Մնեմոսինե (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Մնեմոսինե
Gabriel Dante Rosetti, Mnemosyne.jpg
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1875
բարձրություն1,3 մետր
լայնություն0,61 մետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյություղաներկ և կտավ
գտնվում էԴելավերի գեղարվեստի թանգարան
հավաքածուԴելավերի գեղարվեստի թանգարան
կայք
Ծանոթագրություններ
Mnemosyne by Gabriel Dante Rosetti Վիքիպահեստում

«Մնեմոսինե» (ինչպես նաև «Հիշողության ջահ» և «Ռիկորդանզա», անգլ.՝ Mnemosyne), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1875-1881 թվականներին։ Այս աշխատանքի համար բնորդուհի է եղել Ջեյն Մորիսը[1][2]։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոննա ՌոզաՄնեմոսինե (նկար)Երանելի կույսը (նկար)Պրոզերպինա (նկար)Վերոնիկա ՎերոնեզեԼեդի Լիլիթ
Ռոսսետտիի վեց նկարներ կախված են Լեյլանդի աշխատասենյակում[3]։

Դանթե Գաբրիել Ռոսսետտին սկսել է նկարել «Մնեմոսինեն» որպես իր մեկ այլ աշխատանքի՝ «Աստարտե Սիրիացի» նկարի էսքիզ[4], որի համար Ջեյն Մորիսը բնորդ է եղել 1875-1876 թվականների ձմռանը[5], սակայն հետագայում Ռոսսետտին վերափոխել է իր էսքիզը Մնեմոսինեի՝ հունական դիցաբանությունում հիշողության աստվածուհու կերպարով։ Նկարիչը երկու նկարների մասին էլ հիշատակել է 1876 թվականի ապրիլի 29-ին մորը գրված նամակում, որտեղ ասում է, որ դրանց տարբերակում է բնորդուհու ձեռքերի և գլխի դիրքը։

Մեկ ամիս անց Ռոսսետտին շրջանակ է պատվիրել և մտադիր է եղել վաճառել նկարը Կլարենս Ֆրային[2], սակայն վերջինս հրաժարվել է, և 1876 թվականի հուլիսին նկարը ցանկացել է ձեռք բերել Ֆրեդերիկ Լեյլանդը, որը հայտնի է նրանով, որ գնել է Ռոսսետտիի հեղինակած կանանց մի շարք դիմանկարներ։ Նկարը բավականին մեծ է եղել նրա աշխատասենյակի համար, այդ իսկ պատճառով նկարիչը շարունակել է աշխատել կտավի վրա։ «Մնեմոսինեն» վերջնական վիճակով Լեյլանդի մոտ հայտնվել է 1881 թվականին[1][3]։

Շրջանակի գրությունը հետևյալն է.

Aquote1.png Thou fill'st from the winged chalice of the soul

Thy lamp, O Memory, fire-winged to its goal[2].

Aquote2.png

1892 թվականին նկարը հայտնվել է Քրիստիս աճուրդում, որից հետո մի քանի անգամ փոխել է տերերին, մինչև որ 1916 թվականին այն ձեռք է բերել Սեմյուել Բենքրոֆթ կրտսերը՝ պրեռաֆայելիտների նկարների ամենախոշոր հավաքածուներից մեկի սեփականատերը։ 1935 թվականին Բենքրոֆթները փոխանցել են իրենց հավաքածուն Դելավերի գեղարվեստի թանգարանին, ինչից հետո նկարը մինչ օրս գտնվում է այնտեղ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Waking Dreams, p.206.
  2. 2,0 2,1 2,2 McGann Jerome (editor) (2005)։ «Mnemosyne»։ Rossetti Archive։ Institute for Advanced Technology in the Humanities, University of Virginia։ Վերցված է 2012-02-09 
  3. 3,0 3,1 Waking Dreams, p. 26 (figure 5).
  4. Marsh, 1994, էջ 128
  5. Marsh, 1994, էջ 130
  6. «History»։ Delaware Art Museum։ Վերցված է 2011-12-14 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marsh, Jan Pre-Raphaelite Women: Images of femininity in Pre-Raphaelite art. — London: Artus Books, 1994. — ISBN 1-898799-33-4
  • Wildman, Stephen; Laurel Bradley, Deborah Cherry, John Christian, David B. Elliott, Betty Elzea, Margaretta Fredrick, Caroline Hannah, Jan Marsh, Gayle Seymour Waking Dreams, the Art of the Pre-Raphaelites from the Delaware Art Museum. — Art Services International, 2004. — С. 395.