Ուիլյամ Հոլման Հանտ
Ուիլյամ Հոլման Հանտ անգլ.՝ William Holman Hunt | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 2, 1827[1][2][3][…] |
| Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6] |
| Վախճանվել է | սեպտեմբերի 7, 1910[1][2][3][…] (83 տարեկան) |
| Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
| Մասնագիտություն | նկարիչ, ինքնակենսագիր, օֆորտանկարիչ, գծագրող, նկարազարդող և արվեստագետ |
| Ոճ | Պրեռաֆայելիտներ[5][7] և սիմվոլիզմ[8] |
| Ժանր | կրոնական նկարչություն[9][6] և դիմապատկեր[6] |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| Ուշագրավ աշխատանքներ | Աշխարհի լույսը, The Scapegoat? և Մահվան ստվերը |
| Պարգևներ | |
| Անդամակցություն | Պրեռաֆայելիտներ |
| Հայր | Ուիլյամ Հանտ[10][11] |
| Մայր | Սառա Հոլման[10][11] |
| Ամուսին | Fanny Waugh?[11] և Էդիթ Հոլման Հանտ[11] |
| Զավակներ | Cyril Benoni Holman Hunt?[10], Hilary Lushington Holman-Hunt?[10] և Gladys Mulock Holman Hunt?[10] |
| ստորագրություն | |
Ուիլյամ Հոլման Հանտ (անգլ.՝ William Holman Hunt, հին գրություններում՝ Գոլմեն Գունտ, ապրիլի 2, 1827[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6] - սեպտեմբերի 7, 1910[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6]), անգլիացի գեղանկարիչ, Պրեռաֆայելիտների եղբայրության հիմնադիրներից մեկը։ Իսկական անունը՝ Ուիլյամ Հոլման Հանտ, սակայն Հանտը փոխել է անվան երկրորդ մասը, իսկ կյանքի վերջում այն միաձուլվել է ազգանվան հետ՝ Holman-Hunt:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանտը Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ուսանողներից էր, որտեղ ծանոթացել է Միլլեի և Դանթե Գաբրիել Ռոսսետտիի հետ, նրանց հետ հիմնադրել «Պրեռաֆայելիտների եղբայրությունը» (անգլ.՝ Pre- Raphaelite Brotherhood)[12]:

Ի սկզբանե Հանտի նկարները այնքան էլ հայտնի չէին, այնուհետև նա ճանաչում գտավ։ Երկու տարի (1854-1855-ական թվականներ) անցկացնելով Արևելքում, նա նկարեց իր ամենահայտնի նկարներից մեկը՝ «Աշխարհի լույսը», որը արվեստաբանների մոտ թեժ քննարկումներ առաջացրեց։ Հոլման Հանտը միակն էր, ով մինչև վերջ հավատարիմ մնաց Պրեռաֆայելիտների եղբայրության վարդապետությանը և մինչ մահ պահպանել է նրանց գեղանկարչական իդեալները, բայց ի վերջո նա ստիպված էր թողնել գեղանկարչությունը՝ վատթարացող տեսողության պատճառով, և վերջին նկարը՝ «Տիկին Շալլոտա» (անգլ.՝ The Lady of Shalott)՝ ավարտվել է օգնականի՝ Էդվարդ Հյուզի կողմից։ Հանտը հանդիսանում է ինքնակենսագրական՝ «Պրեռաֆայելիտիզմ» (անգլ.՝ Pre-Raphaelitism) և «Պրեռաֆայելիտների եղբայրությունը» (անգլ.՝ Pre-Raphaelite Brotherhood) հեղինակը, որոնց նպատակը եղբայրության անդամների և ծագման մասին հստակ տեղեկատվություն թողնելն էր։

Հանտը ամուսնացել է երկու անգամ։ Իր բնորդուհու Էննի Միլլերի հետ անհաջող ամուսնությունից հետո, նա ամուսնացավ Ֆաննի Վոյի հետ, ով այնուհետև դարձել է Իզաբելլայի բնորդուհին։

Ֆանին մահացավ Իտալիայում՝ ծննդաբերության ժամանակ և հուղարկավորվեց Ֆլորենցիայի Անգլիական գերեզմանատանը Էլիզաբեթ Բրաունինգի գերեզմանի մոտ։ Հանտի երկրորդ կինը՝ Էդիտը Ֆանիի քույրն էր։ Այն ժամանակների Անգլիայում մահացած կնոջ քրոջ հետ ամուսնանալը անօրինական էր և Հանտը ստիպված էր դրա համար մեկնել արտասահման։ Այդ ամուսնությունը լուրջ տարաձայնությունների հանգեցրեց ընտանիքի մյուս անդամների հետ, հատկապես նախկին գործընկեր-պրեռաֆայելիտ Թոմաս Վուլների հետ, ով ամուսնացած էր Ֆանիի և Էդիտ Ալիսի քրոջ հետ։
Հայտնի նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ինքնադիմանկար տասնչորս տարեկան հասակում» (Self-portrait at the Age of 14, 1841 թվական, Օկսֆորդ)
- «Ֆ. Դ. Ստիվենս » (F.G. Stephens, 1847, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն)
- «Հիսուսը և երկու Մարիամները» (Christ and the Two Marys, 1847 և 1897)
- «Ռիենցի» (Rienzi vowing to obtain justice for the death of his young brother, slain in a skirmish between the Colonna and the Orsini factions, 1848-49)
- «Cornfield at Ewell», (1849, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն)
- «Կլաուդիո և Իզաբելլա» (Claudio and Isabella, 1850-53, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն)
- «Արթնացած ամոթ» (The Awakening Conscience, 1851-53, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն)
- «Our English Coasts», (1852, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն)
- «Երկրի ջահը» (The Light of the World, 1853-1854)
- «The Afterglow in Egypt», (1854-63, Օքսֆորդ)
- «The School-girl’s Hymn», (1858-59, Օքսֆորդ)
- The Festival of St. Swithin (The Dovecot), 1865-66, Օքսֆորդ
- Isabella and the Pot of Basil, 1868
- Մահվան ստվերը (The Shadow of Death, 1870-73)
- The Plain of Esdralon from the Heights above Nazareth, 1877, Օքսֆորդ
- The Triumph of the Innocents, 1883-1884), (Թեյտ պատկերասրահ, Լոնդոն)
- «Տիկինը Շալոտայից»
- May Morning on Magdalen Tower, 1888-1891.
- Christ the Pilot, 1894
- The Importunate Neighbour, 1895
- «Ջոն Հանտ» (John Hunt, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն)
- «Աթենք» (Athens)
- «Դանթե Գաբրիել Ռոսսետտի» (Dante Gabriel Rossetti)
- «Ուիլյա Հոլման Հանտ» (William Holman Hunt, ինքնադիմանկար)
- Christ amongst the Doctors
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 William Holman Hunt (նիդերլ.)
- 1 2 3 4 William Holman Hunt — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 3 4 Union List of Artist Names — 2017.
- 1 2 3 4 5 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 6 RKDartists (նիդերլ.)
- ↑ tate.org.uk
- ↑ Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979.
- ↑ Artnet — 1998.
- 1 2 3 4 5 Lundy D. R. The Peerage
- 1 2 3 4 Kindred Britain
- ↑ «Гунт, Вильям Гольмен». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- William Holman Hunt Արխիվացված 2010-10-07 Wayback Machine (անգլ.)
- William Holman Hunt(չաշխատող հղում) (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Հոլման Հանտ» հոդվածին։ |
| ||||||||||||||||