Սոնետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոնետ (իտալերեն՝ sonetto, sonare - հնչել), բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկը։ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող (կատրեն) և վերջում երկու եռատող (տերցետ

Հանգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնետի հանգավորման ձևերը շատ բազմազան են։ Ամենից բնորոշն այն ձևն է, երբ սոնետի քառատողերն ունենում են երկու ընդհանուր հանգ, որոնք տողերն իրար են կապում օղակաձև կամ խաչաձև հանգավորումով։ Իսկ եռատողերի մեջ հանդես է գալիս երեք հանգային վերջավորություն՝ ամենատարբեր դասավորությամբ։ առանձին դեպքերում էլ սոնետը կարող է ունենալ երեք քառատող և մեկ եզրափակիչ երկտող։

Ահա Վահան Տերյանի սոնետներից մեկը, որն ունի հանգավորման այսպիսի սխեմա. abba abba ccdeed.

Իջնում է գիշերն անգութ ու մթին
Եվ այգը բացվում դառն ու մահահոտ,
Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթ
Հավատում է դեռ քո առավոտին։

Թող կիտվի խավարն ավելի խրթին,
Եվ չարախինդ ճնշե հողն իր արյունոտ,
Ու թող գա, թե կա, ավելի չար բոթ,
Մեխվի զոհ-երկրիս անարգված սրտին։

Ուխտավոր անդուլ, դարերի ժառանգ
Մի հեք նաիրցի գնում եմ անկանգ.-
Թող գուժկան գիշերն անհաստատ դավե-
Որքան մութը սև՝ այնքան ես համառ,
Երկի՛ր, իմ երկիր, հավատով անմար,
Սուրբ է քո ուղին և պսակըդ վեհ...

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնետի մեծ վարպետ Շեքսպիրը

Սոնետների ձևն սկիզբ է առել Վերածնության դարաշրջանի իտալական գրականության մեջ, ուր հայտնի են Դանթեի և Պետրարկայի սոնետները։ Շեքսպիրը գրել է սոնետների մի ամբողջ գիրք (154 սոնետ)։ Այդ ձևով ստեղծագործել են նոր ժամանակների շատ նշանավոր բանաստեղծներ։

Որոշ տարածում է ունեցել նաև այսպես կոչված «սոնետների պսակը», որը բաղկացած է 15 սոնետից և ունի այսպիսի կառուցվածք. յուրաքանչյուր բանաստեղծության վերջին տողը նույնությամբ կրկնվում են իբրև հաջորդի առաջին տող, իսկ վերջին սոնետը գոյանում է նախորդ 14 սոնետների առաջին տողերից։ Հայ գրականության մեջ ամենահայտնի սոնետների պսակի հեղինակը Հենրիկ Էդոյանն է։

Ընդհանրապես հայ գրականության մեջ սոնետի բանաստեղծական կուլտուրան արմատավորվեց շնորհիվ Վահան Տերյանի, Միսաք Մեծարենցի, Վահան Թեքեյանի, Եղիշե Չարենցի և այլոց։ Սոնետը սիրված ձև է եղել հատկապես արևմտահայ պոեզիայում, ուր նրա անունը բառացի թարգմանել և անվանել են «Հնչյակ»[1]։

Սոնետների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական սոնետ

Սոնետը ծագել է 13-րդ դարում, Իտալիայում։ Մեզ հասած սոնետներից առաջինը գրել է Ջիակոմո դա Լենտինին (գործունեության տարիներ 1215-1233), Սիցիլիայի թագավոր Ֆրիդրիխ II-ի արքունիքի նոտարը և «Սիցիլյան դպրոցի» բանաստեղծը։ «Իտալական» սոնետը հանգավորվում է abab abab cdc dcd (կամ cde cde) հաջորդականությամբ։ Իտալական առաջին սոնետներն իրենց ռիթմով, ձևավորմամբ, խաչաձև հանգավորմամբ մոտ էին ժողովրդական երգին։ Հետագայում սոնետի ձևը մշակվեց «քաղցր նոր ոճի»` «dolce stil novo» բանաստեղծների կողմից (Գվիդո Գվինիցելլի, Գվիդո Կավալկանտի)։ Սոնետ գրելու կանոնները ձևակերպվել են մոտ 1332 թվականին Պադովայի դատավոր և սիրողական բանաստեղծ` Անտոնիո դի Տեմպոյի կողմից։ Սոնետային ձևի անգերազանցելի վարպետ է Ֆրանչեսկո Պետրարկան։ Պետրարկայի շնորհիվ սոնետը դարձավ անձնական ապրումների պատկերման միջոց։ Նրա «Canzoniere»-ն («Գիրք երգոց», 1373) ազդեցություն գործեց եվրոպական քնարերգության հետագա զարգացման վրա։ «Կանցոնիերեն» բաղկացած է 366 բանաստեղծությունից, նվիրված Լաուրայի հանդեպ բանաստեղծի սիրո պատմությանը, (որից 317-ը գրված են սոնետի ձևով)։

Անգլիական սոնետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ սոնետներ այլ լեզուներից անգլերեն է թարգմանել Ջեֆրի Չոսերը[2]։ Նա կազմել է սոնետների մի ամբողջ շարք, որը կազմված է եղել 88 սոնետներից։ Այն անվանել է «Թրոիլի դժգոհությունը»։

Շեքսպիրի սոնետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 261-263.
  2. «Basic Sonnet Forms». www.sonnets.org. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.