Լեդի Լիլիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեդի Լիլիթ
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1866
բարձրություն96,5 սանտիմետր
լայնություն85,1 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և կտավ
գտնվում էԴելավերի գեղարվեստի թանգարան
հավաքածուԴելավերի գեղարվեստի թանգարան
Ծանոթագրություններ
 Lady Lilith by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

Լեդի Լիլիթ, անգլիացի նկարիչ-պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի կտավը, որն ի սկզբանե նկարվել է 1866-1878 թվականներին։ Բնորդուհին Ֆաննի Կորնֆորտն էր, սակայն 1872-1873 թվականներին, երբ բնորդուհի է դարձել Ալեքսա Ուայլդինգը, նկարիչը վերանկարել է այն[1]։

Նկարում պատկերված է Ադամի առաջին կինը` Լիլիթը, «ամենակարող և չար սատանան»[2]։ Ենթադրություն կա, որ Ռոսսետտին պատվիրատուի՝ Ֆրեդերիկ Լեյլանդի խնդրանքով վերանկարել է բնորդուհու դեմքը[1][3]։ Լեյլանդի մահից հետո նկարը գնել է Սամուել Բենքրոֆտ կրտսերը՝ պրեռաֆայելիտների՝ Մեծ Բրիտանիայից դուրս գտնվող ամենախոշոր հավաքածուի տերը։ Բենկրոֆտը 1935 թվականին նկարը հանձնել է Դելավերի գեղարվեստի թանգարան[4]։

Նկարը 1866-1870 թվականների «Սիվիլա Պալմիֆերա» կտավի հետ կազմում է երկպատկեր․ «Լեդի Լիլիթ»ը ներկայացնում է մարմնի, իսկ «Սիվիլա Պալմիֆերա»ն՝ հոգու գեղեցկությունը, երկու նկարների շրջանակներում գրված են Ռոսսետիի հեղինակային սոնետները։

Ռոսսետտիի 1867 թվականի ակվարելը՝ «Լեդի Լիլիթ»-ի՝ Ֆաննի Կոնֆորտի պատկերով պատճենը, գտնվում է Մետրոպոլիտեն թանգարանում[5]։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

1866 թվականի ապրիլի 9-ին Ֆրեդերիկ Լեյլանդին գրած նամակում Ռոսսետտին գրում է, որ սկսել է նոր աշխատանք, որը կդառնա նրա լավագույն ստեղծագործություններից մեկը[6]։ 1866 թվականին Լեյլանդը գնել է «Լեդի Լիլիթը», իսկ 1869 թվականին դարձել է նրա սեփականատերը․ նկարի արժեքը կազմում էր 472,1£։ Պահպանվել են 1866 թվականի նկարի 2 լայնածավալ էսքիզ և ուրվանկար, որոնք կարող էին ավելի վաղ ստեղծված լինել։ Նկարում պատկերված է Լիլիթը՝ աստվածաշնչյան կերպար Ադամի առաջին կինը, բայց սա հերոսուհու ժամանակակից մեկնությունն է։ Աղջիկը իրենով է հիանում հայելու մեջ։ Շատ նկարիչներ են պատկերել հայելու դիմաց նարցիսական աղջիկներ, բայց «Լեդի Լիլիթը» համարվում է նմանատիպ կտավների մարմնավորում և ստանդարտ[7]։

Ռոսսետտիի օգնականը` Հենրի Տրեֆֆի Դաննը, պատմել է, որ կտավի նկարման վերջին փուլում կար գունային ֆոն, որի համար նրանք մեծ զամբյուղներով վարդեր են բերել Ջոն Ռյոսկինի պարտեզից․ ենթադրվում է, որ հենց Դաննը, ոչ թե Ռոսսետտին է ավելի ուշ գունամատիտով թղթի վրա վերստեղծել «Լեդի Լիլիթի» պատկերը, որը այժմ պահպանվում է Մետրոպոլիտեն թանգարանում[8][9]։

