Թեյթ բրիտանական պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պատկերասրահի պատմական շենքը

Թեյթ բրիտանական պատկերասրահ (անգլ.՝ Tate Britain), գեղարվեստի թանգարան Լոնդոնում, 1500 թվականից մինչև այսօր բրիտանական արվեստի աշխարհում ամենամեծ հավաքածուն: Հիմնադրվել է արդյունաբերող Հենրի Թեյթի կողմից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոկսhոլի կամրջի մոտ պատկերասրահի շենքը կառուցվել է Ս. Սմիթի (անգլ.՝ Sidney R. J. Smith) նախագծով: Պատկերասրահը բացվել է 1897 թվականի հուլիսի 21--ին և վերահսկվել է Լոնդոնի ազգային պատկերասրահի հոգաբարձուների խորհրդի կողմից: Հավաքածուի հիմքում դրված է Թեյթի անձնական հավաքածուները:

1897 թվականի պատկերասրահի ուղեցույցի համաձայն հավաքածուի սկիզբն էր հանդիասնում Թեյթի երեք նկարները, որոնցից մեկը Ու. Դ. Սադլերի «Հինգշաբթին[1] է: Սկզբնական շրջանում պատկերասրահում ցուցադրվում էին 1790 թվականից հետո ծնված անգլիացի նկարիչների նկարները:

Բացի Թեյթի հավաքածուից, բացման ժամանակ պատկերասրահի հավաքածուի մեջ էին մտնում նաև Հարավային Կենսինգտոնի թանգարանի նկարներից, Վերնոնայի հավաքածուից նկարներ, որոնք ավելի վաղ գտնվում էին Ազգային պատկերասրահում, և Ջորջ Ուոտսի 18 աշխատանքներ, որոնք տրամադրել էր հենց հեղինակը:

1899 թվականին, երբ Թեյթի միջոցներով կառուցվեցին պատկերասրահի ևս 9 սրահներ, պատկերասրահը դարձավ ամենաընդարձակը Լոնդոնում: 1910 թվականին Ուիլյամ Թյորների աշխատանքների ցուցադրման համար բացվեցին նոր սրահներ: Նկարչի կտակի համաձայն իր աշխատանքները հանձնել էին պետությանը և մինչև Թեյթի պատկերասրահին հանձնելը պահվում էին Լոնդոնի ազգային պատկերասրահում:

Պատկերասրահի գլուխգործոցներից մեկը` Միլլեի «Օֆելիա» նկարը: Այս նկարչի հուշարձանը գտնվում է թանգարանի առջև:

1917 թվականին սկսվեց ժամանակակից արտասահմանյան նկարիչների և քանդակագործների աշխատանքների հավաքածուի ստեղծումը: 1923 թվականին գործարանատեր Սամուել Կուրտոն պատկերասրահին տրամադրեց 50 հազար ֆունտ իմպրեսիոնիզմի և պոստիմպրեսիոնիզմ աշխատանքներ ձեռք բերելու համար: 1926 թվականի հունիսի 26-ին պատկերասրահի նոր մասնաշենքում բացվեց արտասահմանյան գեղանկարչության բաժինը:

1987 թվականին բացվեց «Կլոր» պատկերասրահը(Clore Gallery), որտեղ ցուցադրված էր Ուիլյամ Թյորների աշխատանքների լիակատար հավաքածուն: 1988 թվականին Լիվերպուլում բացվեց պատկերասրահի մասնաճյուղը:

2000 թվականին Թեմզայի հարավային ափին, Սուրբ Պողոսի Տաճարի դիմաց բացվեց Թեյթի ժամանակակից պատկերասրահը, որից հետո «մայր» պատկերասրահը վերանվանվեց «Թեյթ Բրիտանիա» (Tate Britain):

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кудрявцев Б. В. Художественные музеи Лондона: Галерея Тейт. Галерея Института Курто. Коллекция Уоллес. Картинная галерея Далидж-Колледжа и Галерея Кенвуд-Хауса / Рецензент И. А. Кузнецова; Художник серии Н. И. Васильев. — М.: Искусство, 1994. — 224 с. — (Города и музеи мира). — 25 000 экз. — ISBN 5-210-02545-4 (в пер.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]