Գտնված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Գտնված
Found rossetti.jpg
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1854
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԴելավերի գեղարվեստի թանգարան
հավաքածուԴելավերի գեղարվեստի թանգարան
Found by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

«Գտնված» (անգլ.՝ Found), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը։ Նկարչի մահվան ժամանակ այն դեռ ավարտին հասցված չէր, սակայն նկարիչն ինքը գնահատել էր կտավը որպես իր կարևորագույն աշխատանքներից մեկը և բազմիցս անդրադարձել է դրան[1]։ Ստեղծագործությունը եղել է յուղաներկով միակ աշխատանքը, որն անդրադարձել է ժամանակակից թեմայի՝ քաղաքային մարմնավաճառությանը։ Ներկայումս նկարը գտնվում է Դելավերի գեղարվեստի թանգարանի հավաքածուում[2]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն Ռոսսետտի ստեղծագործական գործունեության վաղ շրջանի աշխատանքների մեծ մասի (այդ ընթացքում նկարիչը հիմնականում ստեղծել է ոչ մեծ չափսերի ջրաներկ նկարներ պատմական, գրական կամ կրոնական թեմաներով)՝ «Գտնված» նկարը դարձել է միակ փորձը՝ պատկերելու ժամանակակից թեմա յուղաներկային գեղանկարչությամբ[1][3]։ Նկարում պատկերված է Ուիլյամ Բելլ Սքոթի 1846 թվականի «Ռոզաբելլ» (առավել ուշ հայտնի որպես «Մարիաննա») պոեմի տեսարան։ Այստեղ գյուղացի անանսնավաճառը եկել է քաղաք, որպեսզի վաճառի հորթը, հանդիպում է իր սիրեցյալին, որն ավելի վաղ էր եկել այդտեղ՝ աշխատանք փնտրելու, սակայն ի վերջո դարձել էր մարմնավաճառ[4]։ Հետագայում Ռոսսետտին կրկին անդրադարձել է այդ պոեմին՝ ստեղծելու «Հիշողության դարպասներ» ջրաներկ նկարը[5]։ 1885 թվականին Ուիլյամ Հոլման Հանտին ուղղված նամակում նկարիչը հայտնել է, որ նկարը հետևում է Հանտի «Արթնացած ամոթխածություն» նկարին, սակայն Ռոսսետտիի սեփական մտահղացմամբ, և որ իր քույր Մարիան նկարի համար հարմար տողեր է գտել Երեմիա մարգարեի գրքից[6]։ Այդ տողերում ասվում է. «Ես հիշում եմ քո երիտասարդության ընկերության մասին, քո սիրո մասին, երբ դու հարսնացու էիր» և հայտնվել է նկարի երկու վաղ էսքիզներում[1][6]։

«Հիշողության դարպասներ», էսքիզ, 1854

Նկարի առաջին էսքիզներում (1853 թվական) հերոսուհու բնորդուհին հավանաբար եղել է քանդակագործի աղախին Ալեքսանդրա Մանրո Մերի Ֆրեյզերը[7][1]։ 1853 թվականի սեպտեմբերի 30-ին իր մորն ու քրոջն ուղղված նամակում Ռոսսետտին խնդրել է գտնել բեռնասայլակ, հորթ և պատ, որպեսզի սկսի նկարի ստեղծումը։ Պահպանվել է աշխատանքի անավարտ տարբերակը, որտեղ նկարված են միայն այդ երեք տարրերը և բնորդուհի Ֆաննի Կորնֆորտի գլուխը, որն ամենայն հավանականությամբ հետո է ավելացվել։ Կորնֆորտի հետ նկարիչը ծանոթացել է 1858 թվականին, աղջկա խոսքերով՝ Ռոսսետտին հրավիրել է իրեն արվեստանոց, որպես խնդրել է գլուխը հենել պատին և էսքիզ է արել[7][8]։ Ֆորդ Մեդոքս Բրաունը իր օրագրում նշել է, որ Ռոսսետտին դժվարություններ է ունեցել հորթին պատկերելիս, քանի որ նկարել է «ինչպես Դյուրերը՝ մազ առ մազ»[9]։ Հորթը ոչ միայն բացատրում է, թե ինչու է հերոսը եկել քաղաք, այլև մյուս կողմից ցուցադրված է որպես անմեղ, անպաշտպան, ցանցով պատված կենդանի, որին շուտով վաճառելու են։ Այդպես զուգահեռ է տարվում հերոսուհու ճակատագրի հետ. կլինի արդյոք նրա կյանքն այնպես, ինչպես հորթինն է[10]։

1858 թվականի էսքիզ, բնորդուհի՝ Ֆաննի Կորնֆորտ

1859 թվականից Ռոսսետտի մոտ եղել են երկու հերոսների դեմքի մի քանի էսքիզներ[8]։ Հենց նկարում արդյունքում պատկերվել է Ֆաննի Կորնֆորտի դեմքը։ Նկարիչը իր կյանքի ընթացքում գոհ չի եղել նկարի արդյունքից և մշտապես անդրադարձել է դրան և փոփոխություններ կատարել մինչև իր մահը՝ դիմելով նաև օգնականների օգնությանը[1][7]։ Մասնավորապես նկարից հանվել են քրիստոնեական խորհրդապաշտության տարրերը՝ կոտրված վարդ, քառանիվ սայլից ընկնող շյուղեր, որոնց ջոկջոկում են մի քանի թռչուն[4]։ Նախնական մտահղացմամբ նկարը պետք է կրեր հոգևոր մաքրություն (դա պրեռաֆայելիտների հիմքերից մեկն էր), սակայն եղբայրության փլուզումից հետո նկարից հանվել է կրոնական ենթատեքստը[4]։ Նկարչի մահից հետո նկարի վրա կարող էին աշխատել Հենրի Թրեֆրի Դանը և Էդվարդ Բյորն-Ջոնսը[1][7]։

