Կույս Մարիամի օրիորդությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Կույս Մարիամի օրիորդությունը
Dante Gabriel Rossetti - The Girlhood of Mary Virgin.jpg
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1849
բարձրություն65,4 սանտիմետր[1]
լայնություն83,2 սանտիմետր[1]
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ
գտնվում էԹեյթ[1]
հավաքածուԹեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաEducation of Virgin Mary?
http://www.tate.org.uk/art/artworks/rossetti-the-girlhood-of-mary-virgin-n04872 կայք
Ծանոթագրություններ
Commons-logo.svg The Girlhood of Mary Virgin by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

«Կույս Մարիամի օրիորդությունը» (անգլ.՝ The Girlhood of Mary Virgin), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1848-1849 թվականների ընթացքում։ Ներկայումս նկարը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահի հավաքածուում։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը Ռոսսետտիի առաջին խոշոր աշխատանքն է՝ ստեղծված յուղաներկով[2]։ Նաև այդտեղ Ռոսսետտին առաջին անգամ դրել է PRB միացագիրը, որը նշանակում է պատկանելություն պրեռաֆայելիտների եղբայրությանը[2]։

Նկարում պատկերված է երիտասարդ Մարիամ Աստվածածինը իր մոր՝ սուրբ Աննայի և սուրբ Հովակիմի (հետևի պլանում) և հրեշտակների հետ։ Մայր և դուստր զբաղված են ասեղնագործությամբ։ Մարիամը սովորում է շուշան ասեղնագործել, որը պահում է հրեշտակը, իսկ հայրն այդ ժամանակ կտրում է խաղողի որթը։ Արմավենու՝ գետնին ընկած տերևը, կարմիր ծածկոցը և մասրենու փշոտ ծաղիկը հղում են Հիսուս Քրիստոսին, սպիտակ շուշանները խորհրդանշում են մաքրություն և անմեղություն, աղավնին՝ Սուրբ Հոգի[3]։

Նկարի համար բնորդուհի են եղել Ռոսսետտիի քույրը՝ Քրիստինան (Մարիամ Աստվածածին) և մայրը՝ Ֆրենսիս Պոլիդորին (սուրբ Աննա)[2]։ Յուղաներկով աշխատելիս Ռոսսետտին օգտագործել է ջրաներկի վրձիններ[2]։ Շրջանակին գրված է Ռոսսետտիի հեղինակած երկու սոնետ, որոնք ուղեկցում են նկարին (ավելացվել են 1864 թվականին նոր շրջանակի հետ միասին)[2]։

Նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1849 թվականին Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, որտեղ հաջողության է հասել։ Նկարը կարճ ժամանակ անց գնվել է 80 գինեյով[2]։ Նկարը գնորդին ուղարկելուց առաջ Ռոսսետտին վերափոխել է հրեշտակի դեմքը և Մարիամի հագուստը։ 1864 թվականին նոր սեփականատիրոջ խնդրանքով Ռոսսետտին կրկին փոխել է որոշ դետալներ. հրեշտակի թևերը դարձել են վարդագույն (սպիտակ էին), իսկ Մարիամ Աստվածածնի շրջազգեստի թևքերի գույնը դեղինից փոխել է շագանակագույնի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.tate.org.uk/art/artworks/rossetti-the-girlhood-of-mary-virgin-n04872
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «The Girlhood of Mary Virgin» (անգլերեն) 
  3. «The Girlhood of Mary Virgin» (անգլերեն)։ Tate Gallery 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Prettejohn, Elizabeth, The Art of the Pre-Raphaelites, 2007, Tate Publishing, Millbank, London. 9781854377265 978-1854377265
  • Donnelly, Brian, Sonnet-Image-Intertext: Reading Rossetti's the Girlhood of Mary Virgin and Found, article in Victorian Poetry, Vol. 48, No. 4