Պատմաբանները տարակարծիք են, թե ով է դարձել բնորդուհու դեմքը փոխելու նախաձեռնողը՝ Լեյլանդը, թե Ռոսսետտին[1][10]։ 1872 թվականին նկարը վերադարձել է նկարչի մոտ, ու հաջորդ տարի դեկտեմբերին նա վերանկարել է դեմքը և աշխատանքը հետ է ուղարկել Լեյլանդին[1][11]։ Աշխատելու ժամանակ բնորդուհին՝ Ալեքսա Ուայլդինգը, 27 տարեկան էր, աշխատանքի համար Ռոսսետտին նրան վճարել է շաբաթը 1£։ Ավելի վաղ Ռոսսետին վերանկարել է նաև «Վեներա Վերտիկորդիա» նկարը՝ նախկին բնորդուհու դեմքի արտահայտությունը փոխելով Ալեքսա Ուայլդինգի դեմքով[11][12]։

Արվեստաբանները նշում են, որ նկարում սիմվոլիզմի կիրառումը՝ սպիտակ վարդեր, որոնք խորհրդանշում են զգայական սերը, արտացոլված է նաև գեղանկարչության ավանդույթը, որի ժամանակ Եվայի հայտնվելուց վարդերը դառնում են կարմիր, ստորին աջ անկյունում կակաչը մարմնավորում է քունը, մոռացումը, Լիլիթի թախծոտ ու ծույլ բնույթը, հայելու դիմաց դրված մատնոցուկները կարող են խորհրդանշել կեղծավորությունը[1][13]։

Նկարում Լիլիթը կենտրոնացած է իր սեփական գեղեցկության վրա և հագնված է ոչ թե ավանդական ձգող վիկտորիանական կորսետ, այլ ազատ հագուստ[14]։ Այս պլանում հատուկ խորհրդանիշ են իրենցից ներկայացնում վարսերը։ Իր «The Power of Women’s Hair in the Victorian Imagination» գրքում Էլիզաբեթ Ջիթերը գրում է, որ նկարում որքան շատ տեղ և ուշադրություն է հատկացվում մազերի պատկերմանը, այնքան ավելի ուժեղ է նկարի սեռական ենթատեքստը․ ժողովրդական ավանդությունում, գրականությունում և հոգեվերլուծությունում փարթամ խիտ մազերը ուժեղ գրավչության և անգամ անբարոյականության նշան են[7]։ Բացի այդ, սոնետի տողերում Ջիթերը տեսնում է կրտմանը հղում կատարելը․

Lo! as that youth's eyes burned at thine, so went

Thy spell through him, and left his straight neck bent
And round his heart one strangling golden hair.[15]

Ռոսսետտիի սոնետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիբիլլա Պալմիֆերա», 1866-70, «Լեդի Լիլիթ»ի հետ կազմում է երկպատկեր

1865 թվականից մինչև 1870 թվականը Ռոսսետտին աշխատում էր «Սիբիլլա Պալմիֆերա» կտավի վրա, որի բնորդուհին կրկին Ալեքսա Ուայդինգն էր։ Նկարը վաճառվել է Ջորջ Ռեյին, նրա պատճենն իր համար պատվիրել է նաև Ֆրեդերիկ Լեյլանդը, բայց այն մնացել է անավարտ[16]։ «Palmifera» խոսքերը նշանակում են «արմավենի տանողը»․ մոդելի ձեռքում պատկերված է արմավենու տերև։ Արմավն ու թիթեռները կարող են խորհրդանշել հոգևոր սկիզբ, իրենց մեջ ծաղկային սիմվոլիզմ են կրում կարմիր վարդերը և կակաչները[16]։

Նկարի շրջանակին գրված է Ռոսսետտիի հեղինակային «Հոգու գեղեցկություն» սոնետը[16], իսկ «Լեդի Լիլիթ»-ի շրջանակում՝ մեկ այլ սոնետ։ Նկարների և սոնետների զույգն առաջին անգամ Ալջերնոն Չարլզ Սուինբերնի հետ միասին հրատարակվել են 1868 թվականին։ 1870 թվականին բանաստեղծությունները հրատարակվել են Ռոսսետտիի «Սոնետներ նկարների համար» հավաքածուում։ 1881 թվականին Ռոսսետտին սոնետը «Լիլիթ»-ից վերանվանել է «Մարմնի գեղեցկություն» և հրատարակել է երկու սոնետ «Կյանքի տուն» գրքում՝ դրանով իսկ ուղղակիորեն միավորելով կոնտրաստային մի քանի ստեղծագործություններ[16][17]։

