Ջրային ուռենի (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրային ուռենի
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1871
բարձրություն0,33 մետր
լայնություն0,27 մետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԴելավերի գեղարվեստի թանգարան
հավաքածուԴելավերի գեղարվեստի թանգարան
Ծանոթագրություններ
 Water Willow by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

«Ջրային ուռենի» (անգլ.՝ Water Willow ), անգլիացի նկարիչ և բանաստեղծ, «Պրեռաֆայելիտների եղբայրության» հիմնադիրներից հանդիսացող Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1871 թվականին։ Կտավում պատկերված է Ջեյն Մորիսը՝ Ռոսսետտիի սիրեցյալն ու մուսան, Ուիլյամ Մորիսի կինը։ Կնոջ հետևում երևում է Քելմսքոթ դաստակերտը[1]։ Յուղաներկով կտավի չափերն են 26, 7 × 33 սմ։ «Ջրային ուռենի» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Դելավերի գեղարվեստի թանգարանում (Ուիլմինգտոն, ԱՄՆ

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1871 թվականի մայիսին Ուիլյամ Մորիսը ամառվա ամիսների համար Քելմսքոթում վարձակալեց առանձնատուն, որն Օքսվորդշիրում էր։ Նա տունը համատեղությամբ վարձեց Դանթե Գաբրիել Ռոսսետտիի հետ։ Շուտով Մորիսն ուղևորվում է Իսլանդիա, իսկ Ռոսսետտին միայնակ է մնում Մորիսի կնոջ՝ Ջեյն Մորիսի հետ։ Նրանց մեջ գաղտնածածուկ սիրավեպ էր ծավալվել, որոնք բարդ հարաբերությունների էին հասել։ Առանձնատանն էին նաև Մորիսի երեխաները[2]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբից Դանթե Գաբրիել Ռոսսետտին պաստելով նկարում է «Ջրային ուռենի» ստեղծագործության էսքիզը։ Դրանից հետո արդեն սկսում է յուղաներկով կտավի վրա նկարել այս նկարը։ Նկարի չափերը հարմարեցնում է իր մոտ եղած հին գեղեցիկ շրջանակին՝ 26, 7 × 33 սմ[3]։

«Ջրային ուռենի» նկարի էսքիզը

Նկարի էսքիզը տարբերվում է նկարից նրանով, որ Ջեյնը այնտեղ ձեռքին պահում է մանուշակ՝ սիրո և հիշողությունների խորհրդանիշը։ Իսկ բուն նկարում արդեն Ջեյնին պատկերում է ուռենիների ճյուղերով՝ տխրության և անհագուրդ ցանկության խորհրդանիշով։

1877 թվականին ֆինանսական խնդիրների պատճառով Դանթե Գաբրիել Ռոսսետտին վաճառքի է հանում իր «Ջրային ուռենի» ստեղծագործությունը։ Գնորդը ֆաբրիկատոր Ուիլյամ Թերներն (1839-1886) էր[4]։

Ավելի ուշ Ռոսսետտին Ջեյն Մորիսին գրում է, որ «մահացու մեղավոր է, որ բաժանվել է այդ կտավից», սակայն նրան այլ ելք չէր մնում։ 1890 թվականին «Ջրային ուռենի» ստեղծագործությունը դարձավ պրեռաֆայելիտների առաջին նկարը, որը ձեռք բերեց կոլեկցիոներ Սեմյուել Բենքրոֆթ կրտսերը, ով ավելի ուշ դարձավ պրեռաֆայելիտների ամենամեծ հավաքածուն ունեցող անձանցից մեկը։ Բենքրոֆթն ուղարկեց «Ջրային ուռենի» նկարը ռեստավրացիայի Անգլիա՝ Չարլզ Ֆեյրֆաքս Կյուրեին և խնդրեց, որպեսզի անի այդ նկարի կրկնօրինակը, որը նվիրեց Ջեյն Մորիսին[5]։

«Ջրային ուռենի» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում Դելավերի գեղարվեստի թանգարանում (Ուիլմինգտոն, ԱՄՆ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wildman (2004), p. 192
  2. Todd (2001), pp. 123—130
  3. Treuherz (2003), p. 201
  4. Wildman (2004), p. 32
  5. Wildman, p.192

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Todd, Pamela (2001). Pre-Raphaelites at Home. New York: Watson-Guptill. ISBN 0-8230-4285-5.
  • Treuherz, Julian; Prettejohn, Elizabeth; Becker, Edwin (2003). Dante Gabriel Rossetti. London New York, N.Y: Thames & Hudson. ISBN 0-500-09316-4.
  • Wildman, Stephen; Laurel Bradley; Deborah Cherry; John Christian; David B. Elliott; Betty Elzea; Margaretta Fredrick; Caroline Hannah; Jan Marsh; Gayle Seymour (2004). Waking Dreams, the Art of the Pre-Raphaelites from the Delaware Art Museum. Art Services International. էջ 395.