Ջեյն Մորիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Ջեյն Մորիս
Jane Morris (1865).jpg
Ծնվել էհոկտեմբերի 19, 1839(1839-10-19)[1][2][3]
ԾննդավայրՕքսֆորդ, Միացյալ Թագավորություն[1]
Մահացել էհունվարի 26, 1914(1914-01-26)[1][2][3] (74 տարեկանում)
Մահվան վայրԲաթ, Bath and North East Somerset[1]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունբնորդ
ԱմուսինՈւիլյամ Մոռիս
ԵրեխաներՋեյն Էլիս Մոռիս և Մեյ Մոռիս
Jane Morris Վիքիպահեստում

Ջեյն Մորիս (անգլ.՝ Jane Burden, հոկտեմբերի 19, 1839(1839-10-19)[1][2][3], Օքսֆորդ, Միացյալ Թագավորություն[1] - հունվարի 26, 1914(1914-01-26)[1][2][3], Բաթ, Bath and North East Somerset[1]), բնորդուհի (բնօրինակ կին`նկարչի համար), պրեռաֆայելիտների գեղեցկության իդեալի մարմնացում, Ուիլյամ Մորիսի կինը, Դանթե Գաբրիել Ռոսսետտիի սիրուհին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյն Բյորդենը ծնվել է Օքսֆորդում, որտեղ էլ ապրել են նրա ծնողները` Ռոբերտ Բյորդենը և Էնը (օրիորդական անունը`Մեյզեյ, անգլ.՝ Ann Maizey)։ Հայրը աշխատում էր ձիապան, մայրը անգրագետ էր և ամենայն հավանականությամբ, եկել էր Օքսֆորդ, որպեսզի ծառա աշխատի: Ջեյնի մանկության մասին շատ քիչ բան է հայտնի, բայց պարզ է, որ այն անցել է աղքատության և դժվարության մեջ:

1857 թվականի հոկտեմբերին Ջեյնը և նրա քույր Էլիզաբեթը գնացին ներկայացման՝ «Դրուրի–Լեյն» թատրոնում, որտեղ նկարիչներ Դանթե Գաբրիել Ռոսսետտին և Էդվարդ Բերն–Ջոնսը նկատեցին Ջեյնին, նրանք մի խումբ նկարիչների մաս էին կազմում, ովքեր Արթուրյան շրջանի մոտիվներով, որմնանկարներ էին նկարում Օքսֆորդի միությունում: Նրանց զարմացրեց նրա գեղեցկությունը և համոզեցին որպեսզի ներկայանա բնորդուհի:

Ամուսնությունից առաջ Ջեյնը չափազանց անկիրթ էր, քանի որ ամենայն հավանականությամբ, ծնողները նրա համար ընտրել էին որպես ծառայի կարիերա: Նշանադրությունից հետո Ջեյն Մորրիսը սկսեց մասնավոր դասեր ստանալ, սովորեց ֆրանսերեն և իտալերեն և դարձավ հմուտ դաշնակահարուհի: Նրա կեցվածքն ու խոսքն այնքան վերափոխվեց, որ ժամանակակիցները նրան բնութագրեցին որպես «թագավորական» կերպար: Հետագայում նա մտավ անգլիական բարձր հասարակություն և, հավանաբար, դարձավ Բեռնարդ Շոուի «Պիգմալիոն» պիեսի Էլիզա Դուլիտտլի նախատիպը:

Հենրի Ջեյմսը, ով 1869 թվականին առաջին անգամ այցելել է Մորիսին, Ջեյնի մասին այսպես է գրել է իր քրոջը.

Aquote1.png «Օ՜, սիրելիս, ինչպիսի կին է նա, նա ամեն ինչում գեղեցիկ է: Պատկերացրեք մի բարձրահասակ, բարակ կին, գործվածքից պատրաստված, մանուշակագույն երկար զգեստով, բնական նյութից մինչև վերջը ժանյակ, գանգուր սև մազերով, փոքր և գունատ դեմքով, մեծ մուգ աչքերով, խորը և բավականին հաստ սև և կոր հոնքերով, բերանը ինչպես «Օրիանայի» բերանը մեր նկարազարդ Թեննիսոնում, մարգարիտներով զարդարված բարձր բաց պարանոցով, արդյունքում` ինքնին կատարելություն» Aquote2.png

[4]:

Էվելին դե Մորգան. Ջեյն Մորիսի դիմանկարը, 1904 թ.
Դանթե Գաբրիել Ռեսսետտի. Պրոզերպինա, 1874 թ.

Ջեյնի և Ուիլյամ Մորիսի հարսանիքը տեղի է ունեցել 1859 թվականի ապրիլի 26-ին, Սուրբ Մայքլի Օքսֆորդ եկեղեցում: Ջեյնի հայրը այդ ժամանակ աշխատում էր, որպես ձիապան Ստամբուլում գտնվող Հոլիվուել փողոցում:

Ջեյնը և Ուիլյամը նախ ապրում էին «Կարմիր տանը» (Բեքլիհեթ, Քենթ), որտեղ նրանք ունեցան դուստրեր` Ալիսան (1861 թվական, հունվար) և Մերին (1862 թվական, մարտ), այնուհետև երկար տարիներ ապրել են Օքսֆորդշիրի և Ուիլթշիրի սահմանին գտնվող Քելմսքոթ-Մանոր առանձնատանը (անգլ.՝ Kelmscott Manor): Այս տունը ներկայումս բաց է հանրության համար:

Ջեյն Բյորդենը մահացել է 1914 թվականի հունվարի 26-ին, Բաթում, որտեղ ապրում էր Բրոքի 5 հասցեում:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #128613386 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. Кар, Лоранс де. Прерафаэлиты: Модернизм по-английски. — М.: АСТ, 2002. — С. 107. — ISBN 5-17-008099-9

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marsh, Jan. Jane and May Morris: A Biographical Story 1839—1938. — L.: Pandora Press, 1986. — ISBN 0-86358-026-2
  • Mancoff, Debra N. Jane Morris: The Pre-Raphaelite Model of Beauty. — San Francisco: Pomegranate, 2000. — ISBN 0-7649-1337-9
  • Gibson, Michael. Symbolism. — Köln: Taschen, 2000. — С. 70—73. — ISBN 3-8228-7030-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]