Միսիս Ուիլյամ Մորիս
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
| տարի | 1868 |
| բարձրություն | 101,5 սանտիմետր |
| լայնություն | 90,2 սանտիմետր |
| ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
| ժանր | դիմապատկեր |
| նյութ | յուղաներկ և կտավ |
| գտնվում է | Kelmscott Manor? |
| հավաքածու | Kelmscott Manor? |
| հիմնական թեմա | Ջեյն Մորիս |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
«Միսիս Ուիլյամ Մորիս» (ինչպես նաև «Մետաքսե կապույտ զգեստ», անգլ.՝ Mrs. William Morris, The Blue Silk Dress), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1868 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Քելմսքոթ առանձնատանը, որտեղ ընտանիքի հետ ապրել է Ուիլյամ Մորիսը։
Նկարի համար բնորդուհի է դարձել Ուիլյամ Մորիսի կին և Դանթե Գաբրիել Ռոսսետտիի սիրելի Ջեյն Մորիսը։ Նկարի վերևի մասում գտնվում է լատիներեն գրություն՝ «Conjuge clara poeta et praeclarissima vultu, Denique pictura clara sit illa mea» («Հայտնի է շնորհիվ իր բանաստեղծ ամուսնու, առավել հայտնի է շնորհիվ իր դեմքի, թող իմ այս նկարը ավելացնի նրա ճանաչվածությունը»)[1]։ Ջեյնը հագել է կապույտ զգեստ և նստել է սեղանի մոտ, որի վրա ծաղիկներով ծաղկաման է դրված։ Նկարչի նամակներից հայտնի է, որ Ջեյն Մորիսն ինքն է կարել զգեստը և մասնակցել է նկարի համար կեցվածքի ընտրությանը[2]։ Կառուցվածքով և գունային երանգապնակով դիմանկարը նման է Ռոսսետտիի մեկ այլ նկարի՝ «Մարիանա» կտավին։ Բանն այն է, որ այդ նկարի պատվիրատու Ուիլյամ Գրեմը տեսել է «Միսիս Ուիլյամ Մորիս» կտավը և որոշել է իր համար դրա կրկնօրինակը պատվիրել Ռոսսետտիից, սակայն նկարիչը հրաժարվել է և որպես փոխզիջում նրա համար ստեղծել է «Մարիանա» կտավը[3]։ Ինչպես Ռոսսետտիի շատ այլ աշխատանքներ, այս նկարին ևս ուղեկցում է նրա գրած սոնետը՝ «Դիմանկար» վերնագրով[1]։ Այդ ժամանակների արվեստաբան քննադատները գնահատել են «Միսիս Ուիլյամ Մորիս» նկարը որպես նրա ամենահիասքանչ գործերից մեկը, որը դարձել է երկար ու ընտիր կտավների շարքի նախերգանք, որի շնորհիվ Ռոսսետտին արժանացել է մեծ ճանաչման[2][4]։
Նկարը պատկանել է Ջոյն Մորիսին, ապա նրա դուստր Մերի Մորիսին։ Որոշ ժամանակ այն պահպանվել է Օքսֆորդի հավաքածուում, սակայն հետագայում կրկին վերադարձել է Քելմսքոթ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 «Mrs. William Morris». Rossetti Archive.
- 1 2 «'Jane Morris (The Blue Silk Dress)', Dante Gabriel Rossetti». Walker Art Gallery.
- ↑ Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 158.
- ↑ Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 149.
