Կինը լուսամուտի մոտ (կտավ)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1879 |
բարձրություն | 100,7 սանտիմետր |
լայնություն | 74 սանտիմետր |
ստեղծման վայր | Միացյալ Թագավորություն[1] |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Fogg Museum? |
հավաքածու | Fogg Museum? և Հարվարդի արվեստների թանգարան |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Կինը լուսամուտի մոտ» (անգլ.՝ La Donna della Finestra կամ The Lady of Pity), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1879 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Ֆոգ պատկերասրահի հավաքածուում։
Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարի վրա աշխատանքն սկսվել է դեռևս 1870 թվականին։ Ռոսսետտին կատարել է աշխատանքի բազմաթիվ էսքիզներ պաստեղով և մատիտներով, որոնք որոշ քննադատների կարծիքով ավելի արտահայտիչ են եղել, քան վերջնական կտավը, որի վրա աշխատանքը նկարիչն ավարտել է 1879 թվականին[2]։ Նկարչի եղբայր Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին նկարը բնութագրել է որպես իր եղբոր «ամենահասուն նկարներից» մեկը, միաժամանակ «խորը և զուսպ»[3]։ Նկարի համար բնորդուհի է դարձել Ջեյն Մորիսը[2]։
Նկարը Դանթե Ալիգիերիի «Նոր կյանք» ժողովածու բանաստեղծություններից մեկի պատկերազարդումն է։ Սյուժեի համաձայն՝ Դանթեն սգում է Բեատրիչեի մահը՝ անցնելով նրա տան մոտով, և անսպասելիորեն հայացքը հանդիպում է լուսամուտի մոտ նստած մի կնոջ։ Այդ կնոջ հայացքը լի էր նրա հանդեպ խղճահարությամբ և բարեգթությամբ, և Դանթեն գրեթե սիրահարվում է նրան[3]։ Բանաստեղծության մեջ կինը հետագայում հանդիսանում է փիլիսոփայության մարմնավորումը, սակայն Ռոսսետտիի նկարում նա չի գնում դեպի այլաբանություն կամ որևէ այլ վերացական անձնավորում. նկարի հերոսուհին սովորական կին է, որը նայում է լուսամուտից, սակայն հոգևոր պլանում նա գթասրտության լեդին է[3]։ Նկարում առկա է նաև նկարչի կենսագրության արտացոլում. Ջեյն Մորիսը դարձել է նրա մխիթարությունը կնոջ՝ Էլիզաբեթ Սիդալի մահից հետո[4]։
1879 թվականին նկարը ձեռք է բերել Ֆրեդերիլ Էլլիսը, 1885 թվականին դրվել է աճուրդի։ 1943 թվականին աշխատանքը պատկանել է Ֆոգ պատկերասրահին[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.harvardartmuseums.org/collections/object/230158
- ↑ 2,0 2,1 «La Donna Della Finestra»։ Rossetti Archive
- ↑ 3,0 3,1 3,2 William Michael Rossetti Dante Gabriel Rossetti as Designer and Writer. — Cassell & Company, Limited, 1889. — С. 107—108.
- ↑ «'La Donna della Finestra', Dante Gabriel Rossetti»։ Walker Art Gallery
- ↑ «La Donna della Finestra»։ Harvard Art museums