1881 թվականի «Բալլադներ և սոնետներ» ժողովածուում հրատարակվել է նկարի համար սոնետ, որը ևս կոչվել է «Գտնված»։

Նկարի ցուցադրություններ և վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համանուն սոնետ

Առաջինը նկարը պատվիրել է Ֆրենսիս Մաքքրեքենը, սակայն պատվերը չեղարկվել է, քանի ստեղծագործության հիման վրա նկարի աշխատանքներն ընթացել են շատ դանդաղ։ Այնուհետև պատվիրատուները եղել են Ջեյմս Լիզարտը և քաղաքագետ Ուիլյամ Գրեմը, որը և դարձել է նկարի սեփանակատերը Ռոսսետտիի մահից հետո։ 1886 թվականին նկարը հավանաբար գնել է Ֆրեդերիկ Լեյլանդը, իսկ 1892 թվականի մայիսին այն վաճառվել է Քրիստիս աճուրդով[11]։ Հետագայում նկարը ձեռք է բերել ամերիկացի հավաքորդ Սեմյուել Բենքրոֆթ կրտսերը՝ պրեռաֆայելիտների ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուներից մեկի սեփանականտերը Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս[12]։ 1935 թվականին Բենքրոֆթը տվել է նկարը և իր ողջ հավաքածուն Դելավերի գեղարվեստի թանգարանին[13]։

Նկարը ցուցադրվել է մի քանի ցուցահանդեսներում։ 1883 թվականի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում ցուցադրության ժամանակ այն տեսել է Լուիս Քերոլը, որը հետագայում նշել է, որ հերոսի դեմքն արտահայտել է «ցավի ու խղճահարության, դատապարտման և սիրո խառնուրդ. դա ամենազարմանալի բաներից մեկն է, որ ինքը երբևէ տեսել է գեղանկարչության մեջ»[14]։ 1892 թվականին, երբ Բենքրոֆթը վերակառուցել է իր կալվածքը, որտեղ պահվում էր հավաքածուն, նկարը ցուցադրվել է Ֆիլադելֆիայում և Նյու Յորքում[15]։ Նկարը եղել է նաև Լոնդոնի և Բիրմինգհեմի (1973), Նյու Հեյվենի (1982), կրկին Լոնդոնի, Լիվերպուլի, Մոսկվայի և Ամստերդամի (2003) մի շարք ցուցադրություններում[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Treuherz et al., 2003, էջ 165—66
  2. «The Samuel and Mary R. Bancroft Collection of Pre-Raphaelite Art, Resources»։ Delaware Art Museum։ Վերցված է 2016-04-20 
  3. Treuherz et al., 2003, էջ 24
  4. 4,0 4,1 4,2 Костина, 2015
  5. Waking Dreams, pp. 170—172.
  6. 6,0 6,1 Hunt, 1914, էջ 2
  7. 7,0 7,1 7,2 7,3 Marsh, 1994, էջ 84
  8. 8,0 8,1 Peate Tricia A., Stephen Wildman։ «Fanny Cornforth: study for «Found»»։ The Pre-Raph Pack։ Birmingham Museums & Art Gallery։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2012-01-26 
  9. Waking Dreams, pp. 172—174.
  10. Found, Walker Art Gallery, 2003. Retrieved 27 January 2012.
  11. Waking Dreams, p. 172.
  12. Waking Dreams, pp. 172, 27.
  13. «History»։ Delaware Art Museum։ Վերցված է 2012-01-26 
  14. from Stuart Dodgson Collingwood, The Life and Letters of Lewis Caroll, 1898, p. 225, quoted in Waking Dreams, p. 175.
  15. Waking Dreams, p.35.
  16. Waking Dreams, p.172.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hunt, William Holman Pre-Raphaelitism and the Pre-Raphaelite Brotherhood. — Macmillan, 1914. — Т. 2.
  • Marsh, Jan Pre-Raphaelite women : images of femininity in Pre-Raphaelite art. — London: Artus Books, 1994. — ISBN 1-898799-33-4
  • Treuherz Julian, Prettejohn Elizabeth, Becker Edwin Dante Gabriel Rossetti. — London New York, N.Y: Կաղապար:Нп3, 2003. — ISBN 0-500-09316-4
  • Wildman, Stephen; Laurel Bradley; Deborah Cherry; John Christian; David B. Elliott; Betty Elzea; Margaretta Fredrick; Caroline Hannah; Jan Marsh; Gayle Seymour Waking Dreams, the Art of the Pre-Raphaelites from the Delaware Art Museum. — Art Services International, 2004.
  • Костина, А. К. Современная Магдалина: падшие женщины на полотнах прерафаэлитов // Историческое прошлое и образы истории — Материалы II Всероссийской научной конференции (Саратов, 19 сентября 2014 г.). — Саратов: «Издательский центр “Наука”», 2015. — ISBN {{{isbn}}}.