Նկարի մասնակցությամբ ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնելուց հետո Ֆրեդերիկ Լեյլանդը նկարը Ռոսսետտիի այլ 5 կանացի դիմանկարների հետ պահել է իր գրասենյակում[18]։ 1892 թվականի մայիսի 28-ին Քրիստիս աճուրդում ամերիկացի հավաքորդ Սամուել Բենքրոֆտ կրտսերը 525£-ով վերագնել է «Լեդի Լիլիթ»-ը, նույն ժամանակ նա ձեռք է բերել Ռոսսետտիի ևս չորս աշխատանք՝ դառնալով պրեռաֆայելիտների՝ Մեծ Բրիտանիայից դուրս գտնվող ամենախոշոր հավաքածուի տերը։ 1935 թվականին Բենկֆորտը նկարը հանձնել է Դելավերի գեղարվեստի թանգարանին[4]։

1883 թվականին նկարը ցուցադրվել է Լոնդոնում, իսկ 1892 թվականին՝ Ֆիլադելֆիայում։ 20-րդ և 21-րդ դարերում նկարը եղել է արտասահմանյան ցուցահանդեսներում՝ Ռիչմոնդում (1982), Տոկիոյում (1990), Բիրմինգհեմում, Ուիլյամստաունում (2000), Լոնդոնում, Լիվերպուլում և Ամստերդամում (2003)[6]։ 2012 թվականին ստեղծագործությունը ցուցադրվել է Թեյթ բրիտանական պատկերասրահում, 2013 թվականին՝ Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 McGann, Jerome (editor) (2005). «Lady Lilith, Dante Gabriel Rossetti». Rossetti Archive. Institute for Advanced Technology in the Humanities, University of Virginia. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 8-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  2. «Lady Lilith» (անգլերեն). Delaware Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  3. Waking Dreams, p.58.
  4. 4,0 4,1 «History». Delaware Art Museum. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. «Dante Gabriel Rossetti: Lady Lilith (08.162.1)». In Heilbrunn Timeline of Art History. New York: The Metropolitan Museum of Art, 2000-. (October 2006)
  6. 6,0 6,1 Waking Dreams, p.186.
  7. 7,0 7,1 Scerba, Amy (2005). «Dante Gabriel Rossetti's painting «Lady Lilith» (1863: watercolor, 1864–1868?: oil)». Feminism and Women's Studies. EServer.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
  8. «Henry Treffry Dunn – Past Auction Results». Artnet. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  9. Thomas, David Wayne Cultivating Victorians: liberal culture and the aesthetic p.128. — University of Pennsylvania Press, 2004. — С. 229.
  10. Waking Dreams, p. 188.
  11. 11,0 11,1 Lee, Jennifer J. VENUS IMAGINARIA: REFLECTIONS ON ALEXA WILDING, HER LIFE, AND HER ROLE AS MUSE IN THE WORKS OF DANTE GABRIEL ROSSETTI p.26b and 31(անգլ.) // M.A. Dissertation : journal. — University of Maryland, 2006.
  12. Venus Verticordia, Dante Gabriel Rossetti, 1864-8, Rossetti Archive, Retrieved 18 December 2011.
  13. Smith, Sarah Phelps. «Dante Gabriel Rossetti’s ‘Lady Lilith’ and the Language of Flowers.» Arts Magazine 53 (1979): 142—145.
  14. Scerba, Amy (1999). «Changing Literary Representations of Lilith and the Evolution of a Mythical Heroine». Feminism and Women's Studies. EServer.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
  15. Scerba, Amy (1999). «Dante Gabriel Rossetti's Poem "Lilith," Later Published as "Body's Beauty"(1868)». Feminism and Women's Studies. EServer.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 McGann, Jerome (editor) (2005). «Sibylla Palmifera, Dante Gabriel Rossetti, 1866–70». Rossetti Archive. Institute for Advanced Technology in the Humanities, University of Virginia. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 12-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  17. Rossetti, Date Gabriel The House of Life.
  18. Waking Dreams, p. 26 (figure 5).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wildman, Stephen; Laurel Bradley; Deborah Cherry; John Christian; David B. Elliott; Betty Elzea; Margaretta Fredrick; Caroline Hannah; Jan Marsh; Gayle Seymour Waking Dreams, the Art of the Pre-Raphaelites from the Delaware Art Museum. — Art Services International, 2004. — С. 395.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]