինչև 1875 թվականի սեպտեմբերին վաճառքը[1]։ Նկարը գնել է Մյուրեյ Մարքսը 1050£-ով[4]։ Այժմ նկարը գտնվում է Դելավերի գեղարվեստի թանգարանի հավաքածուի կազմում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «La Bella Mano (For a Picture)»։ Rossetti Archive (անգլերեն)
- ↑ 2,0 2,1 «La Bella Mano» (անգլերեն)։ Delaware Art Museum։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-11-ին։ Վերցված է 2020-03-15
- ↑ «La Bella Mano»։ PreRaphaelite Sisterhood (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-23-ին։ Վերցված է 2020-03-15
- ↑ 4,0 4,1 «La Bella Mano»։ Rossetti Archive (անգլերեն)
- ↑ 5,0 5,1 Faxon, Alicia Craig Dante Gabriel Rossetti. — Կաղապար:Нп3. — С. 206—207. — ISBN 0896599280