Ֆաննի Կորնֆորտ
Ֆաննի Կորնֆորտ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 3, 1835 |
Ծննդավայր | Steyning, Horsham, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | 1906 |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բնորդ |
![]() |
Ֆաննի Կորնֆորտ (անգլ.՝ Fanny Cornforth, հունվարի 3, 1835, Steyning, Horsham, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1906, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բնորդուհի, տնտեսուհի։
Դանթե Գաբրիել Ռոսսետտիի սիրուհին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Սուսեքսում՝ դարբնի ընտանիքում, իսկական անունը Սառա Կոքս (անգլ.՝ Sarah Cox) է[1]։ Ռոսսետտիի հետ ծանոթացել է 1858 թվականին՝ դառնալով նրա մոդելը և սիրուհին Էլիզաբեթ Սիդալի բացակայության ժամանակ։
Երբ 1860 թվականին Սիդալը վերադարձել է, Ռոսսետտիին ամուսնացել է նրա հետ, ի պատասխան՝ Կորնֆորտը ամուսնացել է մեխանիկ Տիմոթի Հյուզի (անգլ.՝ Timothy Hughes) հետ, բայց նրանք իրար հետ երկար չեն ապրել։
Էլիզաբեթ Սիդալի մահվանից հետո 1862 թվականին տեղափոխվել է Ռոսսետտիի մոտ որպես տնային տնտեսուհի, և նրանց հարաբերությունները տևել են մինչև մահ[2]։ Միևնույն ժամանակ նկարիչը կապ է ունեցել Ջեյն Մորիսի հետ, որը ամուսնացած էր Ուիլյամ Մորիսի հետ, այդ պատճառով սիրավեպը հարկ է եղել գաղտնի պահել։
Ինչ վերաբերվում է Կորնֆորտին, նրա հարաբերությունները Ռոսսետտիի հետ ոչ մեկի համար գաղտնիք չէր։ Նա ծագումով աղքատ սոցիալական խավից էր և նրա անկրթությունն ու կոպիտ արտասանությունը ցնցում էին նկարչի ընկերներին[2]։ Ժամանակի ընթացքում Կորնֆորտը խիստ ավելացրել է քաշը, ինչի համար Ռոսսետտիից ստացել է «Թանկագին փղիկ» մականունը[3]։ Բաժանման մեջ գտնվելով՝ Ռոսսետտիին նկարում և նրան էր ուղարկում փղիկներ։
Հարազատների միջամտության պատճառով Ռոսսետտիի առողջական վիճակի խիստ վատթարացումից հետո Կորնֆորտը ստիպված էր 1877 թվականին լքել նրա տունը։ 1879 թվականի նոյեմբերին ամուսնացել է Ջոն Շոթի (անգլ.՝ John Schott) հետ[3]։
Ռոսսետտիի մահվան հաջորդ տարում նա ամուսնու հետ բացել է Ռոսսետտիի պատկերասրահը, որպեսզի վաճառի իր ունեցած մի քանի նկարը։ Նրա ամուսինը մահացել է 1891 թվականին, և Կորնֆորտը մնացել է իր խոզարածի՝ Ֆրեդերիկի հետ մինչև նրա մահը՝ 1898 թվականը, որից հետո վերադարձել է Արևմտյան Սուսեքս՝ շարունակելով ապրել ամուսնու ընտանիքի հետ, մինչև որ կամքին հակառակ ուղարկվել է աշխատանքային տուն[4]։
Կյանքի վերջում տառապել է ծերունական սկլերոզից և 1907 թվականի մարտի 30-ին ընդունվել Սուսեքսի հոգեբուժարան, որտեղ 1909 թվականի փետրվարի 24-ին մահացել է թոքաբորբից[4]։
Նրա կենսագիր և արվեստի պատմաբան Կ. Ուոլքերի պնդմամբ՝ թաղվել է Չիչեստերի գերեզմանոցում և փաստաթղթերում հիշատակվում է որպես Սառա Հյուզ։ Նրա անանուն գերեզմանը, ինչպես ենթադրվում է, հայտնաբերվել է 2015 թվականին[5][6]։
Բեռն-Ջոնսը նրան օգտագործել է որպես բնորդուհի «Հույս» նկարի համար, որն անավարտ է մնացել[7]։
Նկարներում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1859 — Bocca Baciata (Գեղարվեստի թանգարան, Բոստոն).
- 1861 — Լուկրեցիա Բորջիա / Lucrezia Borgia
- 1861 — Հիասքանչ Ռոզամունդ / Fair Rosamund
- 1865 — Կապույտ տաղավարը
- 1868 — Լեդի Լիլիթ / Lady Lilith
- 1874 — Սուրբ Գրաալի կույսը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Fanny Cornforth»
- ↑ 2,0 2,1 Шестаков В. П. Прерафаэлиты: мечты о красоте. — М.: Прогресс-Традиция, 2004. ISBN 5-89826-217-2.
- ↑ 3,0 3,1 «Center for Whistler Studies»։ Վերցված է 2008-02-07 (չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 Kirsty Stonell Walker (19-е марта 2015-го года)։ «Fanny Found»
- ↑ Kennedy Maev (2015-04-13)։ «From siren to asylum: the desperate last days of Fanny Cornforth, Rossetti's muse»։ The Guardian։ 0261-3077։ Վերցված է 2020-05-18
- ↑ silverforketiquette (2016-11-02)։ «Whatever Happened to Fanny Cornforth?» (անգլերեն)։ The Victorianist: BAVS Postgraduates։ Վերցված է 2020-05-18
- ↑ Stephanie Graham Pina (2015-08-24)։ «The bias against Fanny Cornforth» (en-US)։ Pre-Raphaelite Sisterhood։ Վերցված է 2020-05-18
|