Ջոն Էվերեթ Միլլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Ջոն Էվերեթ Միլլե
JE Millais photo.jpg
Ծնվել է հունիսի 8, 1829({{padleft:1829|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:8|2|0}})[1][2][3][4][5]
Ծննդավայր Սաութհեմփթոն, Southampton, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել է օգոստոսի 13, 1896({{padleft:1896|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:13|2|0}})[1][2][3][4][5] (67 տարեկանում)
Մահվան վայր Քենսինգթոն, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրթություն Թագավորական գեղարվեստական ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ և նկարազարդող
Ուշագրավ աշխատանքներ Peace Concluded, A Huguenot և The Black Brunswicker
Անդամակցություն Պրեռաֆայելիտներ և Թագավորական գեղարվեստական ակադեմիա
Ամուսին Էֆի Գրեյ
Զավակներ John Guille Millais
John Everett Millais Վիքիպահեստում

Ջոն Էվերեթ Միլլե (անգլ.՝ John Everett Millais, հունիսի 8, 1829({{padleft:1829|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:8|2|0}})[1][2][3][4][5], Սաութհեմփթոն, Southampton, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 13, 1896({{padleft:1896|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:13|2|0}})[1][2][3][4][5], Քենսինգթոն, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն)՝ անգլիացի խոշոր գեղանկարիչ, «Պրեռաֆայելիտների եղբայրության» հիմնադիրներից մեկը[6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլլեն ծնվել է Սաութհեմփթոն քաղաքում և սկսել է նկարել սովորել ինը տարեկանում[7]: 1838 թվականին, երբ ակնհայտ դարձան նրա ընդունակությունները, ընտանիքը տեղափոխվեց Լոնդոն[8]:

Ակադեմիա, «Պրեռաֆայելիտների եղբայրություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

1840 թ. դեկտեմբերին, 11 տարեկան հասակում ընդունվեց Գեղարվեստի թագավորական ակադեմիա, ակադեմիայի ամբողջ պատմության մեջ դառնալով ամենաերիտասարդ ուսանողը: Ակադեմիայում Ջոնը սովորեց վեց տարի[9]: 1843 թվականին նա արծաթե մեդալ ստացավ նկարի համար:

«Պիսառոն գերի է վերցնում պերուացի ինկերին» (Լոնդոն: Վիկտորիայի և Ալբերտի թանգարան)

15 տարեկանում հիանալի տիրապետում էր վրձնին: 1846 թվականին նրա «Պիսառոն գերի է վերցնում պերուացի ինկերին» պատմական կտավը ցուցադրվեց ակադեմիայի ամառային ցուցահանդեսի ժամանակ: Արդյունքում քննադատները ճանաչեցին կտավը, որպես այդ տարվա ակադեմիական ցուցահանդեսի լավագույն կտավ[10][7]:

«Քրիստոսը հայրական տանը»

1848 թվականին Միլանի ցուցահանդեսներից մեկի ժամանակ ծանոթանում է Ուիլյամ Հոլման Հանտի և Դանթե Գաբրիել Ռոսսետտիի հետ և նրանց հետ միասին հիմնադրում «Պրեռաֆայելիտների եղբայրությունը»[11]:

Նրա վաղ աշխատանքները բնութագրվում են զգալի մանրամասնությամբ, հատկապես «Քրիստոսը հայրական տանը» (Christ In The House Of His Parents, 1850 թվական, Լոնդոն) կտավը, որը համարեցին չափազանց իրատեսական և «Թայմս» թերթում անվանեցին «զայրացուցիչ»: Սակայն Միլլեին դա չշփոթեցրեց, և նա շարունակեց իր արվեստը պրեռաֆայելիտների շրջանում: Իրականում Միլլեի կտավների տեխնիկական կատարելությունը առանձնանում էր այլ գեղանկարիչների շրջանում, այդ իսկ պատճառով Միլլեի աշխատանքները միշտ ընդունում էին ակադեմիայի ցուցահանդեսների ժամանակ:

Միլեի հուշրձանը Լոնդոնում

Նրան աջակցում էր քննադատ Ջոն Ռասկին, ով միանգամից նկատել էր Միլլեի տաղանդը:

1853 թվականի ամռանը Ռասկին և նրա կինը՝ Էֆֆին Միլլեին, հրավիրեցին ամռանը գնալ Գլենֆինլաս: Միլլեն և Էֆֆին սիրեցին միմյանց և նրա սկանդալային ամուսնալուծությունից հետո ամուսնացան:

Օֆելյա
Մարիանա

Եղբայրության անկումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնությունը փոխեց Միլլեին. ընտանիքը պահելու համար նա պետք է արագ և մեծ քանակությամբ կտավներ ստեղծեր և թանկ վաճառեր:

Միլլեն հրաժարվեց պրեռաֆայելիտների գաղփարներից և հայացքներից, հատկապես «Սեր Իզյումբրաս» (1857 թվական) կտավը, որտեղ նկարիչը հեռացել էր պրեռաֆայելիտների տեխնիկայից, Ռասկին անվանեց «նույնիսկ ոչ անհաջող, այլ աղետալի»: Փոխարենը Միլլեն մեծ ճանաչում ձեռք բերեց և մեծ կարողություն վաստակեց՝ 30 հազար ֆունտ, տարվա ընթացքում նա դարձավ դիմանկարիչ, մասամբ բնանկարիչ (ընդ որում Միլլեն բնանկարները նկարում էր ոչ թե պատվերով, այլ որպես հոբբի) և դարձավ առաջի անգլիացի նկարիչը, ով ստացել է բարոնետի տիտղոս (1885 թվական): 1896 թվականին նա նախագահ ընտրվեց Գեղարվեստի թագավորական ակադեմիայում: Որպես կանոն Միլլեն նկարում է հայտնի մարդկանց դիմանկարներ, ովքեր բարձր դիրք են գրավում հասարակության մեջ:

Ներկայումս Միլեն համարվում է XIX դարի կեսերի անգլիացիների ամենասիրելի նկարիչներից մեկը:

Առավել հայտնի է  «Օֆելյա» (անգլ.՝ Ophelia, 1851-1852 թվականներ) կտավը, որտեղ պատկերված է Ռոսսետտիի սիրելին՝ Էլիզաբեթ Սիդալը: Մյուս հայտնի կտավը՝  «Հասած բալը» («Cherry Ripe», 1879 թվական):'

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1848 թվական՝ «Ռոմեո և Ջուլիետի մահը» (The Death of Romeo and Juliet) (Մանչեստերի արվեստի պատկերասրահ)
  • 1848-1849-ական թվականներ՝ «Իզաբելլա» (Isabella)
  • 1850 թվական՝ «Քրիստոսը հայրական տանը» (Christ In The House Of His Parents) (Թեյթ պատկերասրահ, Լոնդոն)
  • 1851 թվական՝ «Մարիաննա» (Mariana)
  • 1852 թվական՝ «Օֆելյա» կամ «Օֆելյայի մահը» (Ophelia), (Թեյթ պատկերասրահ, Լոնդոն)
  • 1856 թվական՝ «Աշնանային տերևներ» (Autumn Leaves)
  • 1862 թվական՝ «Հավատա ինձ» (Trust Me)
  • 1868 թվական՝ «Վանեսսա» (Vanessa)
  • 1873 թվական՝ «Վառելափայտ ձմռան համար» (Winter Fuel), (Մանչեստերի արվեստի պատկերասրահ)
  • 1873 թվական՝ «Էֆֆի Միլլեի դիմանկարը» (Portrait of Effie Millais)
  • 1875 թվական՝ «Հոկտեմբերյան ցուրտ» (Chill October)
  • 1886 թվական՝ «Օճառի պղպջակներ» (Bubbles)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118783971 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 John Everett (Sir) Millais
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC
  6. Фамилия произносится на манер французского языка: Merriam-Webster OnLine. В русских источниках нередко встречается «Миллес».
  7. 7,0 7,1 «Милле, Джон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907. 
  8. Tate Britain| Past Exhibitions | Millais
  9. Путеводитель по искусству. Под ред. Яна Чилверса. - М.: ОАО Издательство «Радуга», 2002
  10. Шестаков В. П. Прерафаэлиты: мечты о красоте. - М.: Прогресс-Традиция, 2004. ISBN 5-89826-217-2.
  11. Екатерина Беляева. Плодовит по семейным обстоятельствам. Выставка Джона Миллеса открылась в Амстердаме. - Газета «Культура» № 9, 12 марта 2008 г., с. 15

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]