Բեատրիչեի ողջույնը (1869)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Բեատրիչեի ողջույնը
Dante Gabriel Rossetti The Salutation of Beatrice 1869.jpg
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1869
բարձրություն57,1 սանտիմետր
լայնություն47 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյություղաներկ և կտավ
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ

Բեատրիչեի ողջույնը (անգլ.՝ The Salutation of Beatrice), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը, որը ստեղծվել է 1869 թվականին։ Պատկերը կապված չէ Ռոսսետտիի նույնանուն գործերի հետ, որոնք ստեղծվել են 1859 և 1880 թվականներին[1]։ 1872 թվականինին Ռոսսետտին ստեղծել է այս նկարի փոքրացված կրկնօրինակը ջրաներկով, հիմնական տարբերություններից է նաև հերոսուհու հագած կապույտ զգեստը[2]։

Բեատրիչեի կերպարի բնորդուհին եղել է Ջեյն Մորիսը։ Նկարի սյուժեն վերցված է Դանթե Ալիգիերիի «Նոր կյանք» բանաստեղծությունից, որտեղ Դանթեն առաջին անգամ հանդիպում է Բեատրիչեին[1][3]։ Իր կնոջ՝ Էլիզաբեթ Սիդալի մահից հետո, որը Ռոսսետիի կողմից նույնպես պատկերված է նաև Բեատրիչեի կերպարում, նկարիչն ամուսնացած Ջեյն Մորիսի հանդեպ իր զգացմունքները նմանեցնում է Դանթեի և Բեատրիչեի պատմությանը։ Կտավի վերևի ձախ հատվածի տեքստը վերցված է Ալիգիերիի սոնետից (26-րդ հատվածից՝ սկսած Tanto gentile e tanto onesta pare [Նա այնքան ազնիվ, այնքան համեստ է լինում...])[1][3]:

Նկարը Քրիստիս աճուրդում ներկայացվել է 2012 թվականի մայիսի 31-ին[3][4]։ Մամուլի հաղորդագրության մեջ նշված էր, որ նկարը նախկինում պահվում էր փոքրիկ մասնավոր հավաքածուի մեջ և երբեք չէր ցուցադրվում հանրությանը[4]։ Նկարի վերաբերյալ միակ հիշատակությունը Ռոսսետտիի անձնական նամակն էր Ջեյն Մորիսին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]