Ուիլյամ Մորիս
| Ծնվել է | մարտի 24, 1834[1][2][3][…] |
|---|---|
| Ծննդավայր | Ուոլթեմսթոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6][…] |
| Վախճանվել է | հոկտեմբերի 3, 1896[1][2][3][…] (62 տարեկան) |
| Մահվան վայր | Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Էքսետեր քոլեջ[5] և Մարլբորոյի քոլեջ[5] |
| Մասնագիտություն | ճարտարապետ, բանաստեղծ, դիզայներ, գրաֆիկական դիզայներ, նկարիչ, գիտաֆանտաստիկ գրող, քաղաքական գործիչ, նկարազարդող, արձակագիր, արվեստագետ, handicrafter, սոցիալական բարեփոխիչ, գեղագիր, decorative artist, արվեստի տեսաբան և գրող |
| Ոճ | Arts and Crafts movement? և սիմվոլիզմ[8] |
| Ժանր | դեկորատիվ-կիրառական արվեստ[9] |
| Ուշագրավ աշխատանքներ | Red House?, A Dream of John Ball?, Willow Boughs? և Strawberry Thief? |
| Կուսակցություն | Social Democratic Federation? և Socialist League? |
| Ամուսին | Ջեյն Մորիս[5] |
| Զավակներ | Մեյ Մորիս[7] |
| Կայք | williammorrissociety.org(անգլ.) |
| ստորագրություն | |
Ուիլյամ Մորիս (Morris) (մարտի 24, 1834[1][2][3][…], Ուոլթեմսթոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6][…] - հոկտեմբերի 3, 1896[1][2][3][…], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7]), անգլիացի նկարիչ, գրող, արվեստի տեսաբան, հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Օքսֆորդի համալսարանում (1853-1856)։ 1857-1862 թվականներին զբաղվել է գեղանկարչությամբ։ 1861-1862 թվականներին Պ․ Մարշալի և Չ. Ֆոլկների հետ կազմակերպել է Գեղարվեստա-արդյունաբերական ընկերություն (զարդարվեստի, կահույքի, գործվածքների և այլ տնայնագործական արհեստանոցներ)։ Մորիսի գեղագիտական հայացքները ձևավորվել են Թ․ Կարլեյլի ուսմունքի, Ջ․ Ռասկինի դասախոսությունների, ինչպես և պրեռաֆայելիտնների գաղափարների ազդեցությամբ։ Համագործակցելով առաջադեմ արվեստագետների հետ՝ Մորիսը ձգտել է վերականգնել ժողովրդական արհեստները՝ կապիտալիստական մեքենայական արտադրությանը հակադրելով անհատական ստեղծագործությունը։ 1877 թվականին հիմնադրել է Հնագույն շենքերի պահպանության ընկերություն, 1890-1891 թվականներին՝ Քելմսկոտյան հրատարակչությունը (լույս են ընծայվել անգլ․ գոթական մանրանկարչության ոգով Մորիսի և այլոց կատարած պատկերազարդումներով գրքեր)։ Ռոմանտիկական ոճավորումով առանձնանում են նաև Մորիսի «Գինեվրայի պաշտպանությունը» (1858), «Երկրային դրախտ» (1868-1870) պոեմները։ Խոշոր դեր է խաղացել 1880-ական թվականների անգլիական բանվորական շարժման մեջ։ 1883 թվականից եղել է Դեմոկրատական ֆեդերացիայի անդամ, Սոցիալիստական լիգայի (1884) հիմնադիրներից, նրա «Քոմընուել» («Commonweal») օրգանի՝ հրատարակիչն ու խմբագիրը (1884-1890)։ Մորիսի սոցիալիստական հայացքները արտացոլվել են նրա բազմաթիվ հոդվածներում, հեղափոխական բանաստեղծություններում, սոցիալ-ուտոպիստական վեպում («Լուրեր ոչ մի տեղից կամ Երջանկության դարաշրջանը» 1891)[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 William Morris (նիդերլ.)
- 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 Моррис Уильям // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 5 Oxford Dictionary of National Biography / C. Matthew, D. Cannadine — Oxford: OUP, 2004.
- 1 2 Կերպարվեստի արխիվ
- 1 2 3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979.
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ News from Nowhere, by William Morris
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Մորիս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 24)։ |
- Մարտի 24 ծնունդներ
- 1834 ծնունդներ
- Հոկտեմբերի 3 մահեր
- 1896 մահեր
- Մեծ Լոնդոնում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Անգլիացի նկարիչներ
- Անգլիացի գրողներ
- 19-րդ դարի փիլիսոփաներ
- Անգլիացի բանաստեղծներ
- Պրեռաֆայելիտներ
- Գրողներ այբբենական կարգով
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Անգլիացի աթեիստներ
- Ազատական սոցիալիստներ
- Անգլիացի ճարտարապետներ
- Անգլիացի թարգմանիչներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Անգլիայի քաղաքական գործիչներ
- Անգլիացի տպագրիչներ
- Անգլիացի վիպասաններ
- Անգլիացի փիլիսոփաներ
- Կահույքի դիզայներներ
- Բրիտանացի արձակագիրներ